Նիկ Անտոսկա (անգլ.՝ Nick Antosca, հունվարի 23, 1983(1983-01-23)[1], Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ), ամերիկացի սցենարիստ, գրող, պրոդյուսեր և կինոռեժիսոր։ Գրել է «Կրակներ» (2006), «Կեսգիշերային խնջույք» (2009) և «Ընկերուհուհի» (2013) վեպերը։ «Զրոյական ալիք» սարսափ հեռուստասերիալի ստեղծողն ու ռեժիսորն է (2016-2018)[2]։

Նիկ Անտոսկա
Ծննդյան թիվ՝հունվարի 23, 1983(1983-01-23)[1] (41 տարեկան)
Ծննդավայր՝Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝վիպասան, սցենարիստ, հեռուստառեժիսոր և գործադիր պրոդյուսեր
Պարգևներ՝
IMDb։ID 4528537

Կենսագրություն խմբագրել

Անտոսկան ծնվել է Նոր Օռլեանում` Լուիզիանա նահանգում, իսկ այժմ բնակվում է Լոս Անջելեսում՝ Կալիֆոռնիա նահանգում։ 2005 թվականին ավարտել է Յեյլի համալսարանը։

Կարիերա խմբագրել

Անտոսկան գրել է գրական ամսագրերում, թերթերում և կայքերում, այդ թվում՝ «The New York Sun», «n+1», «The Paris Review», «Nerve», «Hustler», «Film Threat», «The Barcelona Review», «Exotic Gothic» և «The Daily Beast»[3]։

Նրա առաջին վեպը՝ «Կրակներ»–ը (Fires), թողարկվել է 2006 թվականին։ Երկրորդ գրական աշխատանքը՝ «Կեսգիշերային խնջույք»–ը (Midnight Picnic), պետք է հրատարակվեր Impetus Press–ում, բայց ոչ մեծ հրատարակությունը ֆինանսական ճնշման ներքո 2008 թվականի աշնանը փակվել է։ Word Riot Press-ը միջամտել է ավելի ուշ, և վեպը պաշտոնապես հրատարակվել է 2009 թվականին։ Ավելի ուշ գրել է «Ամպամած» (The Obese) և «Դահճի ծիսակատարությունը» (The Hangman’s Ritual) նովելները։ Անտոսկան նաև գրել է «Ընկերուհու խաղը» (The Girlfriend Game) պատմվածքների ժողովածուն, որը հրապարակվել է 2013 թվականին։

Որպես հեռուստատեսային սցենարիստ՝ նա Syfy-ի համար ստեղծել է «Զրոյական ալիք» սարսափ հեռուստասերիալը։ Նա նաև «Հանիբալ» սարսափ սերիալի 13 դրվագների համապրոդյուսերն էր[4]։ Մինչ այդ, նա գրել է MTV–ի «Գայլը» գերբնական դրամատիկական սերիալի[5], ABC–ի «Վրջին հույսը» ռազմական դրամատիկական սերիալի և NBC–ի «Հավատա» ֆանտաստիկ–արկածային սերիալի սցենարները։

Անտոսկան սցենարների ոլորտում մի քանի տարի աշխատել է վիպասան Նեդ Վիզինիի հետ, որը մահացել է 2013 թվականին[6]։

2015 թվականի մարտին նա նշվել է որպես «Ուրբաթ, 13-րդ» ֆիլմի սցենարիստ[7]։ Սակայն, երբ նոր ռեժիսոր է ընտրվել, Անտոսկայի սցենարը հետաձգվել է, իսկ սևագրությունը գրելու համար վարձվել է նոր սցենարիստ։ 2017 թվականի սկզբին նախագիծն ամբողջությամբ փակվել է։

2019 թվականի հունվարին հայտնի էր դարձել, որ Անտոսկան կօգնի Դոն Մանչինին թողարկել «Չակի» սերիալը Syfy հեռուստաալիքով[8]։

Ֆիլմագրություն խմբագրել

Սցենարիստ խմբագրել

Հեռուստատեսային նախագծեր խմբագրել

Ֆիլմեր խմբագրել
  • «Ուրվականների անտառը» (2016)
  • «Եղջերուի եղջյուր» (2020)

Մատենագրություն խմբագրել

  • Fires, роман (Impetus Press, 2006; переиздание в 2011 году Civil Coping Mechanisms).
  • Midnight Picnic, роман (Word Riot Press, 2009).
  • The Obese, роман (Lazy Fascist Press, 2012).
  • The Hangman’s Ritual, роман (Civil Coping Mechanisms, 2013).
  • The Girlfriend Game, сборник коротких рассказов (Word Riot Press, 2013).
  • The Quiet Boy (Guernicamag.com, 2019)[9]։

Ծանոթագրություններ խմբագրել