Նինա Ալաջալովա
Ալաջալովա Նինա Մկրտչի (հունվարի 11, 1881, Նոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 17, 1964, Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), պրոֆեսիոնալ հեղափոխական։
Նինա Ալաջալովա | |
---|---|
Ծնվել է | հունվարի 11, 1881 |
Ծննդավայր | Նոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 17, 1964 (83 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա և Հումբոլդտի համալսարան |
Մասնագիտություն | հեղափոխական |
Քաղաքական կուսակցություն | ԽՄԿԿ |
Ծնվել է 1881 թվականի հունվարի 11-ին, Նոր Նախիջևանում։ 1900 թ. ավարտել է Պետերբուրգի կոնսերվատորիան, ապա սովորել Բեռլինի համալսարանում։ 1904–1906 թթ. եղել է ՌՍԴԲԿ Կովկասյան միութենական կոմիտեի անդամ։ 1906 թ. ձերբակալվել է և նետվել Մետեխի բանտը։ Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո Թիֆլիսում ընտրվել է բանվորների և գյուղացիների պատգամավորների սովետի անդամ։ 1917–1919 թթ. Ա. ՌՍԴԲ (բ) կ Կովկասյան երկրային կոմիտեի քարտուղար էր։ Սովետական տարիներին երկար ժամանակ կուսակցական աշխատանք է վարել Վրաստանում։ Մահացել է 1964 թ. հոկտեմբերի 17-ին, Թբիլիսիում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 138)։ ![]() |