ԲԲԸ «Նյոման ապակեգործարան» (բելառուս․՝ ААТ «Шклозавод „Нёман“»), ապակե և բյուրեղապակյա, ինչպես նաև թափանցիկ արտադրանքների արտադրության բելառուսական ձեռնարկություն, տեղակայված Գրոդնոյի մարզի Լիդիայի շրջանի Բերյոզովկա քաղաքում։

Նյոման
Տեսակառևտրային կազմակերպություն
Հիմնադրված է1883
ՎայրBiarozaŭka, Lida District, Գրոդնոյի մարզ, Բելառուս
Երկիր Բելառուս
Կայքneman.by
 Neman (glass company) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

 
Գործարանի արտադրական մասնաշենք
 
Բելառուսական փոստային նամականիշ XIX դարի վերջին և XX դարի սկզբին գործարանում արտադրված ծաղկամնների, շաքարամանների և սկուտեղների պատկերներով

1883 թվականին կալվածատեր Զենոն Լենսկին իր անունով հիմնադրեց ապակու ոչ մեծ գործարան։ 1891 թվականին Լենսկին գործարանը վարձակալության տվեց չեխ վարպետ Յուլիուս Ստոլեի և ինժեներ Վիլհելմ Կրաևսկու կազմակերպությանը, ովքեր ավելի վաղ աշխատել էին Դյատկովսկու բյուրեղապակիների գործարանում։ Շուտով մոտակայքում հիմնադրվեցին երկու նոր ապակու գործարաններ․ մեկը պատկանում էր Ստոլեին և Կրաևսկուն, մյուսը՝ Անդրեյ Կվեցինսկու գլխավորությամբ ձեռնարկատերերի խմբին։ 1898-1900 թվականներին Ստոլեն և Կրաևսկին գնում են Լենսկու և Կվեցինսկու ապակու գործարանները․ Լենսկու ապակու գործարանը փակվում է օպտիմիզացիայի շրջանակներում։ XX դարի սկզբին ապակյա և բյուրեղապակու ապրանքների արտադրությունը Բերյոզովակայում ինտենսիվորեն զարգանում է, Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին Բերյոզովկայի երկու ձեռնարկություններում աշխատում է 1050 մարդ, նրանք արտադրում են 720 հազ․ ռուբլի արժողությամբ արտադրանք։ Այլ ձեռնարկությունների հետ ընկերությունը արտադրում է 1,2 մլն դեկորատիվ սպասք, 400 հազ․ լամպ և այլ ապրանքներ։ Կրաևսկու մահից հետո նրա ընտանիքը ստանում է ընկերության դուստր-ձեռնարկության՝ Բորիսովի բյուրեղապակու գործարանի ղեկավարումը, իսկ Յուլիուս Ստոլեն ղեկավարում է Բերյոզովկայի ձեռնարկությունը։ 1915 թվականին Ռուսական կայսրության նահանջող զորքերը հրկիզում են Բերյոզովկայի մասնաշենքերը, սարքավորումների մեծ մասը դուրս է բերվում։ 1921 թվականի Ռիգայի համաշխարհային պայմանագրից հետո գործարանը վերադարձնում են Յուլիուս Ստոլեի ընտանիքին և Կրաևսկու այրի կնոջը, կազմակերպվում է «Յուլիուս Ստոլեի ապակեգործարանների Նյոման բաժնետիրական ընկերություն» կազմակերպությունը (լեհ.՝ Huty Szklane Juliusza Stolle Niemen S. A.), որն արտադրում էր դեկորատիվ սպասք, ապակե տարաներ, մեկուսիչներ։ Միջպտերազմական ժամանակաշրջանում Բերյոզովկայի ապակեգործարանը խոշոր ձեռնարկություն էր, արտադրում էր 1828 անվանական ապակե և բյուրեղապակե արտադրանքներ, իր արտադրանքը արտահանում էր աշխարհի շատ երկրներ։ Ապակեգործարանը, ոգելից խմիչքներն արգելող օրենքի չեղարկումից հետո, իրականացնում էր շշերի զանգվածային արտահանում դեպի ԱՄՆ։ 1935 թվականին գործարանի վարպետ Մեչեսլավ Մյատկովսկին պատրաստեց թաղման աճյունակալ, որում թաղում էին ղեկավար Յուզեֆ Պիլսուդսկիի սիրտը։ 1939 թվականի աշնանը Բերյոզովկան մտավ ԽՍՀՄ-ի կազմի մեջ, ձեռնարկությունը ազգայնացվեց, իսկ Ստոլեի ընտանիքի մի մասը պատժվեց[1][2][3][4]

