Նինա Ագդալ (անգլ.՝ Nina Brohus Agdal, մարտի 26, 1992(1992-03-26)[1], Դանիա), դանիացի մոդել։

Նինա Ագդալ
Ծնվել էմարտի 26, 1992(1992-03-26)[1] (32 տարեկան)
ԾննդավայրԴանիա
ՔաղաքացիությունԴանիա
Մասնագիտությունմոդել և դերասանուհի
 Nina Agdal Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Նինա Ագդալը ծնվել է 1992 թվականին Կոպենհագենի արվարձաններից մեկում։ Մի անգամ փողոցում քայլելու ժամանակ նրան նկատել է մոդելային գործակալը և առաջարկել մասնակցել «Elite Model Look» սկսնակ մոդելների մրցույթի քասթինգին։ Արդյունքում դարձել է մրցույթի հաղթող։ Պայմանագիր է կնքել մոդելային գործակալության հետ և շարունակել ուսումը հանրակրթական դպրոցում։ Դրանից հետո զբաղվել է մոդելի գործունեությամբ և մեկնել Նյու Յորք[2][3][4]։

Ագդալն առաջինը համագործակցել է «Elite Model Management» մոդելային գործակալության հետ Կոպենհագենում։ Դրանից հետո համագործակցել է նաև այդ գործակալության՝ Մյունխենի, Համբուրգի, Մայամիի ներկայացուցչությունների հետ։ Մոդելային կյանքում առաջին հաջողակ քայլը կարելի է համարել 2012 թվականը, երբ նա լողազգեստի գովազդով հայտնվեց «Sports Illustrated» ամսագրի շապիկին։

2013 թվականին նկարահանվել է «Carl's Jr.» և «Hardee’s» ֆասթֆուդի ցանցերի գովազդի համար, որը հեռարձակվել է Սուպերբոուլի ժամանակ։

2014 թվականին Ագդալը Քրիսի Թեյգենի և Լիլի Օլդրիջի հետ միասին հայտնվել է «Sports Illustrated Swimsuit Issues» ամսագրի 50-րդ հոբելյանական համարի շապիկին[5][6]։

Ագդալը տարբեր ժամանակներում մասնակցել է նաև այլ ցուցադրությունների՝ «The New Yorker», «Victoria's Secret», «Billabong», «Body Central», «Calzedonia», «Cover Style», «Delia's», «Ellos», «Fredericks of Hollywood», «Garage», «Gosh», «JC Penney», «L*Space», «Maaji Swimwear», «Macy's», «Playlife» և այլն[7]։

Առաջին անգամ նորաձևության ամսագրում հայտնվել է 2010 թվականի հունիսին՝ հանդես գալով «Harper's Bazaar» ամսագրի միջազգային թողարկման մեջ։ 2013 թվականի ապրիլին նրա նկարները հայտնվել են մեքսիկական «Esquire» ամսագրի շապիկին, 2014 թվականի հուլիսին՝ «Grazia», իսկ 2015 թվականի հունվարին՝ Մեքսիկայի «Cosmopolitan» ամսագրերի շապիկին[7]։

2016 թվականի օգոստոսին պայմանագիր է կնքել «IMG Models» մոդելային գործակալության հետ[3]։ Ներկայումս բնակվում է Մայամիում։

Ֆիլմագրություն խմբագրել

  • «Դոն Ժուանի կրքերը» (2013) (կամեո)
  • «Շրջապատ» (2015) (կամեո)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Babesdirectory — 2020.
  2. Sadick, Sydney (7/08/2015). «Nina Agdal’s Supermodel Moves At SLT». The Daily Front Row.
  3. 3,0 3,1 White, Chelsea (19/08/2016). «He sure knows how to pick 'em! Leonardo DiCaprio’s love Nina Agdal joins the style superstar ranks as she is signed to top agency IMG Models». Daily Mail.
  4. «The Rookies Class Of 2012». Sports Illustrated. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 1-ին.
  5. Ward, Michelle. «Lily Aldridge, Chrissy Teigen & Nina Agdal Grace Sports Illustrated's 50th Anniversary Swimsuit Issue!». People (magazine).
  6. Lindsay Silberman. «Chrissy Teigen, Counterculture Celebrity». dujour.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 12-ին.
  7. 7,0 7,1 «Нина Агдал: FashionModelDirectory.com». Վերցված է 13.03.2018-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նինա Ագդալ» հոդվածին։