Նիկո Շուլց

գերմանացի ֆուտբոլիստ

Նիկո Շուլց (գերմ.՝ Nico Schulz, ապրիլի 1, 1993(1993-04-01)[1], Բեռլին, Գերմանիա), գերմանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բորուսիա Դորտմունդի և Գերմանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է ձախ պաշտպանի դիրքում[2]։

Football pictogram.svg
Նիկո Շուլց
Nico Schulz
2019-06-11 Fußball, Männer, Länderspiel, Deutschland-Estland StP 2072 LR10 by Stepro.jpg
Շուլցը 2019 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Գերմանիա Գերմանիա
Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 1, 1993(1993-04-01)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Բեռլին, Գերմանիա
Հասակ 181 սմ
Քաշ 83 կգ
Դիրք ձախ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բորուսիա Դորտմունդ
Համար 14
Պատանեկան կարիերա
2000-2010 Գերմանիա Հերթա Բեռլին
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2010-2012 Գերմանիա Հերթա Բեռլին II 24 (0)
2010-2015 Գերմանիա Հերթա Բեռլին 93 (2)
2015-2017 Գերմանիա Բորուսիա Մյոնխենգլադբախ 13 (1)
2017-2019 Գերմանիա Հոֆենհայմ 57 (2)
2019-ներկա Գերմանիա Բորուսիա Դորտմունդ 0 (0)
Ազգային հավաքական
2008-2009 Գերմանիա Գերմանիա Մ16 11 (0)
2009-2010 Գերմանիա Գերմանիա Մ17 12 (0)
2010-2011 Գերմանիա Գերմանիա Մ18 2 (0)
2011-2012 Գերմանիա Գերմանիա Մ19 11 (4)
2013-2015 Գերմանիա Գերմանիա Մ21 14 (2)
2018-ներկա Գերմանիա Գերմանիա 8 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 7-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 7-ի, 2019

Ակումբային կարիերաԽմբագրել

Հերթա ԲեռլինԽմբագրել

Շուլցը Հերթա Բեռլինի ակադեմիայի սան է[3]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2010 թվականի օգոստոսի 14-ին՝ փոխարինման մտնելով Գերմանիայի գավաթի Պֆուլենդորֆի դեմ խաղում[4][5]։ Առաջին հանդիպումը առաջնությունում անցկացրեց օգոստոսի 20-ին՝ Ռոտ-Վայս Օբերհաուզենի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում Շուլցը խփեց 2013 թվականի մարտի 30-ին՝ Բոխումի դեմ խաղում[7]։ 2012-13 մրցաշրջանում նա օգնեց Հերթային հաղթել Երկրորդ Բունդեսլիգան՝ տեղափոխվելով Գերմանիայի առաջին դիվիզիոն[8][9]։

Առաջին հանդիպումը Բունդեսլիգայում Շուլցը անցկացրեց 2013 թվականի օգոստոսի 10-ին՝ փոխարինման մտնելով Այնտրախտ Ֆրանկֆուրտի դեմ խաղում[10]։ 2014 թվականի սեպտեմբերի 19-ին նա կարմիր քարտ ստացավ Ֆրայբուրգի դեմ խաղում[11]։ 2015 թվականի մարտի 6-ին Շուլցը հեռացվեց խաղադաշտից Շտուտգարտի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման ավելացված ժամանակում[12]։ Իր առաջին գոլը Բունդեսլիգայում խփեց ապրիլի 5-ին՝ Պադերբորնի դեմ խաղում[13]։ Հերթա Բեռլինի կազմում Շուլցը անցկացրեց 98 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Բորուսիա ՄյոնխենգլադբախԽմբագրել

2015 թվականի օգոստոսի 18-ին Շուլցը 4 տարվա պայմանագիր կնքեց Բորուսիա Մյոնխենգլադբախի հետ[14][15][16][17]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 15-ին՝ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Սևիլյայի դեմ խաղում[18]։ Առաջին հանդիպումը Բունդեսլիգայում Բորուսիայի կազմում անցկացրեց սեպտեմբերի 19-ին՝ փոխարինելով Իբրահիմ Տրաորեին Քյոլնի դեմ խաղում[19]։ Հոկտեմբերի 12-ին Շուլցը ստացավ խաչաձև կապանների վնասվածք՝ բաց թողելով մրցաշրջանի շարունակությունը[20][21]։ Իր առաջին և միակ գոլը Մյոնխենգլադբախի կազմում խփեց 2017 թվականի ապրիլի 29-ին՝ Մայնցի դեմ խաղում՝ այս խաղում տալով նաև գոլային փոխանցում[22]։ Բորուսիայի կազմում Շուլցը անցկացրեց 18 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

