Նիկ Պոուպ

անգլիացի ֆուտբոլիստ

Նիկ Պոուպ (անգլ.՝ Nick Pope, ապրիլի 19, 1992(1992-04-19)[1][2], Soham, East Cambridgeshire, Քեմբրիջշիր, Քեմբրիջշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բարնլիի և Անգլիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[3]։

Նիկ Պոուպ
Nick Pope
Պոուպը Չառլտոն Ատլետիկի կազմում 2016 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Nicholas David Pope
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 19, 1992(1992-04-19)[1][2] (31 տարեկան)
Ծննդավայր Soham, East Cambridgeshire, Քեմբրիջշիր, Քեմբրիջշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 191 սմ
Քաշ 76 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Բարնլի
Համար 1
Պատանեկան կարիերա
ԱնգլիաԻպսվիչ Թաուն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008-2011 ԱնգլիաԲերի Թաուն
2011-2016 Անգլիա Չառլտոն Ատլետիկ 33 (0)
2011   Անգլիա Հարոու Բորոու 15 (0)
2011-2012   Անգլիա Ուելինգ Յունայթեդ 2 (0)
2012   Անգլիա Ուելինգ Յունայթեդ 2 (0)
2013   Անգլիա Քեմբրիջ Յունայթեդ 9 (0)
2013   Անգլիա Օլդերշոտ Թաուն 5 (0)
2013   Անգլիա Յորք Սիթի 2 (0)
2014   Անգլիա Յորք Սիթի 20 (0)
2015   Անգլիա Բերի 22 (0)
2016-ներկա Անգլիա Բարնլի 51 (0)
Ազգային հավաքական
2018-ներկա Անգլիա Անգլիա 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ դեկտեմբերի 8-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ դեկտեմբերի 8-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Չառլտոն Ատլետիկ խմբագրել

Պոուպը Իպսվիչ Թաունի ակադեմիայի սան է[4]։ Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան սկսել է Բերի Թաունի կազմում[5]։

2011 թվականի մայիսի 24-ին Պոուպը 2 տարվա պայմանագիր կնքեց Չառլտոն Ատլետիկի հետ[6][7][8]։

2011 թվականի օգոստոսի 11-ին Պոուպը 1 ամսվա վարձավճարով տեղափոխվեց Անգլիայի յոթերորդ դիվիզիոնում հանդես եկող Հարոու Բորոու[9]։ Այստեղ նա անցկացրեց 19 հանդիպում՝ 3 խաղում պահելով իր դարպասը անառիկ և ետ մղելով երկու 11-մետրոնոց հարված[10]։ 2011 թվականի դեկտեմբերի 21-ին Պոուպը 28 օրվա վարձավճարով տեղափոխվեց Ուելինգ Յունայթեդ[11]։ 2012 թվականի փետրվարի 7-ին անգլիացին երկարաձգեց իր պայմանագիրը Չառլտոն Ատլետիկի հետ 2 տարով[12]։ 2013 թվականի մարտի 7-ին 1 ամսվա վարձավճարով տեղափոխվեց Քեմբրիջ Յունայթեդ[13]։ Այստեղ նա անցկացրեց 9 հանդիպում՝ 4 խաղում պահելով իր դարպասը անառիկ։

Իր դեբյուտը Չառլտոնի կազմում նշեց 2013 թվականի մայիսի 4-ին՝ Բրիստոլ Սիթիի դեմ խաղում[14][15]։ 2013 թվականի սեպտեմբերին Պոուպը երկարաձգեց իր պայմանագիրը Չառլտոնի հետ 3 տարով[16], ինչից հետո՝ սեպտեմբերի 26-ին 1 ամսվա վարձավճարով տեղափոխվեց Օլդերշոտ Թաուն[17]։ 2013 թվականի նոյեմբերի 21-ին 1 ամսվա վարձավճարով տեղափոխվեց Յորք Սիթի[18], սակայն 2 խաղ անցկացնելուց հետո վարձավճարը ետ կանչվեց Չառլտոնի կողմից[19]։ 2014 թվականի հունվարի 16-ին Պոուպը վարձավճարով վերադարձավ Յորք Սիթի՝ մրցաշրջանի շարունակության համար[20]։ Այստեղ նա անցկացրեց 24 հանդիպում՝ 16 խաղում պահելով իր դարպասը անառիկ։

