Նովակ Ծերունի (սերբերեն՝ Starina Novak, ռումիներեն՝ Baba Novac, կյուրեղագիր սերբերեն՝ Старина Новак, 1521[1], Poreci Islands, Օսմանյան կայսրություն - փետրվարի 5, 1601(1601-02-05), Կլուժ-Նապոկա, Ռումինիա), օսմանյան տիրապետության դեմ ազատագրական կռիվներ մղած հայդուկ, Սերբիայի և Ռումինիայի ժողովուրդների դյուցազուն, ժողովրդական էպիկական չափածո և արձակ ստեղծագործությունների հերոս

Նովակ Ծերունի
Դիմանկար
Ծնվել է1521[1]
ԾննդավայրPoreci Islands, Օսմանյան կայսրություն
Մահացել էփետրվարի 5, 1601(1601-02-05)
Մահվան վայրԿլուժ-Նապոկա, Ռումինիա
ՔաղաքացիությունՍերբիա և Flag of Wallachia.svg Վալախիա
ՄասնագիտությունՀայդուկ
Starina Novak Վիքիպահեստում
Նովակ Ծերունու հուշարձանը Կլուժ-Նապոկայում

ԿենսագրությունԽմբագրել

Վարկածներից մեկի համաձայն՝ Նովակ Ծերունին սերում էր ռումինական Տոմակ տոհմից[2] ·[3], ըստ մեկ այլ վարկածի՝ բուլղարական միջնադարյան Շիշմանովիչների արքայատոհմից[4]: Ռումին իշխան Միխալ Խիզախի զորքի կազմում նա իր ջոկատով կռիվներ է մղել թուք զավթիչների դեմ Բուլղարիայի, Սերբիայի, Տրանսիլվանիայի, Վալախիայի, Բոսնիայի և հարակից շրջանների ազատագրման համար, արժանացել գեներալի կոչման:

Նրա հետ կողք կողքի՝ թուրքերի դեմ մարտնչել են եղբայրն ու որդին: Դժբախտաբար, ծեր զորականը, որ արդեն 71 տարեկան էր, ընկել է Միխալ Խիզախի դեմ դուրս եկած հունգար կաթոլիկ իշխանների լարած թակարդը, և վերջիններս նրան դաժանաբար տանջամահ են արել 1601 թվականի փետրվարի 5-ին, Կոլոշվար քաղաքում (ներկայումս՝ Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքը):

ՀիշատակԽմբագրել

  • Կլուժ-Նապոկայում կանգնեցվել է Նովակ Ծերունու հուշարձանը:
  • Ռումինիայում Տրանսիլվանիա երկրամասի գյուղերից մեկը կոչվել է նրա անունով:
  • Նրա պատվին փողոցներ եեն անվանակոչվել Բուխարեստում[5], Կլուժում, Բելգրադում:
  • Բուխարեստում Նովակ Ծերունու անունով է կոչվել նաև զբոսայգիներից մեկը:
  • Ռումինական Transsylvania Phoenix երաժշտախումբը ձայնագրել է նրան նվիրված երաժշտական ալբոմ[6]:
  • Նրան են նվիրված «Նովակ Ծերունին և անվախ Ռադիվոյը», «Նովակ Ծերունին և իշխան Բոգոսլովը» էպիկական պոեմները:

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 De la ilegalitate, la apoteoză: cum s-a născut mitul haiducilor români
  2. Cristea Sandu Timoc, Contribuţia baladei timocene în cadrul relaţiilor culturale dintre români şi popoarele Balcanice. Partea a II-a. Revista Dacia Aureliana, 16 avril 2012, Կաղապար:P..
  3. Aleksandra Bonači, Miodrag D. Marković. Na novim ognjištima. Savez udruženja boraca narodnooslobodilačkog rata SR Srbije. 1969, Կաղապար:P.. "Старина Новак је био пореклом из неке властеоске породице која је за одбрану сокобањске долине од Турака подигла више утврђења на њеним прилазима"
  4. http://www.desant.net/show-news/31517/ 
  5. Intrarea Baba Novac
  6. Baba Novak

Արտաքին հղումներԽմբագրել