Նյու Յորքի մեծ հրդեհ

Նյու Յորքի մեծ հրդեհ[~ 1]։ Բռնկվել է 1776 թվականի սեպեմբերի 21–ի գիշերը Մանհեթեն կղզու հարավային շրջանում։ Հրդեհը տեղի ունեցավ քաղաքի բրիտանական ռազմական օկուպացիայի սկզբում՝ ԱՄՆ անկախության պատերազմի ընթացքում։

Նյու Յորքի մեծ հրդեհը

Կրակը ոչնչացրեց քաղաքային շինությունների 10 – 25 տոկոսը. քաղաքի մնացած մասերը թալանվել են։ Շատերը կարծում էին, որ հրկիզումը կանխամտածված է եղել, դրան մասնակցել են մի քանի մարդիկ, առաջադրվել են ամենատարբեր պատճառներ։ Բրիտանացի հրամանատարները հրկիզման մեջ մեղադրել են ապստամբներին։ Հրդեհի հետևանքները ազդել են քաղաքի Բրիտանական օկուպացիայի վրա, որն ավարտվել է 1783 թվականին։

Իրադարձությունները մինչ հրդեհԽմբագրել

ԱՄՆ անկախության համար պատերազմի սկզբին՝ 1775 թվականի ապրիլին, Նյու Յորքը եղել է առևտրային կարևոր կենտորն, բայց դեռ չէր վերածվել մեգապոլիսի։ Նա զբաղեցնում էր Մանհեթեն կղզու հարավային մասը, իսկ նրա բնակչությունը կազմում էր 25 հազար մարդ[1]։ Մինչև պատերազմը Նյու Յորք նահանգում ակտիորեն գործում էին հայրենասերների կազմակերպություններն ու գաղութային վեհաժողովը՝ հաստատապես լոյալիստներին աջակցող[2]։ Լեքսինգթոնի և Կոնկորդի ճակատամարտերից հետո հայրենասերները վերահսկողություն հաստատեցին քաղաքի վրա և սկսեցին ձերբակալել ու աքսորել լոյալիստներին[3]։

1776 թվականի սկզբին՝ պատերազմի վաղ փուլում, բրիտանացի գեներալ Վիլյամ Հաուն արշավ է ձեռնարկել քաղաքը գրավելու և ռազմական առումով կարևոր քաղաքային ծոցի նկատմամբ վերահսկողություն սահմանելու ուղղությամբ։ Սթեթեն Այլենդում գործողություններից հետո՝ հուլիսին, նա հաջողությամբ հարձակվեց Լոնգ Այլենդի վրա իր եղբոր՝ Ռիչարդ Հաուի նավատորմի ուժերի աջակցությամբ (դա տեղի է ունեցել օգոստոսին վերջին)[4]։ Ամերիկյան գեներալ Ջորջ Վաշինգտոնը, գիտակցելով քաղաքի անկման անխուսափելիությունը, իր բանակի մեծ մասը 16 կմ հյուսիս է տարել Հարլեմի բարձունքից[5]։ Ոմանք՝ այդ թվում գեներալ Նաթանիել Գրինը և Ջոն Ջեյը, Վաշինգտոնին համոզում էին այրել քաղաքը, որպեսզի բրիտանացիները զրկվեին բազայից և շահավետ քաղաքական դիրքից[6]։ Վաշինգտոնը հարց դրեց երկրորդ մայրցամաքային կոնգրեսի առաջ, որը մերժել էր այդ միջոցը՝ հայտարարելով․ «քաղաքը ոչ մի դեպքում չպիտի վնասվի»[7]։

1776 թվականի սեպտեմբերի 15–ին բրիտանացի զինվորները, գեներալ Հաուի հրամանատարությամբ, վայրէջք կատարեցին Մանհեթեն կղզում[8]։ Հաջորդ առավոտյան բրիտանացիները առաջ շարժվեցին դեպի Հերլեմյան բարձունքներ, որտեղ երկու բանակները մտան պայքարի մեջ, իսկ մյուս ուժերը նույն ժամանակ շարժվեցին դեպի քաղաք[9]։

Բնակչության ելքը քաղաքից սկսվել է դեռևս փետրվարին՝ բրիտանական նավատորմի՝ ծովածոց մտնելուց առաջ։ Մայրցամաքային բանակի առաջին ուժերի ժամանումը հուշում է որոշ բնակիչների, այդ թվում՝ բանակի և հայրենասերների կողմից հալածանքների ենթարկված լոյալիստներին թողնել քաղաքը[10][11]։ Լոնգ Այլենդի գրավումը միայն արագացրեց գործընթացը։ Մայրցամաքային բանակի քաղաքում գտնվելու ժամանակ շատ լքված շենքեր հրամանատարության կողմից օգտագործվեցին ռազմական կարիքների համար[12]։ Երբ բրիտանացիները գրավեցին քաղաքը, դերերը փոխվեցին, և հայրենասերների սեփականությունները առգրավվեցին հրամանատարների կողմից բրիտանական բանակի կարիքների համար։ Չնայած այս միջոցին՝ զորքերի տեղակայումը և օկուպացիոն վարչակազմի այլ միջոցառումները զգալիորեն կրճատել են մատչելի քաղաքային բնակարանային ֆոնդը[13]։