Հայրենական Մեծ պատերազմի տարիներին գործարանը մասամբ ավերվեց, 1944 թվականին սկսվեց լուսամուտների և լամպերի ապակու արտադրությունը, 1945 թվականին՝ ապակե սպասքի։ 1957-1986 թվականներին գործարանը վերակառուցվեց[2]։ 1983 թվականին, ձեռնարկության 100-ամյակի պատվին, այն պարգևատրվեց Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ 1985 թվականին ձեռնարկությունում աշխատում էր 5136 մարդ[4]։ Գործարանը ենթարկվում էր Բելառուսական ապակու արտադրության տրեստին, որն աստիճանաբար մտավ Բելառուսական ԽՍՀ-ի թեթև արդյունաբերության համակարգի մեջ, Բելառուսկան ԽՍՀ-ի ազգային տնտեսության խորհրդի մեջ, Բելառուսական ԽՍՀ-ի շինանյութերի արտադրության նախարարության մեջ։ 1991-1994 թվականներին գործարանը ենթարկվում էր Բելառուսի Հանրապետության շինանյութերի արտադրության նախարարությանը, 1994 թվականից՝ ենթակա էր Բելառուսի Հանրապետության ճարտարապետության և շինարարության նախարարությանը[5]։ Հետագայում վերափոխվեց բաց բաժնետիրական ընկերության։ 1998 թվականին գործարանում աշխատում էր 4749 մարդ[4]։ 2000 թվականին գործարանում գործում էին 7 լոգարանային ապակեհալման վառարաններ և 3 վառարաններ գունավոր ապակու ձուլման համար, արտադրում էր 1058 ապրանք[2]։ 2015 թվականին կազմակերպվեց ապակյա և ջերմամեկուսիչ նյութերի արտադրություն[6]։

Ներկա վիճակը խմբագրել

Գործարանը համարվում է քաղաքի քաղաքաստեղծ ձեռնարկությունը[7]։ 2018 թվականին գործարանում աշխատում էր 1433 մարդ, 2019 թվականին՝ 1375 մարդ։ 2019 թվականին ընկերության եկամուտը կազմում էր 41,8 մլն ռուբ․ (19,4 մլն դոլար)․ եկամտի 45,97% ապակու վաճառքից, 42,23%՝ գյուղատնտեսական-կենցաղային ապակե ապրանքների վաճառքից։ 2019 թվականին ընկերությունը տարին ավարտեց հստակ 3,18 մլն ռուբ․ (մոտ 1,5 մլ դոլար) վնասով[8]։

2021 թվականի փետրվարին ապակեգործարանի բաժնետոմսերի 99,99%-ը հանձնվեց պետական մենաշնորհին՝ «Բելառուսական ապակու ընկերություն» հոլդինգին[9]։

Գեղարվեստական առանձնահատկություններ խմբագրել

Գործարանում պատրաստված գեղարվեստական ապրանքնեերը հայտնի են «նյոմանական ապակի» (բելառուս․՝ нёманскае шкло) անավանմամբ։ XIX դարի վերջին և XX դարի սկզբին մասսայական արտադրանքներն ի սկզբանե արտադրվում էին ժամանակակից ոճով, այնուհետ չեխական դիզայնի և Բաուհաուս դպրոցի ազդեցությամբ։ 1940 -1950-ական թվականների սկզբին գործարանը արտադրում էր գունավոր վերադիր ապակուց ապրանքներ՝ երկրաչափական և բուսական զարդանկարներով։ 1956 թվականից գործարանում սկսեցին աշխատել պրոֆեսիոնալ նկարիչներ, 1969 թվականին վարպետ Ա․ Ֆեդորուկը մշակեց սուլֆիդա-ցինկային ապակու զարդարման մեթոդը, որը ստացել է «նյոմանական թել» անվանումը[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Богемская рапсодия Столле: как чешский гастарбайтер создал стекольную империю в дореволюционной Беларуси». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 26-ին.
  2. 2,0 2,1 2,2 Կաղապար:Книга:БелЭн
  3. Կաղապար:Книга:БелЭн
  4. 4,0 4,1 4,2 Историческая хронология
  5. Стекольный завод "Неман"
  6. История
  7. Мал городок да звонок: как Березовка «прозвенела» стеклом на весь мир
  8. ОАО Стеклозавод Неман
  9. «Государство концентрирует стекольные заводы в один холдинг». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 26-ին.
  10. Կաղապար:Книга:БелЭн

Հղումներ խմբագրել

Պաշտոնական կայք