Նիսա
Նիսա (թուրքմ.՝ Gadymy Nusaý, պարս.՝ نسا, հին հունարեն՝ Νισαία), հին և միջնադարյան քաղաք Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադից 18 կմ դեպի հյուսիս-արևմուտք։
Նիսա | |
---|---|
Տեսակ | բնակավայր, հնագիտական հուշարձան և անտիկ քաղաք |
Երկիր | Թուրքմենստան[1] և Պարթևստան |
Վարչատարածք | Hyrcania? |
Մակերես | 77,905 հեկտար և 400,3 հեկտար |
Պատմություն
խմբագրելՄ․թ․ա․ III – մ․թ․ III դարերում Նիսան կազմված էր բուն քաղաքից (Նոր Նիսա) և ամրացված թագավորական նստավայրից (Հին Նիսա, Միհրդատկերտ)։
Կանոնավոր պեղումները տարվել են 1946-1960 թվականներին, Միխայիլ Մասոնի ղեկավարությամբ։ Բացվել են ամրոցի պատերի, տաճարների, կավե մոնումենտալ քանդակներով պալատական դահլիճի, տնտեսական ու բնակելի կառույցների և, հավանաբար, թագավորական գանձարանի մնացորդներ, որոնք բնորոշ են Պարթևական թագավորության մ․թ․ա․ III–I դարերի մշակույթին։ Գտնվել են նաև արամեական գրերով պարթևերեն կազմված տնտեսական վավերագրեր (մ․թ․ա․ I դար)։
Պարթևական թագավորության անկման հետ անկում է ապրել նաև Նիսան։ Վերականգնվել է V դարի 2-րդ կեսից։ Որպես ֆեոդալական քաղաք Նիսան առավել նշանավոր է եղել XI –XII դարերում։ Վերջնական անկումը սկսվել է XVI դարում։
XIX դարի 20-ական թվականներին Նիսան արդեն ավերակ էր։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Пугаченкова Г․ А․, Ниса, 2 изд․, Ашхабад, 1972․
- Массон М. Е., Пугаченкова Г. А. Парфянские ритоны Нисы. Альбом иллюстраций. — М.: Издательство АН СССР, 1956.
- Массон В. М. Старая Ниса — резиденция парфянских царей / АН СССР. ИА; ООПИК Туркм. — Л: Наука, 1985 — 12 с: ил.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիսա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 304)։ |