ՀրդեհԽմբագրել

 
Կարմիրով նշված տարածքը վնասվել է կրակից

1776 թվականի սեպտեմբերի 21–ի առավոտյան քաղաքը կրակի մատնվեց։ Ականատեսի՝ Ջոն Ժոզեք Հենրի[en] (ամերիկացի ռազմագերի, որը գտնվում էր բրիտանական «HMS Pearl» նավի վրա) պատմածի համաձայն՝ հրդեհը սկսվել է «Մարտական աքաղաղներ» պանդոկից (անգլ.՝ Fighting Cocks Tavern)՝ Ուայթհոլ–Սլիպ (անգլ.՝ Whitehall Slip) խորշի մոտ[14]։ Չոր եղանակի ու ուժեղ քամիների արդյունքում բոցը արագորեն տարածվեց քաղաքային խիտ կառույցներում՝ դեպի հյուսիս և արևմուտք։ Բնակիչները փողոց էին դուրս գալիս այն գույքով, որ հասցնում էին վերցնել, և ապաստան էին գտնում խոտածածկ քաղաքային անապատներում (այժմ այդ տեղում «Սիթի Հոլլ» այգին է)։ Հրդեհը հասավ Բրոդվեյ՝ Բիվեր փողոցի մոտ գտնվող (անգլ.՝ Beaver Street), որից հետո ոչնչացրեց քաղաքի մեծ մասը՝ Բրոդվեյ և Հուդզոն գետերի միջև[15]։ Հրդեհը մոլեգնել է ցերեկային ժամերին և դադարել է այն բանից հետո, երբ քամին փոխել է իր ուղղությունը, և որոշ քաղաքացիների ու «բնակիչներին օգնության»[14] եկած բրիտանական ծովային հետևակայինների գործողությունների շնորհիվ։ Թաղամասերում բռնկված հդեհի հյուսիսային սահմանը թագավորական քոլեջն էր[15][16]։ Հրդեհի հետևանքով ոչնչացված շենքերի ճշգրիտ թիվը հնարավոր չէ որոշել, քանակը տատանվում են չարս հարյուրից մինչև հազար՝ չորս հազար քաղաքային շինությունների 10—25 %–ը[14][17]։ Այրվածների թվում էր եղել Սբ․Երրորդության եկեղեցին, իսկ Սուրբ Պետրոսի կաթոլիկական եկեղեցին[en] փրկվել է[16]։

Հրկիզման կասկածներԽմբագրել

Գեներալ Հաուի զեկուցագրում, որն ուղարկվել է Լոնդոն, հաստատվում էր, որ հրկիզումը կանխամտածված է եղել․ այն «ամենասարսափելի փորձն է մի շարք սրիկաների կողմից քաղաքը այրելու»[16]։ Թագավորական նահանգապետ Վիլյամ Թրայոնը[en] կասկածում էր Վաշինգտոնի մասնակցությունը և գրում․ «Շատ հանգամանքեր հանգեցնում են [մեզ] այն ենթադրությանը, որ Վաշինգտոնը շահագրգռված էր այս չարագործ գործողության մեջ» և «հայտնաբերվել են նրա բանակի որոշ սպաներ, որոնք թաքնվել են քաղաքում»[18]։ Շատ ամերիկացիներ նույնպես կարծում էին, որ հրդեհը հայրենասերների ճամբարից հրկիզողների ձեռքի գործն էր։ Ջոն Ժոզեֆ Հենրին արձանագրել է ծովային հետևակայինների հաշվետվությունները, որոնք հրդեհից հետո վերադարձան «HMS Pearl» նավ, որտեղ «բռնվեցին տներն այրող հանցագործների հետ»[19]։

Որոշ ամերիկացիներ հրկիզման մեջ մեղադրում էին բրիտանացիներին քաղաքը թալանելու նպատակով։ Մայոր Հեսսենեցը նշել է, որ հրդեհի դեմ պայքարողներից մի քանիսին հաջողվել է «իրեն լավ պարգևատրել կրակի չմատնված մի շարք տների կողոպուտով»[19]։

Ջորջ Վաշինգտոնը սեպտեմբերի 22–ին Ջոն Հենքոկին ուղղված իր նամակում հատուկ նշել է, որ հրդեհի պատճառն իրեն անհայտ է[19]։ Ոչ հարազատ քրոջը՝ Լինդային[en] ուղարկած նամակում մատնանշում էր․ «Նախախնամությունը կամ ինչ–որ լավ, ազնիվ տղամարդ մեզ համար ավելի շատ բան է արել, քան մենք հակված ենք անել մեզ համար»[20]։