2014 թվականի հունիսի 5-ին Պոուպը երկարաձգեց իր պայմանագիրը Չառլտոնի հետ մինչև 2018 թվականը[21]։ 2015 թվականի հունվարի 6-ին վարձավճարով միացավ Բերիին մինչև մրցաշրջանի ավարտ[22]։ Իր դեբյուտը Բերիի կազմում նշեց 2015 թվականի հունվարի 17-ին՝ Ուիկոմ Ուոնդերերսի դեմ խաղում։ Նա անցկացրեց 22 հանդիպում, իսկ Բերին զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը առաջնությունում՝ տեղափոխվելով Անգլիայի երրորդ դիվիզիոն[23]։

Բարնլի խմբագրել

2016 թվականի հուլիսի 19-ին Պոուպը 3 տարվա պայմանագիր կնքեց նոր Պրեմիեր Լիգա տեղափոխված Բարնլիի հետ[24][25][26]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց 2016 թվականի օգոստոսի 24-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Ակրինգտոն Սթենլիի դեմ խաղում[27]։ Առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում անցկացրեց 2017 թվականի սեպտեմբերի 10-ին՝ Քրիսթալ Փելասի դեմ խաղում[28][29]։ Բարնլիի առաջին դարպասապահ Թոմ Հիթոնի վնասվածքի պատճառով, Պոուպը դարձավ թիմի հիմնական կազմի խաղացող։ 2017 թվականի հոկտեմբերի 9-ին անգլիացին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2020 թվականը[30][31]։ 2017-18 մրցաշրջանում Պոուպը անցկացրեց 38 հանդիպում[32]՝ բաց թողելով 13 գնդակ և ճանաչվելով Բարնլիի տարվա լավագույն ֆուտբոլիստ[33][34]։

2018 թվականի հուլիսի 26-ին Պոուպը ուսի ծանր վնասվածք ստացավ Եվրոպայի Լիգայի որակավորման երկրորդ փուլի Աբերդինի դեմ խաղում[35][36]՝ բաց թողելով 3 ամիս[37][38][39]։ 2018-19 մրցաշրջանում անգլիացին դարձավ Բարնլիի միայն երրորդ դարպասապահը՝ Թոմ Հիթոնից և Ջո Հարտից հետո, սակայն հաջորդ մրցաշրջանում վերադարձրեց իր տեղը թիմի հիմնական կազմում[40]։ 2019 թվականի մայիսի 24-ին Պոուպը երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2023 թվականը[41][42][43]։

Միջազգային կարիերա խմբագրել

2018 թվականի մարտի 15-ին Պոուպը առաջին անգամ հրավիրվեց Անգլիայի ազգային հավաքական՝ Նիդերլանդների և Իտալիայի դեմ ընկերական խաղերի համար[44][45]։ Մայիսի 16-ին նա ընդգրկվեց աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[46][47][48][49]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց հունիսի 7-ին՝ փոխարինելով Ջեք Բատլենդին Կոստա Ռիկայի դեմ ընկերական խաղում[50][51]։ Աշխարհի առաջնությունում Պոուպը չանցկացրեց ոչ մի հանդիպում[52], իսկ Անգլիան զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը[53][54]՝ 3-րդ տեղի համար խաղում պարտվելով Բելգիային[55][56]։

