Նոնա Բալաքյան
Նոնա Բալաքյան (անգլ.՝ Nona Balakian, սեպտեմբերի 4, 1918, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - ապրիլի 5, 1991, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկահայ գրաքննադատ։
Նոնա Բալաքյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 4, 1918 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | ապրիլի 5, 1991 (72 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | գրական քննադատ |
Ստորագրություն![]() | |
![]() |
Մանկությունից ապրել է ԱՄՆ-ում։ Ավարտել է Բառնարդ քոլեջը, ապա Կոլումբիայի համալսարանի ժուռնալիստիկայի դպրոցը։ 1943-1987 թվականներին աշխատել է Նյու Յորք Թայմս շաբաթաթերթի The New York Times Sunday Book Review հավելվածում որպես խմբագիր և տեսաբան։ Բացի սեփական բազմաթիվ հրապարակումներից, համագործակցության է հրավիրել այնպիսի գրողների հետ, ինչպիսիք են Յուդոր Ուելթին, Անաիս Նինը, Ջոյս Քերոլ Օութսը, Քարսոն Մաքալերսը։ Հրատարակել է ամերիկյան ժամանակակից արձակի մասին երկու գիրք՝ «Արարչական ներկան» (անգլ.՝ The Creative Present; 1969, Չարլզ Սիմոնսի համահեղինակությամբ) և «Կրիտիկական բախումներ» (անգլ.՝ Critical Encounters; 1978); հատուկ ուշադրություն է դարձվել Վիլյամ Սարոյանի ստեղծագործությանը։ 1974 թվականին դարձել է Գրաքննադատների ազգային շրջանակի համահիմնադիրներից մեկը, 1991 թվականից այս կազմակերպությունը Նոնա Բալաքյանի անվան ամենամյա մրցանակը շնորհում է Տարվա լավագույն գրական քննադատությանը։ Ընդգրկված էր նաև Պուլիցերյան մրցանակի կազմկոմիտեի կազմում։
Բ. Հուպերի կարծիքով, Բալաքյանի հոդվածներն ու գրախոսություններն աչքի են ընկել գործի էության արագ անցմամբ, ինչի մասին որ քննվող գիրքն է, այնքանով էլ այն լավն է[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Brad Hooper. Writing Reviews for Readers' Advisory. — American Library Association, 2010. — P. 85. (անգլ.)
Արտաքին հղումներ
խմբագրել- Некролог в Нью-Йорк Таймс (անգլ.)