Նվենի ծիածանագույն

բույսերի տեսակ
(Վերահղված է Նիվենի ծիածանագույնից)

Նվենի (էվկալիպտ) ծիածանագույն (լատին․՝ Eucalyptus deglupta), նվենիների տեսակ է։

Նվենի ծիածանագույն
ծիածանագույն նվենի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Ընտանիք մրտենազգի
Ցեղ Նվենի
Լատիներեն անվանում
Eucalyptus deglupta
Հատուկ պահպանություն
Խոցելի տեսակ
Խոցելի տեսակ
IUCN 3.1 Vulnerable : ???

Տարածք խմբագրել

Նվենիների միակ տեսակն է, որ վայրի վիճակում տարածված է միայն հյուսիսային կիսագնդում[1]։ Հիմնականում տարածված են Նոր Բրիտանիայի, Նոր Գվինեաի, Սերամի, Սուլավեսիի, Մինդանաոյի և մոտակա այլ փոքրիկ կղզիներում։

Հանդիպում է խոնավ կղզիներում, ծովից 1800 մետր բարձրության վրա[2]։

Նկարագիր խմբագրել

Ծիածանագույն Նվենին հասնում է 75 մետր բարձրության, բնի հաստությունը՝ 2.4 մետրի[3]։

Մյուս նվենիներից տարբերվում է բնի բազմագույն կեղևով։ Սկզբում կեղևն ունենում է վառ կանաչ գույն։ Հետագայում հասունանալով ձեռք է բերում կապույտ, մանուշակագույն, նարնջագույն և մուգ կարմրագույն երանգներ։ Հասուն ծառերի մոտ կեղևն ամբողջությամբ ծիածանագույն է, որտեղից էլ առաջացել է նրա անվանումը[4][5]։ Ընդ որում կեղևի գունավորումը մշտապես փոփոխվում է[6]։

Կիրառում խմբագրել

Նրա արտասովոր տեսքի պատճառով, որպես դեկորատիվ բույս, լայն տարածում ունի արևադարձային և հաճախ նաև մերձարևադարձային գոտում։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Радужный эвкалипт: Самое яркое дерево на планете
  2. «A tree species reference and selection guide. Eucalyptus deglupta». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
  3. Радужный эвкалипт
  4. Garner, LariAnn. «Under the Rainbow» (pdf). Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 10-ին.
  5. David Webster Lee (2007). Nature's palette: the science of plant color. University of Chicago Press. Վերցված է 2011 թ․ ապրիլի 22-ին. {{cite book}}: Unknown parameter |[age= ignored (օգնություն)
  6. «Радужный эвкалипт. Дерево всех цветов радуги». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նվենի ծիածանագույն» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նվենի ծիածանագույն» հոդվածին։