Նովոկրեշչենովի առանձնատուն (Սամարա)

Պ. Գ. Նովոկրեշչենովի առանձնատուն (ռուս.՝ Особняк П. Г. Новокрещенова), ճարտարապետության հուշարձան Ռուսաստանի Դաշնության Սամարա քաղաքում։ Կառուցվել է 1909 թվականին ճարտարապետ Մ. Ֆ. Կվյատկովսկու նախագծով։ Շենքը գտնվում է Ֆրունզեի փողոց, տուն 144 հասցեով։ Մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ է (գրանցման համար` 631410632830005)` համաձայն Ժողովրդական պատգամավորների Կույբիշևի մարզային խորհրդի գործադիր կոմիտեի 1987 թվականի մայիսի 6-ի № 165 որոշման[1]։

Նովոկրեշչենովի առանձնատուն
Տեսակտեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՍամարա
Ճարտարապետական ոճմոդեռն
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Շենքը կառուցվել է որպես քաղաքային մեծ կալվածքի մի մաս[2]։ 1918 թվականին առանձնատանը սկզբում տեղակայվել է Կարմիր բանակի ձևավորման կոլեգիան, իսկ նույն թվականի հոկտեմբերին, քաղաքը սպիտակչեխերից կրկին խորհրդային իշխանություններին անցնելուց հետո, այնտեղ գտնվում էր քաղաքի պարետ, 24-րդ Երկաթյա դիվիզիայի 1-ին ինտերնացիոնալ գնդի հրամանատար Սլավոյար Չաստեկի նստավայրը[3]։ Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո առանձնատան սենյակները վերածվեցին բնակարանների։ Ի թիվս այլոց, տանը բնակվել է նաև կոմպոզիտոր Գրիգորի Պոնոմարենկոն, որը «Օրենբուրգյան փետուրե գլխաշոր» (ռուս.՝ «Оренбургский пуховый платок») հայտնի երգի երաժշտության հեղինակն է։ Մինչև վերջերս շենքում տեղակայված էր Սամարայի մարզի զբոսաշրջության զարգացման դեպարտամենտը[2]։ Այժմ այնտեղ գործում է Սանկտ Պետերբուրգի արհմիությունների հումանիտար համալսարանի Սամարայի մասնաճյուղը[4]։

 
Նովոկրեշչենովի առանձնատան էրկերը

Ճարտարապետական նկարագրություն խմբագրել

Առանձնատունը կառուցվել է մոդեռն ոճով։ Շենքի դեկորում առանձնանում են ծաղկային թեմաները, այն «շրջահյուսված է» խոլորձներով, և դա այս առանձնատունը «հարազատացնում է» «Բրիստոլ-Ժիգուլի» հյուրանոցի շենքի հետ, որը վերակառուցվել է նույն ճարտարապետի կողմից[5]։ Շենքի ճակատն անհամաչափ է, առանձնանում է բարդ կառուցվածքի աջակողմյան պատուհանների խոշոր էրկերը։ Շենքը, որպես կանոն, ծածկված է ծառերով և դիտման համար լավ հասանելի է միայն ձմռանը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Дом П.Г. Новокрещенова
  2. 2,0 2,1 2,2 В. Григанов. «Забытые шедевры старого города». Дио24. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
  3. А. Артёмов (2017 թ․ փետրվարի 14). «12 лучших зданий самарского модерна по мнению москвичей». Другой город. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  4. «О филиале». Самарский филиал Санкт-Петербургского гуманитарного университета профсоюзов. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  5. «20 лучших зданий самарского модерна». СамКульт. 2015 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.