Նյարդային կենտրոն, նեյրոնների համախումբ կենտրոնական նյարդային համակարգում, որոնք կատարում են որոշակի ֆունկցիա կամ ֆունկցիաներ, պատասխանատու են որոշակի ռեֆլեքսի կամ ռեֆլեքսների համար[1][2]։ Օրինակ, երկարավուն ուղեղում տեղակայված այն նեյրոնների խումբը, որոնք պատասխանատու են շնչառության իրագործման համար, կազմում են շնչառական նյարդային կենտրոնը։ Նյարդային կենտրոնի վնասման դեպքում այլ նյարդային կենտրոններ որոշ դեպքերում մասնակիորեն կարող են իրենց վրա վերցնել առաջինի աշխատանքը[3]։ Սա նյարդային կենտրոնների պլաստիկության շնորհիվ է։

Նյարդային համակարգ

Նյարդային կենտրոնները տարբերակվում են անատոմիական և ֆիզիոլոգիական տեսակետներից։ Անատոմիական տեսակետից նյարդային կենտորնը նեյրոնների համախումբ է, որը կատարում ե որոշակի ֆունկցիա կամ ֆունկցիաներ։ Ֆիզիոլոգիական տեսակետից նյարդային կենտրոն են անվանում անատոմիական կենտրոնների ամբողջությունը, որոնք պատասխանատու են որչէ խոշոր, գլոբալ ֆունկցիայի կամ գործունեության ապահովման համար[4]։ Օրինակ. անատոմիական նյարդային կենտրոններ կան ողնուղեղում, երկարավուն ուղեղում, վարոլյան կամրջում, հիպոթալամուսում և այլ տեղերում։ Նրանցից յուրաքանչյուրն անատոմիական տեսակետից առանձին շնչառական նյարդային կենտրոն է։ Սրանց ամբողջությունը կազմում է շնչառական նյարդային կենտրոնը` ֆիզիոլոգիական տեսակետից։

Ուղեղի սպիտակ և գորշ նյութեր

Տեսակներ խմբագրել

Տարբերում են նյարդային կենտրոնների հետևյալ տեսակները.

  1. աշխատող՝ այն կենտրոնն է, որտեղից նյարդաթելերն անցնում են աշխատող օրգանին,
  2. կատարող՝ այն կենտրոնն է, որը պատասխանատու է տվյալ ֆունկցիայի իրագործման համար, և սրա քայքայումն ուղեկցվում է ֆունկցիայի վերացմամբ,
  3. կարգավորող՝ սովորաբար տեղակայված է գլխուղեղի կեղևում և ունի կարգավորիչ ազդեցություն։

Կախված տեղակայումից, նյարդային կենտրոնները կարող են լինել՝ ողնուեղային, միջին ուղեղային, կեղևային և այլն։

Ըստ նշանակության նյարդային կենտրոնները լինում են շարժողական (նյարդավորում են կմախքային մկանները), վեգետատիվ (կարգավորում են ներքին օրգանների ֆունկցիաներն ու գործունեությունը, օրինակ՝ մարսողական, սիրտ-անոթային և այլն) և հոգեկան (պատասխանատու են հոգեկան բարձրագույն ֆունկցիաների համար՝ խոսք, հույզեր և այլն)։

Կախված նյարդավորվող օրգանից, նյարդային կենտրոնները լինում են սրտային, ստամոքսային, անոթային և այլն։

Հիմնական հատկություններ խմբագրել

Նյարդային կենտրոնների բնորոշ են մի շարք հատկություններ[5].

  • դրդման միակողմանի հաղորդում
  • դրդման հաղորդման ուշացում
  • դյուհոգնելիություն
  • բարձր զգայնություն ջերմաստիճանի, քիմիական նյութերի խտաստիճանների նկատմամբ
  • դրդման գումարում
  • դրդման համամիտում
  • դրդման տարամիտում
  • պլաստիկություն
  • գրգռման ռիթմի փոխակերպում
  • դրդման հետազդեցություն
  • լարվածություն

Ծանոթագրություններ խմբագրել