Նորալդ Ներսեսյանց

խորհրդային ճարտարապետ

Նորալդ Նիկոլայի Ներսեսյանց (հոկտեմբերի 23, 1931(1931-10-23), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 22, 2014(2014-08-22), Դոնի Ռոստով, Ռուսաստան), խորհրդային ճարտարապետ, Դոնի Ռոստովի գլխավոր ճարտարապետը 1972-1975 և 1983-1985 թվականներին, քաղաքի մինչև 2001 թվականի զարգացման գլխավոր պլանի հեղինակ, Արևմտյան և Հյուսիսային բնակելի զանգվածների կառուցապատման ծրագրերի համահեղինակ։ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր ճարտարապետ[1], Ռուսաստանի ճարտարապետների միության անդամ։

Նորալդ Ներսեսյանց
Ծնվել էհոկտեմբերի 23, 1931(1931-10-23)
ԾննդավայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 22, 2014(2014-08-22) (82 տարեկան)
Վախճանի վայրԴոնի Ռոստով, Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի ճարտարապետության ինստիտուտ
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան

Կենսագրություն խմբագրել

Նորալդ Ներսեսյանցը ծնվել է 1931 թվականի հոկտեմբերի 23-ին, Դոնի Ռոստովում։

1955 թվականին ավարտել է Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտը։ Այնուհետև վերադարձել է Ռոստով, աշխատել «Ռոստովգիպրոշախտ» և «Ռոստովգրաժդանպրոյեկտ» նախագծային ինստիտուտներում։

1972-1975 և 1983-1985 թվականներին Նորալդ Ներսեսյանցը եղել է Դոնի Ռոստովի գլխավոր ճարտարապետը։ 1976-1978 թվականներին աշխատել է Մոսկվայում՝ Գոսգրաժդանստրոյում։ 1978-1982 թվականներին գտնվել է գործուղման մեջ Կուբայում, որտեղ գլխավորել է Հավանայի գլխավոր հատակագիծը մշակած մասնագետների խումբը։

Նորալդ Ներսեսյանցի ղեկավարությամբ ստեղծվել են Ազովի, Նովոչերկասկի, Պրոլետարսկի, Ուստ-Դոնեցկի, Ստարոչերկասկայա գյուղի գլխավոր հատակագծերը, ինչպես նաև Ռոստովի մարզի այլ քաղաքների շրջանների ու միկրոշրջանների վերակառուցման, հատակագծման և կառուցապատման նախագծերը։

1986 թվականից նա համատեղել է արտադրական գործունեությունը դասախոսական աշխատանքի հետ՝ լինելով Ռոստովի պետական ճարտարապետական ինստիտուտի քաղաքաշինության ամբիոնի պրոֆեսոր։

1980-ականների վերջից ղեկավարել է «Արխստրոյ» ստեղծագործական ճարտարապետական արվեստանոցը[2]։

Մահացել է 2014 թվականի օգոստոսի 22-ին, Դոնի Ռոստովում։

Աշխատություններ խմբագրել

Հեղինակ է «Երազանքներ և ձեռքբերումներ (Դոնի Ռոստովի գլխավոր հատակագծի 30-ամյակը)» աշխատության[3]։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է կառավարական և գերատեսչական պարգևներով, այդ թվում՝ «Պատվո նշան» շքանշանով, «Անձնվեր աշխատանքի համար» մեդալով և Ա. Վ. Շչուսևի անվան «Ճարտարապետությունում բարձր պրոֆեսիոնալիզմի համար» մեդալով (ճարտարապետության ոլորտում առանձնահատուկ ծառայությունների համար)[4]։

Մատենագիտություն խմբագրել

  • Донская Армения. Серия "Дон многонациональный". Ростов н/Д. 2006, ISBN 5-901377-18-4.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Город начинается с проектировщика». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 27-ին.
  2. Норальд Нерсесьянц: «У нас нет опыта для здоровой конкуренции с иностранными проектировщиками»
  3. Мечты и свершения (30 лет Генеральному плану Ростова-на-Дону)
  4. Светлая память

Արտաքին հղումներ խմբագրել