Ֆիլիպ Ֆրենսիս Նոլան

(Վերահղված է Նոլան Ֆիլիպից)

Ֆիլիպ Ֆրենսիս Նոլան (անգլ.՝ Philip Francis Nowlan, նոյեմբերի 13, 1888(1888-11-13)[1][2], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - փետրվարի 1, 1940(1940-02-01)[1][2][3], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի գրող, գիտաֆանտաստիկ ստեղծագործությունների հեղինակ։ Առավել հայտնի է որպես Բաք Ռոջերս կերպարի ստեղծող[4]։

Ֆիլիպ Ֆրենսիս Նոլան
Ծնվել էնոյեմբերի 13, 1888(1888-11-13)[1][2]
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Վախճանվել էփետրվարի 1, 1940(1940-02-01)[1][2][3] (51 տարեկան)
Վախճանի վայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մասնագիտությունվիպասան, գրող, գիտաֆանտաստիկ գրող, կոմիքսների արտիստ և սցենարիստ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՓենսիլվանիայի համալսարան
Ժանրերգիտական ֆանտաստիկա
Ուշագրավ աշխատանքներArmageddon 2419 A.D.?
 Philip Francis Nowlan Վիքիպահեստում

Կարիերա խմբագրել

Լինելով Փենսիլվանիայի համալսարանի ուսանող եղել է Mask and Wig ակումբի անդամ և կարևոր դերեր է խաղացել 1907-1909 թվականների ամենամյա բեմադրություններում։ Համալսարանն ավարտելուց հետո թերթում աշխատել է որպես սյունակագիր։ Ամուսնությունից հետո տեղափոխվել է Բալա-Սինվայդ՝ Ֆիլադելֆիայի արվարձան։ Այստեղ նա հորինել է իր ամենահայտնի հերոսին Բաք Ռոջերսին՝ թողարկելով նրա արկածների մասին երկու վեպ և ստեղծելով կոմիքսների շարք՝ համագործակցելով Դիք Կոլքինսի հետ։ Որպես կոմիքսների հեղինակ՝ Նոլանն աշխատել է մինչև 1939 թվականը։ Նոլանը նաև գիտաֆանտաստիկ ժանրի այլ ստեղծագործությունների հեղինակ է եղել, որոնք տպագրվել են պրոֆիլային ամսագրերում։ Նոլանի մահից հետո 1940 թվականին լույս է տեսել «The Girl From Nowhere» դետեկտիվ ֆիլմը։

Անձնական կյանքը խմբագրել

Ֆիլիպ Նոլանն ամուսնացած է եղել Թերեզա Ջանքերի հետ։ Ունեցել է տասը երեխա` Ֆիլիպ, Մերի, Հելեն, Լուիզա, Թերեզա, Մայք, Լարի, Փեթ, Ջոն և Ջո։

Մատենագրություն խմբագրել

  • Armageddon 2419 A.D. (1928)
  • The Girl from Nowhere (1928)
  • The Airlords of Han (1929)
  • The Onslaught from Venus (1929)
  • The Time Jumpers (1934)
  • The Prince of Mars Returns (1940)
  • Space Guards (1940)[5]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 BD Gest' (ֆր.)
  3. 3,0 3,1 3,2 Vegetti Catalog of Fantastic Literature (իտալ.)
  4. «Nowlan, Philip Francis». Gollancz. 2018 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  5. «Summary Bibliography: Philip Francis Nowlan». Internet Speculative Fiction Database. Al von Ruff. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպ Ֆրենսիս Նոլան» հոդվածին։