Իր առաջին հանդիպումը Անգլիայի հավաքականի մեկնարկային կազմում Պոուպը անցկացրեց 2019 թվականի նոյեմբերի 17-ին՝ Կոսովոյի դեմ խաղում՝ այս խաղում պահելով իր դարպասը անառիկ[57][58]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի դեկտեմբերի 8-ի դրությամբ[59]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Չառլտոն Ատլետիկ 2011–12 Լիգա Մեկ 0 0 0 0 0 0
2012–13 Չեմպիոնշիպ 1 0 0 0 0 0 1 0
2013–14 0 0 0 0 0 0 0 0
2014–15 8 0 0 0 1 0 9 0
2015–16 24 0 1 0 3 0 28 0
Ընդհանուր 33 0 1 0 0 0 4 0 38 0
Հարոու Բորոու (վարձավճար) 2011–12 Յոթերորդ դիվիզիոն 15 0 0 0 4 0 19 0
Ուելինգ Յունայթեդ (վարձավճար) 2011–12 Վեցերորդ դիվիզիոն 4 0 4 0
Քեմբրիջ Յունայթեդ (վարձավճար) 2012–13 Հինգերորդ դիվիզիոն 9 0 9 0
Օլդերշոտ Թաուն (վարձավճար) 2013–14 5 0 5 0
Յորք Սիթի (վարձավճար) 2013–14 Լիգա Երկու 22 0 2 0 24 0
Բերի (վարձավճար) 2014–15 22 0 22 0
Բարնլի 2016–17 Պրեմիեր Լիգա 0 0 3 0 1 0 4 0
2017–18 35 0 1 0 2 0 38 0
2018–19 0 0 2 0 1 0 0 0 3 0
2019–20 16 0 0 0 0 0 16 0
Ընդհանուր 51 0 6 0 1 0 3 0 61 0
Կարիերայի ընդհանուր 161 0 7 0 1 0 13 0 182 0

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի դեկտեմբերի 8-ի դրությամբ[59]

Անգլիա
Տարի Խաղեր Գոլեր
2018 1 0
2019 1 0
Ընդհանուր 2 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Բերի

