Նոեմի Սիմոնետո դե Պորտելա (իսպ.՝ Noemí Simonetto de Portela, փետրվարի 1, 1926(1926-02-01)[1], Բուենոս Այրես, Արգենտինա - փետրվարի 20, 2011(2011-02-20), Բուենոս Այրես, Արգենտինա[2]), արգենտինացի թեթևաթլետուհի, Լոնդոնի Օլիմպիական խաղերի (1948) արծաթե մեդալակիր երկարության ցատկերով, Հարավային Ամերիկայի 11-ակի չեմպիոն թեթևաթլետային ծրագրի տարբեր ձևերում։

Նոեմի Պորտելա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝վազորդ և թեթևատլետ
Երկիր՝ Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 1, 1926(1926-02-01)[1]
Ծննդավայր՝Բուենոս Այրես, Արգենտինա
Մահվան ամսաթիվ՝փետրվարի 20, 2011(2011-02-20) (85 տարեկան)
Մահվան վայր՝Բուենոս Այրես, Արգենտինա

Կենսագրություն խմբագրել

Նոեմի Պորտելան ծնվել է 1926 թվականի փետրվարի 1-ին Բուենոս Այրեսում[3]։ 1941 թվականին 15 տարեկան հասակում Նոեմին մասնակցել է Հարավային Ամերիկայի առաջնությանը իր հայրենի քաղաքում՝ Բուենոս Այրեսում։ Միաժամանակ մասնակցելով երկու դիսցիպլինաներում՝ ցատկ բարձրություն (1,45 մ արդյունքով) և ցատկ երկարություն (4,96 մ), նա նվաճել է իր առաջին երկու բրոնզե պարգևները։ Բայց արդեն երկրորդ մեկնարկը այդ նույն մրցաշարում 4×400 էստաֆետի արդյունքները նրան բերեցին մայրցամաքի առաջնության առաջին ոսկե պարգևը։ Պորտելայի համար առավել հաջող եղավ Հարավային Ամերիկայի հաջորդ մրցաշարը Սանտյագոում, Չիլի. 100 մ վազքից, 4×100 էստաֆետից և երկարության ցատկերից հետո նա երեք անգամ բարձրացավ պատվո պատվանդանի վերին աստիճանին՝ այս արդյունքներին ավելացնելով բարձրության ցատկերի արդյունքներով ստացած բրոնզը։

Հարավային Ամերիկայի 1945 թվականի Մոնտեվիդեոի առաջնության ժամանակ Նոեմին նվաճեց երեք ոսկի. 80 մ վազք արգելքներով (11,7 վրկ), ցատկ երկարություն (5,44 մ) և կանանց էստաֆետ 4×100 (50,2 վրկ), երկու անգամ գրավեց երկրորդ տեղը. 100 մ վազքում (12,5 վրկ), ինչպես նաև ցատկ բարձրություն (1,50 մ)։ 1947 թվականին Ռիո դե Ժանեյրոի մայրցամաքային հաջորդ առաջնությունում Պորտելան բոլոր մասնակիցներից ամենահաջողը ելույթ ունեցավ. 4 ոսկե մեդալ՝ 100 մ տարածություն (11,5 վրկ), ցատկ երկարություն (5,40 մ) և էստաֆետ 4×100 (49,9 վրկ)։ Բարձրության ցատկերով մարզուհին 1,55 մ արդյունքով նվաճում է արծաթե մեդալ։ Այսպիսով, ելույթ ունենալով Հարավային Ամերիկայի չորս առաջնություններում, Նոեմին ընդհանուր հաշվով նվաճեց 11 ոսկի, 3 արծաթ և 5 բրոնզե մեդալ։

Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերի ժամանակ (1948) բարձրության ցատկերով արժանաcav արծաթե մեդալի՝ մինչև 2008 թվականն ընդհուպ մնալով օլիմպիական մեդալ նվաճած Արգենտինայի միակ ներկայացուցիչը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 World Athletics database
  2. Obituary
  3. «Biography at sports-reference.com». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոեմի Պորտելա» հոդվածին։