Նկոսիլատի Նիատի (անգլ.՝ Nkosilathi Nyathi, 2004), շրջակա միջավայրի պաշտպանության զիմբաբվեցի ակտիվիստ։ Շրջակա միջավայրն սկսել է պաշտպանել 10 տարեկանից և հանդես է գալիս կարևոր որոշումների կայացման գործում երիտասարդներին ներգրավելու օգտին[1][2]։ Կարծում է, որ կլիմայական արդարության ապահովման ուղղությամբ երիտասարդության ջանքերը չեն կարող իրականացվել, եթե նրանք չեն կարողանում ելույթ ունենալ և որոշումներ կայացնել տարբեր կառույցներում[3]։ 2019 թվականին Նկոսիլատին ներկա է գտնվել Մադրիդում (Իսպանիա) կայացած ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության խորհրդաժողովին և արշավ է անցկացրել կլիմայի փոփոխության դեմ պայքարի ավելի ակտիվ միջոցներ ձեռնարկելու համար[4]։

Նկոսիլատի Նիատի
Ծնվել է2004
ՔաղաքացիությունFlag of Zimbabwe.svg Զիմբաբվե
Մասնագիտությունբնապահպան և Կլիմայական ակտիվիստ

ԳործունեությունԽմբագրել

Նկոսիլատի Նիատին մեծացել է Վիկտորիա ջրվեժից ոչ հեռու։ Շրջակա միջավայրի պաշտպանության ուղի է բռնել այն օրվանից հետո, երբ Վիկտորիա ջրվեժի մոտ տեսել է աղբակույտ, ինչից հետո սկսել է ավելի լավ գիտակցել շրջակա միջավայրի խնդիրները[5]։ Իր երկրում կլիմայի փոփոխության հետևանքներն սկսել է նկատել, երբ նա 11 տարեկան էր՝ Զիմբաբվեի Չամաբոնդո տարրական դպրոցի 5-րդ դասարանում սովորելու տարիներին[6]։ 2019 թվականին Վիկտորիա ջրվեժում ուժեղ երաշտ է եղել[2][7][8]։ Կլիմայի փոփոխության հետևանքով Զիմբաբվեի շուրջ 7,7 միլիոն բնակիչ պարենամթերքի պակաս է զգացել, իսկ Հարավային Աֆրիկայի 45 միլիոն բնակիչներն ապագայում կարող են սովի բախվել[9][10][11]։ Նաև նկատվում է թերսնման աննախադեպ մակարդակ, որը Զիմբաբվեի ութ շրջաններում գերազանցում է հինգ տոկոսը։ Իր երկրում այս բոլոր խնդիրները դրդել են նրան սկսել հասարակությանը պատմել կլիմայի փոփոխության մասին և անընդհատ կոչ անել կրճատել գլոբալ արտանետումները։ Նա խոստացել է պայքարել, քանի դեռ համաշխարհային առաջնորդները չեն սկսել լուրջ միջոցներ ձեռնարկել կլիմայի փոփոխության դեմ պայքարում[12]։

Եղել է Օզոնի պաշտպանների ակումբի ղեկավարը իր տարրական դպրոցում[8]։ 2016 թվականին նա հանդես է եկել իր տարածքում կենսագազի առաջին գործարանի ստեղծման օգտին՝ թափոնները էներգիայի արտադրության վերածելու համար[13]։ Կենսագազի կայանը այժմ էներգիա է արտադրում ուսանողական սննդի պատրաստման համար[12]։ Նկոսինատին չի հաջողել սպորտում, բայց նա լավ հռետորական ունակություններ ունի[5][1]։ Մշտապես հանդես է գալիս ելույթներով, որոնցում կոչ է անում կառավարությանը լուծել բնապահպանական խնդիրները և ավելի մեծ ուշադրություն դարձնել կլիմայի փոփոխությանը։ Մադրիդում (Իսպանիա) ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովում ելույթից հետո նա արժանացել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատությանը։ 2020 թվականին ելույթ է ունեցել Կայուն զարգացման աֆրիկյան տարածաշրջանային համաժողովում, որն անցկացվել է Վիկտորիա ջրվեժի մոտակայքում[3]։ Հանդիպման ընթացքում հանդես է եկել համաշխարհային առաջնորդների շարքում երիտասարդների ներգրավվածության օգտին։ Դպրոցում նա մամուլի ակումբի անդամ է և կրթական հոդվածներ է գրում շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության մասին[14]։

Մրցանակներ և ճանաչումԽմբագրել

  • UNICEF Youth Climate Ambassador Զիմբաբվեում (2015)[14][15]
  • Youth Ambassador for Greenline Africa (2014)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 David McKenzie and Brent Swails։ «'If the climate stays like this, we won't make it' say those on the frontline of Africa's drought»։ CNN։ Վերցված է 2020-11-14 
  2. 2,0 2,1 «'If the climate stays like this, we won't make it' say those on the frontline of Africa's drought»։ Gaudium (en-US)։ 2019-12-16։ Վերցված է 2020-11-14 (չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 «A vision for my generation»։ Voices of Youth (անգլերեն)։ Վերցված է 2020-11-14 
  4. «Action for Climate Empowerment Finds Strong Support at COP25»։ United Nations Framework Convention on Climate Change։ Վերցված է 2020-11-14 
  5. 5,0 5,1 «Nkosi climate change journey to COP25 | The Standard» (en-US)։ Վերցված է 2020-11-14 
  6. «Nkosi climate change journey to COP25»։ www.unicef.org (անգլերեն)։ Վերցված է 2020-11-14 
  7. «Gen Z Climate Activists You Should Know Who Aren't Greta Thunberg»։ www.vice.com (անգլերեն)։ Վերցված է 2020-11-14 
  8. 8,0 8,1 «Victoria Falls back to life after drought that triggered climate change fears | Science-Environment»։ Devdiscourse (անգլերեն)։ Վերցված է 2020-11-14 
  9. «Southern Africa in throes of climate emergency with 45 million people facing hunger across the region | World Food Programme»։ www.wfp.org։ Վերցված է 2020-11-14 
  10. «Zimbabwe ‘facing worst hunger crisis in a decade’»։ UN News (անգլերեն)։ 2019-12-03։ Վերցված է 2020-11-14 
  11. «Record 45 million people in southern Africa facing food crisis: U.N. agencies»։ Reuters (անգլերեն)։ 2019-10-31։ Վերցված է 2020-11-14 
  12. 12,0 12,1 «Rains Bring Relief as Water Again Flows Through Zimbabwe's Victoria Falls | Voice of America - English»։ www.voanews.com (անգլերեն)։ Վերցված է 2020-11-14 
  13. «4 youth activists who bravely demand gov’t action on climate change besides Greta Thunberg»։ NOLISOLI (en-US)։ 2020-08-12։ Վերցված է 2020-11-14 
  14. 14,0 14,1 «Climate change is real, it affects my life everyday»։ Children's Environmental Rights Initiative (en-US)։ Վերցված է 2020-11-14 
  15. «Teacher Workshop Details»։ ASA Outreach Council (անգլերեն)։ Վերցված է 2020-11-14 

Արտաքին հղումներԽմբագրել