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.national-football-teams.com/player/71345.html
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «England - N. Pope - Profile with news, career statistics and history - Soccerway». uk.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  4. Watson, By Stuart. «'Never give up on your dream' – ex Ipswich Town youngster Nick Pope ready for the Championship with Charlton Athletic». Green Un (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-04-20-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  5. Kitchen, The Web (2013 թ․ մայիսի 21). «Professional footballer and Old Elean returns to inspire Junior pupils - King's Ely». King's Ely (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  6. «Ely teen signs for Charlton Athletic». Ely Standard (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  7. «Bury Town Football Club - Official Website of The Blues - Nick Pope signs for Charlton Athletic». www.burytownfc.co.uk (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  8. «Keeper Nick Pope's Valley move is better by degrees | Cambridge Local Football | Cambridgeshire Local Football Team News, Fixtures & Results». 2013 թ․ դեկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  9. «Charlton Athletic | News | Latest | Latest News | Pope heads to Harrow». 2012 թ․ հունիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  10. «First Team - Players & Coaches - Nick Pope - Harrow Borough Football …». archive.is. 2013 թ․ հունիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  11. «Pope pays visit to Welling». Kent Sports News (ամերիկյան անգլերեն). 2011 թ․ դեկտեմբերի 22. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  12. «Charlton Athletic goalkeeper Nick Pope signs new deal». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2012 թ․ փետրվարի 7. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  13. «Charlton keeper Nick Pope joins Cambridge United». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2013 թ․ մարտի 7. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  14. «Charlton Athletic - Bristol City, May 4, 2013 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  15. «Charlton 4-1 Bristol City». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2013 թ․ մայիսի 4. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  16. «Nick Pope: Charlton Athletic goalkeeper signs new deal». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2013 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  17. «Aldershot Town sign Charlton goalkeeper Nick Pope on loan». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2013 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  18. «Nick Pope: York City sign Charlton Athletic goalkeeper on loan». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2013 թ․ նոյեմբերի 22. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  19. «Pope recalled by Addicks». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  20. «Transfer window: York re-sign Charlton keeper Nick Pope on loan». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  21. «Goalkeeper Nick Pope commits to Charlton Athletic until 2018 following impressive loan spell at York City». 2016 թ․ օգոստոսի 9. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  22. «Charlton Athletic: Marko Dmitrovic signs from Ujpest, Nick Pope signs for Bury on loan». 2015 թ․ հունվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  23. 23,0 23,1 «Charlton Athletic goalkeeper Nick Pope has hope of possible Bury return». Bury Times (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  24. «Johann Berg Gudmundsson & Nick Pope: Burnley sign duo from Charlton». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ հուլիսի 19. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  25. 161385360554578 (2016 թ․ հուլիսի 19). «Burnley complete double swoop on Charlton with signing of goalkeeper Nick Pope». talkSPORT (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին. {{cite web}}: |last= has numeric name (օգնություն)
  26. «Burnley sign Johann Berg Gudmundsson and Nick Pope from Charlton Athletic». The Irish News (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
  27. «Accrington Stanley - Burnley FC, Aug 24, 2016 - EFL Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  28. «Burnley FC - Crystal Palace, Sep 10, 2017 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  29. «Burnley 1-0 Crystal Palace». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  30. «Nick Pope: Burnley goalkeeper signs new three-year deal». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  31. «Burnley keeper Pope signs new 3-year deal». ESPN.com. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  32. «Nick Pope | Football Stats | Burnley | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
  33. 33,0 33,1 «Double Delight For Award Winner Pope». www.burnleyfootballclub.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
  34. «Award-winner Pope: I could never have imagined this». Lancashire Telegraph (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
  35. «Aberdeen FC - Burnley FC, Jul 26, 2018 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  36. «Nick Pope: Burnley goalkeeper sustains 'serious' shoulder injury». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 27. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  37. «Pope out for three months with injury - sources». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  38. «Burnley keeper Nick Pope out for up to six months handing Tom Heaton No1 spot». Dream Team FC (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 27. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  39. «Burnley keeper Nick Pope out for up to six months handing Tom Heaton No1 spot». The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 27. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  40. James, Alex (2019 թ․ նոյեմբերի 27). «Nick Pope's Burnley form has proved Sean Dyche was right to sell Tom Heaton». accrington. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
  41. «Pope Commits Long Term To Clarets». www.burnleyfootballclub.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
  42. «Nick Pope: Burnley goalkeeper commits future to Premier League club». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
  43. «Pope extends Burnley contract until end of 2023». www.reuters.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
  44. «Gareth Southgate names four uncapped players in England squad». The Independent (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մարտի 15. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  45. Whaling, James (2018 թ․ մարտի 15). «England squad confirmed for friendlies against the Netherlands and Italy». mirror. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  46. «Gareth Southgate names his 23-man England squad for World Cup 2018». The Independent (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  47. «Pope In World Cup Squad» (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  48. «England World Cup squad: Trent Alexander-Arnold in 23-man squad». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 16. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  49. «England's World Cup squad confirmed: Southgate names Trent Alexander-Arnold in 23-man team | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  50. «England - Costa Rica, Jun 7, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  51. «World Cup warm-up match: England 2-0 Costa Rica». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 7. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  52. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - Nick POPE - Nick Pope - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  53. «Belgium downs England to claim third and finish World Cup on a high». ABC News (ավստրալիական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 14. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  54. FIFA.com. «Hazard, Meunier bag bronze for Belgium». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  55. «Belgium - England, Jul 14, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  56. Doyle, Paul (2018 թ․ հուլիսի 14). «World Cup 2018 third place play-off: Belgium 2-0 England – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  57. «Kosovo - England, Nov 17, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
  58. UEFA.com (2019 թ․ նոյեմբերի 17). «Kosovo 0-4 England: Kane scores amid late goal glut». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
  59. 59,0 59,1 «Nick Pope». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել