Նոբուհիրո Վացուկի (ճապ.՝ 和月 伸宏 Վացուկի Նոբուհիրո), ճապոնացի մանգակա ու դիզայներ է։ Հայտնի է որպես «Թափառական Քենշինը» մանգայի ստեղծող։ Վերջինս պատմում է Մեյջի ժամանակաշրջանում ապրող թրի վարպետ թափառական Հիմուրա Քենշինի մասին։ Այն ընդունվել է հասարկության կողմից և թարգմանվել ավելի քան 10 լեզուներով։ Այդ մանգայի վրա Վացուկիի ղեկավարությամբ աշխատել են մանգականեր, որոնք հետագայում ինքնուրույն ճանաչում են ձեռք բերել. նրանց շարքում են Էյչիրո Օդան` «Վան Փիս»-ի, և Հիրոյուքի Տակեյը` «Շաման Արքա» մանգայի հեղինակը։

Նոբուհիրո Վացուկի
和月 伸宏
Ծնվել էմայիսի 26, 1970
ԾննդավայրՃապոնիա Ճապոնիա
ՔաղաքացիությունFlag of Japan.svg Ճապոնիա
Ազգությունճապոնացի
Ազդել էԷյչիրո Օդա
ԵրկերԹափառական Քենշինը
Մասնագիտությունմանգակա
ԱշխատանքԹափառական Քենշինը,
Բուսո Րենքին
ԱմուսինԿաորու Կուրոսակի

ԿենսագրությունըԽմբագրել

Վացուկին ծնվել է Տոկիոյում, բայց մեծացել է Հանշու կղզու Նիիգատա նահանգի Նագաուկա քաղաքում։ Նմանակելով ավագ եղբորը` դպրոցական տարիներին սկսել է մանգա նկարել ու շարունակել է իր գործունեությունը, նույինսիկ երբ եղբայրը թողել է նկարչությունը։ Դպրոցում Վացուկին կենդոյով էր զբաղվում, բայց լուրջ հաջողությունների չի հասնում. նույիսկ ամաչում էր, որ չնայած 183 սատիմետր հասակին` դեռ ոչ մի կռիվ չի հաղթել։ Թողնելով կենդոն` Վացուկին, միևնույնն է, դնում է իր` թրերով կռվելու արվեստի նկատմամբ սերը իր հերոսների մեջ։

Վացուկիի ստեղծագործության վրա շատ են ազդել դարասկզբի մանգակաները` Օսամու Նեձուկան ու Ֆուջիկո Ֆուջիոն (համատեղ աշխատող երկու մանգակաների` Հիրոշի Ջուջիմոտոյի ու Մոոտո Աբիկոյի կեղծանունները)։ 1987 թվականին` դեռ ավագ դպրոցում սովորելիս, Վացուկին իր «Teacher Pon» աշխատանքն է ներկայացնում, որը Տեձուկի պրեմիայում 33-րդ տեղն է զբաղեցնում։

Դպրոցն ավարտելուց հետո Վացուկին տեղափոխվում է Տոկիո ու որոշ ժամանակ Թաքեշի Օբատայի հետ է աշխատում` օգնելով «Արաբիան Մաջին Բոքենտան Լամպ Լամպ» մանգայի աշխատանքներում։ Մոտավորապես նույն ժամանակ էլ ստեղծվում է նրա առաջին պրոֆեսիոնալ գործը ` «Պատերազմող տերությունների Բոսոր Լուսինը» մանգան, որը մի հզոր սամուրայի մասին էր։ Գլխավոր հերոսը Հիտեն Միցուրուգի Րյու ոճին էր տիրապետում ու որպես այդ ոճի վարպետ` կրում Հիկո Սեյջուրո տիտղոսը։ Հիկոն ճանփորդում է Սենգոկու ժամանակշրջանի Ճապոնիայով ու հանդիպում մի գյուղացի տղայի` Իշշինտային։ Արդյունքում Իշշինտան միանում է վարպետին` փորձելով իր երկրի ճակատագիրը փոխել։

1992 և 1993 թվականներին հայտնի ամսագիր «Weekly Shounen Jump Special»-ը տպագրեց Վացուկիի նոր գործը` «Րուրոունի․ Մեյջի ժամանակշրջանի ռոմանտիկ թրի վարպետը»։ Այն ներառում էր 2 կարճ պատմություններ, որոնք հետագայում «Թափառական Քենշինը» մանգայի համար հիմք կհանդիսանան։ Առաջին պատմության մեջ թափառող թրի վարպետն օգնում է Րայկոջի Չիձուրուին` մի հարուստ աղջկա, իսկ երկրորդում (որն իրականում առաջինից շուտ էր գրվել) Քենշինը Կամիա ընտանիքի դոջոն փրկում է քրեական հեղինակություններից, որոնք ուզում էր ընտանիքի ավաք դստեր` Մեգումիի հետ ամուսնանալ։ Քենշինին օգնում են Մեգումիի կրտսեր քույրն ու եղբայրը` Քաորուն ու Յահիկոն։

1994 թվականին «Weekly Shounen Jump Special»-ում սկսեց թողարկվել արդեն «Թափառական Քենշինը» մանգան, որը Վացուկիից խլել էր 5 աշխատանքային տարի։

1996 թվականին մանգայի հիման վրա ստեղծվեց համանուն անիմեն, որը անգլերեն հրատարակողները մկրտեցին «Samurai Х».

«Թափառական Քենշին»-ից բացի` Վացուկիի հայտնի գործերից է «Բուսո Րենքին»-ն. դա սեփական կյանքի գնով աղջկան հրեշից փրկած երիտասարդի մասին պատմող մանգա է։ Տղան փրկվում ու նոր, ոչ սովորական հատկություններով օժտված սիրտ է ստանում։

Բացի մանգաներ նկարելուց, որն իր հիմնական գործն է` Վացուկին նաև «Շինսենգումի Գանրո Դեն» և «Սամուրայ Շոուդաուն V» խաղերի համար հերոսների դիզայնն է արել։

ԾանոթագրություններԽմբագրել