Նովի Սադի համալսարան (սերբ.՝ Универзитет у Новом Саду / Univerzitet u Novom Sadu), համալսարան Նովի Սադում։ Համարվում է Սերբիայի երկրորդ ամենամեծ համալսարանը։ Հիմնադրվել է 1960 թվականի հուլիսի 28-ին։

Նովի Սադի համալսարան
Տեսակհամալսարան և ազատ հասանելիության հրատարակություն
Հիմնադրված է1960
ԱնդամակցությունԵվրոպայի համալսարանների միություն[1] և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[2]
Երկիր Սերբիա[3]
ՏեղագրությունՆովի Սադ
Կայքuns.ac.rs(սերբ.)(անգլ.)
Նովի Սադի համալսարան (Սերբիա)##
Նովի Սադի համալսարան (Սերբիա)
Նովի Սադի համալսարան, Սերբիա
 University of Novi Sad Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Նովի Սադը և Վովոդինան Սերբիայի մշակութային և կրթական խոշոր կենտրոններն են։ Նովի Սադի ժամանակակից համալսարանը հիմնադրվել է 1960 թվականին, սակայն տարածաշրջանում կրթական ռեկորդներն արձանագրվել են դեռևս 11-րդ դարից։

Համալսարանական կամպուսը գտնվում է կենտրոն թաղամասում և զբաղեցնում է 256,807 քմ տարածք, տեղակայված է Դանուբ գետի ձախ ափին Նովի Սադ քաղաքի հարևանությամբ Լիման I թաղամասում։ Ի լրումն վարչական շենքի՝ համալսարանական կամպուսը ներառում է ֆակուլտետներ, Ուսանողական մշակութային կենտրոն, ճաշարաններ ունեցող երկու ուսանողական հանրակացարաններ, բնակարան, հյուրանոց երիտասարդ դասավանդողների, հետազոտող օգնականների ժամանակավոր կեցության համար, ուսանողական առողջապահական կենտրոն և ֆիզիկական դաստիարակության կենտրոն։

Կառուցվածք խմբագրել

Վարչական մարմիններն են ռեկտորը և համալսարանի խորհուրդը։ Մասնագիտական համալսարանական կառույցը բաղկացած է Սենատից և նրա ենթակա խորհուրդներից։ Համալսարանն ունի 14 ֆակուլտետներ, որոնք գտնվում են Սերբիայի չորս քաղաքներում՝ Նովի Սադում, Սուբոտիցայում, Զրենյանինում, Սոմբորում։ Համալսարանը կազմված է հետևյալ ֆակուլտետներից՝

 
Ուսանողական հանրակացարաններից մեկը
  • Նովի Սադի փիլիսոփայության ֆակուլտետ
  • Նովի Սադի գյուղատնտեսության ֆակուլտետ
  • Նովի Սադի իրավագիտության ֆակուլտետ
  • Նովի Սադի տեխնոլոգիական ֆակուլտետ
  • Սուբոտիցայի տնտեսագիտության ֆակուլտետ
  • Նովի Սադի տեխնիկական գիտությունների ֆակուլտետ
  • Նովի Սադի բժշկագիտության ֆակուլտետ
  • Նովի Սադի գիտության ֆակուլտետ
  • Նովի Սադի արվեստի ֆակուլտետ
  • Սուբոտիցայի քաղաքացիական ճարտարագիտության ֆակուլտետ
  • Զրենյանինի «Միհայլո Պուպին» տեխնիկական ֆակուլտետ
  • Նովի Սադի ֆիզիկական դաստիարակության ֆակուլտետ
  • Սոմբոր կրթության ֆակուլտետ
  • Սուբոտիցայի Հունգարիայում ուսուցիչների վերապատրաստման ֆակուլտետ [1] Արխիվացված 2020-12-18 Wayback Machine

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նովի Սադի համալսարան» հոդվածին։