Նոնա Գաբրիելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գաբրիելյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Նոնա Գարիի Գաբրիելյան (հունվարի 27, 1944, Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), հայ նկարչուհի, խեցեգործուհի։
Նոնա Գաբրիելյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 27, 1944 (77 տարեկան) |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1968) |
Մասնագիտություն | գրող, նկարչուհի, խեցեգործ և քանդակագործ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Ամուսին | Վան Սողոմոնյան |
Զավակներ | Լիլիթ Սողոմոնյան |
Nona Gabrielyan Վիքիպահեստում |
Նկարիչ, խեցեգործ Վան Սողոմոնյանի կինն է, նկարչուհի Լիլիթ Սողոմոնյանի մայրը։
ԿենսագրությունԽմբագրել
Նոնա Գաբրիելյանը ծնվել է 1944 թվականին Թբիլիսիում։ 1968 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: Հայաստանի նկարիչների միության անդամ է, «Կերամոս» խեցեգործության միջազգային ակադեմիայի անդամ (Լեհաստան)։
Նոնա Գաբրիելյանի աշխատանքները գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարանում (Երևան), Սարդարապատի ազգագրության թանգարանում (Հայաստան), Արևելքի ժողովուրդների թանգարանում (Մոսկվա), Դեկորատիվ արվեստի թանգարանում (Մոսկվա), ՀՀ մշակույթի նախարարության ֆոնդերում և բազմաթիվ մասնավոր հավաքածուներում[1]։
Ստեղծագործական գործունեությունԽմբագրել
Նոնա Գաբրիելյանի խեցեգործական և գեղանկարչական աշխատանքներին բնորոշ է փիլիսոփայական-հուզական ներգործությունը։
Գործերից են՝
Խեցեգործություն՝
- «Թատրոն», 1982
- «Կին-թռչուն», 1985
- «Աղոթք», 1986
- «Հայելի», 1981
- «Հանդիպում», 1993
- «Երկխոսություն», 1995
- «Խաղ», 1999
ՑուցահանդեսներԽմբագրել
1971 թվականից մասնակցում է միջազգային խմբային ցուցահանդեսների (Կանադա, Ռուսաստան, Գերմանիա, Չեխիա, Լեհաստան, Հունգարիա), սիմպոզիումների (Լատվիա), բիենալների (Ֆրանսիա, Լեհաստան), մրցույթների (Ֆրանսիա, Իտալիա)։
Անհատական ցուցահանդեսներԽմբագրել
- 1980 Ժամանակակից արվեստի թանգարան (Երևան)
- 1986 Մոսկվայում Հայաստանի մշտական ներկայացուցչության պատկերասրահ
- 1992 «Արվեստ» ամսագրի խմբագրություն (Երևան)
- 1993 «Ճանապարհ դեպի լույս», «Կուրհաուզ-Կոլոնադա» (Վիսբադեն, Գերմանիա)
- 1994 «Պլաստիկա, գեղանկար, գրաֆիկա», Խեցեգործության թանգարան (Ֆրեխեն, Գերմանիա)[2]
- 1995 «Կերամիկական պլաստիկա Հայաստանից», Գալե-Զալեի քաղաքային պատկերասրահ (Գերմանիա)
- 1996 Կուրհաուզ Քրիստիան-Ցայս-Զալ (Վիսբադեն, Գերմանիա)
- 1997 «GRS» կենտրոն (Քյոլն, Գերմանիա)
- 1998 Կուրհաուզ Քրիստիան-Ցայս-Զալ (Վիսբադեն, Գերմանիա)
- 1998 «Ճանապարհ» քաղաքային ցուցասրահ (Վալուֆ, Գերմանիա)
- 1999 «Cite Internationale des Arts» (Փարիզ, Ֆրանսիա)
- 1999 «Art Present» պատկերասրահ (Փարիզ, Ֆրանսիա)
- 2000 «Հայաստանի ժամանակակից արվեստ», «Im Alten Rathaus» քաղաքային պատկերասրահ (Ֆյուստերվալդ, Գերմանիա)
- 2001 Կուրհաուզ Քրիստիան-Ցայս-Զալ (Վիսբադեն, Գերմանիա)
- 2003 քաղաքային պատկերասրահ (Բերգհայմ, Գերմանիա)
- 2005, 2006 Կուրհաուզ Քրիստիան-Ցայս-Զալ (Վիսբադեն, Գերմանիա)
- 2008 Հայաստանի ազգային պատկերասրահ[3]
- 2016 «Երկնքի ու երկրի միջև» կամ «Հայաստանն իմ աչքերով», Ժամանակակից արվեստի թանգարան, Երևան[4][5]
ՄրցանակներԽմբագրել
- 1978, 1980 խեցեգործության միջազգային մրցույթի դիպլոմ (Վալորիս, Ֆրանսիա)
ԳրքերԽմբագրել
- 2013 "Ласковые облака печали"
- 2011 "Խոսքի գույնը"[6]
- 2006 "Прикосновение"
- 2005 "Ins Nirgenduo" («Ոչ մի տեղից»)
- 2003 "Осколки неба"
ՊատկերասրահԽմբագրել
Գեղանկարչական աշխատանքներԽմբագրել
ՔանդակներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ Նոնա Գաբրիելյան և Վան Սողոմոնյան, Երկու արվեստագետներ Հայաստանից
- ↑ Ազգային պատկերասրահում բացվեց գերմանաբնակ Նոնա Գաբրիելյանի անհատական ցուցահանդեսը
- ↑ Նոնա Գաբրիելյան, «Երկնքի ու երկրի միջև» կամ «Հայաստանն իմ աչքերով»
- ↑ «Երկնքի ու երկրի միջև» և «Հայաստանն իմ աչքերով» ցուցահանդեսները կբացվեն Ժամանակակից արվեստի թանգարանում
- ↑ Նոնա Գաբրիելյան, Նկարչուհու «Խոսքի գույնը»