Նկարչի ընտանիքի դիմանկար

Նկարչի ընտանիքի դիմանկար, իտալացի նկարչուհի Սոֆոնիսբա Անգվիսոլայի 1558-1559 թվականներին կերտած կտավը, որը գտնվում է Նիվաագաարդի թանգարանում[4]։

Նկարչի ընտանիքի դիմանկար
տեսակգեղանկար
նկարիչՍոֆոնիսբա Անգվիսսոլա[1]
տարի1558
բարձրություն157 սանտիմետր
լայնություն122 սանտիմետր
ստեղծման երկիր Իտալիա
ուղղությունմաներիզմ
ժանրխմբակային դիմանկար
նյություղաներկ[2] և կտավ[2]
գտնվում էNivaagaard? և Կրեմոնա
հավաքածուՆիվաագաարդ[1]
սեփականատերJohannes Hage?[3] և Վիլհելմ Մարստրանդ[3]
կայք
Ծանոթագրություններ

Նկարագրություն խմբագրել

Կտավում բնապատկերի ֆոնի վրա նկարիչը պատկերել է իր ընտանիքին՝ հորը՝ Ամիլկարին, քրոջը՝ Միներվային, եղբորը՝ Ասբրուբալին և շանը։ Նկարը համարվում է անավարտ, քանի որ նկարիչն այն թողել է կիսատ և մեկնել է կատարելու Ֆիլիպ II Հաբսբուրգի պահանջը, ում պալատում շուրջ 20 տարի եղել է պալատական նկարիչ։ Սա նկարչի հոր միակ հայտնի դիմանկարն է, սակայն քրոջը կրկին նկարել է մի քանի տարի անց քույրերի հետ շախմատ խաղալիս։

Կտավը գնել է Յոհանես Հագը դանիացի նկարիչ Ուիլհելմ Մարստրանդի աճուրդի ժամանակ[4]։ Կտավը համարվում է նկարչի ամենակարևոր վաղ աշխատանքներից մեկը[4]։

Կտավն ունի 157 սմ բարձրություն, 122 սմ լայնություն, նյութը՝ կտավ յուղաներկ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել