Նոել Գոդին (սեպտեմբերի 13, 1945(1945-09-13)[1], Լիեժ, Վալոնիա, Բելգիա), բելգիացի գրող, քննադատ, դերասան և տորթեր նետող։ Գոդինը համաշխարհային ճանաչում է ստացել 1998 թվականին, երբ նրա համակիրները տորթ նետեցին Microsoft-ի գործադիր տնօրեն Բիլ Գեյթսի դեմքին։

Նոել Գոդին
Ծնվել էսեպտեմբերի 13, 1945(1945-09-13)[1] (78 տարեկան)
ԾննդավայրԼիեժ, Վալոնիա, Բելգիա
Մասնագիտությունկինոռեժիսոր, դերասան և գրող
Քաղաքացիություն Բելգիա
 Noël Godin Վիքիպահեստում

Դիրքորոշում խմբագրել

1969 թվականին Գոդինը առաջին անգամ իրականացրեց «աղանդերային ահաբեկչություն», նրա զոհը դարձավ Մարգերիտ Դյուրասը։ Հետագայում նրա զոհերի թվում էին Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆիլի Դուստ-Բլազին, Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին և մի շարք այլ անձինք[2]։

1998 թվականի փետրվարի 4-ին Բրյուսելում Բիլ Գեյթսը Եվրամիություն պաշտոնական այցի ժամանակ դեմքին տորթի հարված ստացավ։ Դա տեղի ունեցավ Գեյթսի՝ կառավարական շենք մտնելու ժամանակ, որտեղ նա պատրաստվում էր հանդես գալ կրթական թեմայով ճառով։ Հումորասերը փախավ, սակայն նրա օգնականը և օպերատորը կալանավորվեցին, իսկ հետագայում՝ բաց թողնվեցին։ Նոել Գոդինը ավելի ուշ հայտնվեց հեռուստատեսությունում և մեղքն իր վրա վերցրեց։ Դատական գործ հարուցել Գեյթսը հրաժարվեց[3]։ Ակցիայի կազմակերպիչների և ուղղակի կատարողների թվում էր հանրահայտ բելգիացի ռեժիսոր Ռեմի Բելվոն։ Իր հակակրանքը Գեյթսի նկատմամբ Գոդինն այսպես էր բացատրում.

  Այն բանի համար, որ ինչ-որ իմաստով Գեյթսը աշխարհն է կառավարում և միևնույն ժամանակ առաջարկում է իր գիտելիքը, հարուստ երևակայությունը և իշխանությունը կառավարությանն ու ընդհանրապես ժամանակակից աշխարհին՝ այսինքն՝ ողջ աննորմալ, անարդար և զազրելի երևույթներին։ Նա կարող էր ուտոպիստ դառնալ, սակայն նախընտրում է մնալ համակարգի սպասավոր[4]։  

Ըստ Գոդինի՝ իր գործողությունները բռնություն չեն։ Նա խիստ է վերաբերվում տորթի բաղադրությանը, որը կօգտագորվի «զենքի» տեսքով (որպես կանոն, դա հարած սերուցքով լի և, հնարավոր է, շոկոլադի ոչ մեծ քանակությամբ փափուկ խմոր է)։ Գոդինը կարծում է, որ իր գործունեությունն ուղղված է բացառապես հանրահայտ անձանց, ովքեր տառապում են սեփական կարևորությամբ և ինքնահեգնանքի անբավարարությամբ։ Իր դիրքորոշման համար Գոդինը ստացել է «Տորթ մարդ» մականունը[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Торт в лицо: кто придумал этот способ протеста?
  3. «В Билла Гейтса бросают тортом». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 4-ին.
  4. Отрывок из книги Лоу Дженет «Говорит Билл Гейтс»
  5. «Кондитерский терроризм от Ноэля Година». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոել Գոդին» հոդվածին։