Ըստ պատմաբան Բերնարդ Շեքթերի (անգլ.՝ Barnet Schecter)՝ հրկիզման մեղադրանքներից և ոչ մեկը քննադատութանը չի դիմանում[18]։ Ուժեղ անուղղակի ապացույց է հօգուտ հրկիզման տեսությունների այն փաստը, որ հրդեհ է բռնկվել մի քանի վայրերում։ Այնուամենայնիվ, ժամանակակից հետազոտողներն այս փաստը բացատրում են նրանով, որ կրակը տարածվել է փայտե տանիքածածկերի այրվող կտորների շնորհիվ։ Մի հուշագիր գրել է․ «կրակը տնից տուն էր տեղափոխվում», «տեղափոխվում էր քամու միջոցով որոշ հեռավորության վրա»[18]։

Բրիտանացիները հարցաքննել են ավելի քան 200 կասկածյալների, սակայն ոչ մի մեղադրանք չի առաջադրվել[18]։ Հրդեհի օրը Քուինսում ձերբակալվել է ամերիկացի կապիտան Նաթան Հեյլը, որը մասնակցել է Վաշիգտոնի օգտին լրտեսությանը։ Հրդեհի հետ նրա կապի մասին լուրերը այդպես էլ չհաստատվեցին, ոչինչ ցույց չի տալիս, որ նա ձերբակալվել է (և արդյուքնում կախվել) այլ բանի համար՝ բացի լրտեսությունից[21]։

Բրիտանացիների արձագանքըԽմբագրել

Գեներալ–մայոր Ջեյմս Ռոբերթսոնը[en] բռնագրավել է լքված տները, որոնց մասին հայտնի էր՝ նրանք պատկանում են հայրենասերներին, և տվել է դրանք բրիտանացի սպաներին։ Պետական կրոնին (անգլիական եկեղեցի) չենթարկվող եկեղեցական շինությունները սկսեցին օգտագործվել որպես բանտեր, զինվորական հիվանդանոցներ և զորանոցներ։ Որոշ զիվորներ բնակվել են քաղաքացիների ընտանիքների հետ։ Լոյալիստների զգալի հոսք է տեղի ունեցել դեպի քաղաք, ինչը հանգեցրել է հետագա գերբնակեցման։ Վերադարձած շատ լոյալիստներ ստիպված են եղել տեղավորվել ավերակների մեջ՝ այրված վրանային ճամբարներում։ Հրդեհը բրիտանացիներին համոզեց թողնել քաղաքը ռազմական կառավարման ներքո և այն չփոխանցել քաղաքացիական իշխանություններին։ Հանցագործությունն ու վատ առողջապահությունը բրիտանական օկուպացիայի ընթացքում մշտական խնդիրներ են եղել։ Այս խնդիրները չավարտվեցին 1783 թվականի նոյեմբերին[22][23]՝տարհանման օրը։

Հայտնի մշակույթումԽմբագրել

Կրակով բռնկված տարածքները ցուցադրվել են Assassin’s Creed III խաղում, որի գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում մինչև հեղափոխությունը։

ՄեկնաբանություններԽմբագրել

  1. Չշփոթել 1835 թվականի դեկտեմբերի16 – 17–ի Նյու Յորքի մեծ հրդեհի[en] հետ, որը ոչնչացրեց Նյու Յորքի ֆոնդային բորսան և Մանհեթենի հարավ–արևելքում գտնվող շենքերի մեծ մասը։

ՆշումներԽմբագրել

  1. Schecter, 2002, էջ 64
  2. Schecter, 2002, էջեր 50—51
  3. Schecter, 2002, էջեր 52—53
  4. Johnston, 1878, էջեր 94—224
  5. Johnston, 1878, էջ 228
  6. Johnston, 1878, էջ 229
  7. Johnston, 1878, էջ 230
  8. Schecter, 2002, էջեր 179—193
  9. Johnston, 1878, էջ 245
  10. Schecter, 2002, էջեր 71—72
  11. Schecter, 2002, էջ 96
  12. Schecter, 2002, էջ 90
  13. Schecter, 2002, էջ 209
  14. 14,0 14,1 14,2 Schecter, 2002, էջ 204
  15. 15,0 15,1 Lamb, 1896, էջ 135
  16. 16,0 16,1 16,2 Schecter, 2002, էջ 205
  17. Trevelyan, 1903, էջ 310
  18. 18,0 18,1 18,2 18,3 Schecter, 2002, էջ 206
  19. 19,0 19,1 19,2 Schecter, 2002, էջ 207
  20. Schecter, 2002, էջ 208
  21. Schecter, 2002, էջեր 210—215
  22. Schecter, 2002, էջեր 275—276
  23. Lamb, 1896, էջ 274

ԳրականությունԽմբագրել