Նոբուսուքե Քիշի (ճապոներեն` 岸 信介, նոյեմբերի 13, 1896(1896-11-13)[1][2][3][…], Yamaguchi, Yoshiki district, Յամագուտի, Ճապոնիա - օգոստոսի 7, 1987(1987-08-07)[1][2][3][…], Տոկիո, Տոկիո, Ճապոնիա), ճապոնացի քաղաքական գործիչ և Ճապոնիայի 56-րդ ու 57-րդ վարչապետը։ Ճապոնացիները նրան ասում էին` "Շովա նո յոքայ" (昭和の妖怪 կամ "Շովայի ժամանակի դև")։

Նոբուսուքե Քիշի
岸 信介
Դիմանկար
Ծնվել է1896 նոյեմբերի 13
ԾննդավայրՃապոնիա Թաբուսե, Ճապոնիա
Մահացել էօգոստոսի 7, 1987(1987-08-07)[1][2][3][…] (90 տարեկան)
Մահվան վայրՏոկիո, Տոկիո, Ճապոնիա
ԳերեզմանFuji Cemetery
ՔաղաքացիությունFlag of Japan (1870–1999).svg Ճապոնիա
ԿրթությունTokyo Imperial University?, first higher school?, Yamaguchi Prefectural Yamaguchi High School? և Տոկիոյի համալսարան
Ազդվել էՖրեդերիկ Թեյլոր
Մասնագիտությունքաղաքական գործիչ, դիվանագետ, հետախույզ և բյուրոկրատ
ԱշխատանքՃապոնիայի վարչապետ
1957 թ. փետրվարի 25-
1960 թ. հուլիսի 19
ԱշխատավայրMinistry of Commerce and Industry?
ԱմուսինYoshiko Kishi?
Ծնողներհայր՝ Հիդեսուկե Սատո, մայր՝ Shigeyo Satō?
Զբաղեցրած պաշտոններՃապոնիայի Ներկայացուցիչների պալատի անդամ, Ճապոնիայի վարչապետ, Ճապոնիայի վարչապետ, Minister of Defense of Japan?, Minister for Foreign Affairs? և Minister of State without Portfolio?
ԿուսակցությունՃապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներՅոկո Կիշի և Nobukazu Kishi?
Ստորագրություն
Изображение автографа
Commons-logo.svg Nobusuke Kishi Վիքիպահեստում

Վարչապետ Շինզո Աբեի պապն է։

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Յամագուչի տարածամասի Թաբուսե քաղաքում։ Ծնված ժամանակ ազգանունը եղել է Սաթո, սակայն, հետո երիտասարդ տարիքում փոխելով դարձրել է Քիշի։ Նրա կենսաբանական եղբայր Էյսաքու Սաթոն նույնպես դարձել է վարչապետ և 1974 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի։
Ավարտելով Տոկիոյի կայսերական համալսարանը, 1920 թվականին աշխատանքի է անցել Առևտրի և արդյունաբերության նախարարությունում։ 1935 թ. նա դարձավ Մանչուքոյի արդյունաբերական զարգացման մեջ ներքաշված բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ովքեր մեղադրվեցին չինական աշխատուժ օգտագործելու մեջ[4]։
1942 թ. ընտրվել է խորհրդարանի պատգամավոր։
Ճապոնիայի նախկին կառավարության անդամների նման, Քիշին նույնպես եղել է Սուգամոյի բանտի կալանավոր, որպես պատերազմի հանցագործի կասկածյալ։ Հետագայում, 1948 թվականին արդարացվել է։

Պատերազմից հետոԽմբագրել

Պատերազմից հետո սկսել է զբաղվել գործարարությամբ։ Քաղաքականություն է վերադարձել 1952 թ. և հաջորդ տարի ընտրվել է խորհրդարանի անդամ։ Այնուհետև դառնում է Դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղար, հետո աշխատում է որպես արտգործնախարար։
Նոբուսուքե Քիշին վարչապետ է դարձել 1957 թվականի հունվարի 31-ին։ Վարել է ընդգծված ամերիկամետ քաղաքականություն։ Պաշտոնավարել է մինչև 1960 թ. հուլիսի 19-ը՝ վերընտրվելով 1958 թվականի հունիսի 12-ին։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 3,2 3,3 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  4. Dower John (2000)։ Embracing Defeat։ W. W. Norton and Company։ էջ 454