Նիտրոբենզոլ
Նիտրոբենզոլ, , պարզագույն արոմատիկ նիտրոմիացություն։ Բաց դեղնավուն, դառը նշի հոտով յուղանման հեղուկ է։ Հալման ջերմաստիճանը 5,7°C է, եռմանը՝ 210,9°C, խտությունը՝ 1987 կգ/մ³ (25°C-ում)։ Վատ է լուծվում ջրում, լավ՝ օրգանական լուծիչներում։ Վերականգնելիս փոխարկվում է անիլինի կամ հիդրազոբենզոլի։ Ստացվում է բենզոլը նիտրացնող խառնուրդով նիտրելով։ Նիտրոբենզոլը խիստ թունավոր է, ազդում է կենտրոնական նյարդային համակարգի, շնչառության, նյութափոխանակության պրոցեսների վրա։ Օդում նիտրոբենզոլի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան աշխատավայրում 3 մգ/մ³ է, բնակավայրերում՝ 0,008 մգ/մ³։ Օգտագործվում է հիմնականում անիլին և բենզիդին ստանալու համար, կիրառվում ներկանյութերի արտադրության մեջ՝ որպես լուծիչ և օքսիդիչ։
Ենթակատեգորիա | Նիտրոմիացություններ, substituted benzene ![]() | |
---|---|---|
Մասն է | nitrobenzene metabolic process, nitrobenzene catabolic process, nitrobenzene biosynthetic process, nitrobenzene nitroreductase activity ![]() | |
Զանգված | 123,032 զանգվածի ատոմական միավոր ![]() | |
Associated hazard | nitrobenzene exposure ![]() | |
Հետևանք | nitrobenzene exposure ![]() | |
Քիմիական բանաձև | C₆H₅NO₂ ![]() | |
SMILES կանոնավոր բանաձև | C1=CC=C(C=C1)[N+](=O)[O-] ![]() | |
Ionization energy | 9,92±0,01 Էլեկտրոն-վոլտ, 9,86 Էլեկտրոն-վոլտ ![]() | |
Դիպոլային մոմենտ | 4,22 դեբայ ![]() | |
Խտություն | 1,2±0,01 գ/սմ³ ![]() | |
Հալման ջերմաստիճան | 42±1 °F, 6 °C, 5,7 °C ![]() | |
Եռման ջերմաստիճան | 411±1 °F, 210,8 °C ![]() | |
Գոլորշու ճնշում | 0,3±0,1 Տոր ![]() | |
Speed of sound | 1463±1 մ/վ ![]() | |
Solubility | 0,2±0,1 gram per 100 gram of solvent ![]() | |
Flash point | 190±1 °F ![]() | |
Lower flammable limit | 1,8±0,1 ծավալային տոկոս ![]() | |
Safety classification and labelling | NFPA 704: Standard System for the Identification of the Hazards of Materials for Emergency Response ![]() | |
NIOSH Pocket Guide ID | 0450 ![]() | |
Time-weighted average exposure limit | 5±1 milligram per cubic metre ![]() | |
IDLH | 1008±1 milligram per cubic metre ![]() | |
Բնութագրվում է | Class IIIA combustible liquid ![]() | |
Սուբյեկտի նշանակություն | Քաղցկեղածին, male reproductive toxicant ![]() | |
Կազմված է | ազոտ, թթվածին, ածխածին ![]() |
Կիրառություն
խմբագրելԱնիլինի, ազոտ պարունակող արոմատիկ միացությունների (բենզիդին, քինոլին, ազոբենզոլ), ցելյուլոզի եթերների լուծիչի[1] արտադրության համար օգտագործվող սկզբնական հումք է։ Նաև կիրառվում է որպես մետաղների փայլեցնող բաղադրությունների բաղադրիչ, լուծիչ և մեղմ օքսիդիչ։ Հիմնականում օգտագործվում է անիլինի արտադրության համար։
Նիտրոբենզոլի ածանցյալները կիրառվում են որպես պայթուցիկ նյութեր և հրթիռային վառելանյութերի բաղադրիչներ։ Օգտագործվում են նաև օծանելիքի արտադրությունում՝ որպես բուրավետ կամ հոտն ամրացնող նյութեր, այդ թվում՝ արհեստական մուշկներ։ Նիտրոբենզոլն ինքը նախկինում արտադրվում էր որպես «դառը-նուշի» կամ «միրաբանի» յուղ։ Նիտրոբենզոլի որոշ ածանցյալներ կիրառվում են լաքերի և ներկերի բաղադրության մեջ, ինչպես նաև բժշկությունում[2][3]։
Տես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրել- Кнунянц И. Л. и др. т.3 Мед-Пол // Химическая энциклопедия. — М.: Большая Российская Энциклопедия, 1992. — 639 с. — 50 000 экз. — ISBN 5-85270-039-8.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Кнунянц И. Л. (глав.ред.) «Химическая энциклопедия» в пяти томах. М.:Советская энциклопедия, 1988. Т.3, стр. 267—268
- ↑ Шабаров Ю. С. «Органическая химия», М.:Химия, 2002, стр. 848. ISBN 5-7245-1218-1, стр. 715—725
- ↑ Горленко В. А. и др. «Органическая химия», М.:Мастерство, 2003, стр. 624. ISBN 5-294-00176-4, стр. 397—403
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիտրոբենզոլ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 305)։ |