ՀոֆենհայմԽմբագրել

2017 թվականի հուլիսի 8-ին Շուլցը 3 տարվա պայմանագիր կնքեց Հոֆենհայմի հետ[23][24][25][26]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 12-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Գերմանիայի գավաթի Ռոտ-Վայս Էրֆուրտի դեմ խաղում[27]։ Իր առաջին գոլը խփեց 2018 թվականի մարտի 10-ին՝ Վոլֆսբուրգի դեմ խաղում[28]։ Օգոստոսի 18-ին Շուլցը գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Գերմանիայի գավաթի Կայզերսլաուտերնի դեմ խաղում[29]։ Դեկտեմբերի 21-ին գերմանացին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2021 թվականը[30][31]։ 2019 թվականի հունվարի 18-ին նա գոլ խփեց Բավարիայի դեմ խաղում, սակայն մյունխենյան ակումբը հաղթեց 3-1 հաշվով[32]։ Հոֆենհայմի կազմում Շուլցը անցկացրեց 71 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։

Բորուսիա ԴորտմունդԽմբագրել

2019 թվականի մայիսի 21-ին Շուլցը 5 տարվա պայմանագիր կնքեց Բորուսիա Դորտմունդի հետ[33][34][35]։ Ակումբը նրա համար վճարեց 22 միլիոն ֆունտ ստերլինգ[36][37][38]։ Իր դեբյուտը Բորուսիայի կազմում նշեց օգոստոսի 3-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Գերմանիայի սուպերգավաթի Բավարիա Մյունխենի դեմ խաղում[39] և օգնելով իր թիմին նվաճել գավաթը[40][41][42]։

Միջազգային կարիերաԽմբագրել

Շուլցը ներկայացրել է Գերմանիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում[43]։ 2015 թվականին նա մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[44]՝ անցկացնելով 4 հանդիպում և գոլի հեղինակ դառնալով խմբային փուլի Չեխիայի դեմ խաղում[45][46]։ Գերմանիան հասավ մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ 5-0 հաշվով պարտվեց Պորտուգալիային[47][48]։

Գերմանիայի ազգային հավաքական Շուլցը առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի օգոստոսի 29-ին Յոախիմ Լյովի կողմից՝ Ֆրանսիայի և Պերուի դեմ խաղերի համար[49][50][51]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց սեպտեմբերի 9-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Պերուի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի հեղինակ[52][53][54]։ 2019 թվականի մարտի 24-ին Շուլցը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Նիդերլանդների դեմ խաղում՝ 3-2 հաշվով հաղթանակ պարգևելով Գերմանիային[55][56]։

Կարիերայի վիճակագրությունԽմբագրել

Ակումբային վիճակագրությունԽմբագրել

2019 թվականի օգոստոսի 7-ի դրությամբ[57]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Հերթա Բեռլին II 2010–11 Ռեգիոնալլիգա 8 0 8 0
2011–12 14 0 14 0
2012–13 1 0 1 0
2013–14 1 0 1 0
Ընդհանուր 24 0 0 0 0 0 0 0 24 0
Հերթա Բեռլին 2010–11 Բունդեսլիգա 2 21 0 2 0 23 0
2012–13 20 1 0 0 20 1
2013–14 Բունդեսլիգա 23 0 1 0 24 0
2014–15 28 1 1 0 29 1
2015–16 1 0 1 0 2 0
Ընդհանուր 93 2 5 0 0 0 0 0 98 2
Բորուսիա Մյոնխենգլադբախ II 2016–17 Ռեգիոնալլիգա 2 0 2 0
Բորուսիա Մյոնխենգլադբախ 2015–16 Բունդեսլիգա 1 0 0 0 1 0 2 0
2016–17 12 1 1 0 3 0 16 1
Ընդհանուր 13 1 1 0 4 0 0 0 18 1
Հոֆենհայմ 2017–18 Բունդեսլիգա 27 1 2 0 5 1 34 2
2018–19 30 1 2 1 5 0 37 2
Ընդհանուր 57 2 4 1 10 1 0 0 71 4
Բորուսիա Դորտմունդ 2019–20 Բունդեսլիգա 0 0 0 0 0 0 1 0 1 0
Կարիերայի ընդհանուր 189 5 10 1 14 1 1 0 214 7

Միջազգային վիճակագրությունԽմբագրել

2019 թվականի օգոստոսի 7-ի դրությամբ[57]

Գերմանիա
Տարի Խաղեր Գոլեր
2018 4 1
2019 4 1
Ընդհանուր 8 2

Միջազգային գոլերԽմբագրել

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Սեպտեմբերի 9, 2018 Ռեյն-Նեկար-Արենա, Զինսհայմ, Գերմանիա   Պերու 2–1 2–1 Ընկերական խաղ
2. Մարտի 24, 2019 Ամստերդամ Արենա, Ամստերդամ, Նիդերլանդներ   Նիդերլանդներ 3–2 3–2 Եվրո 2020 Որակավորում

ՆվաճումներԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

Հերթա Բեռլին

Բորուսիա Դորտմունդ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Germany - N. Schulz - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com։ Վերցված է 2019-08-06 
  3. «Who Is Nico Schulz? Breaking Down Germany’s Match Winner Who Has Piqued The Interest Of Liverpool»։ The Sportsman (անգլերեն)։ 2019-03-25։ Վերցված է 2019-08-06 
  4. «SC Pfullendorf - Hertha BSC, Aug 14, 2010 - DFB-Pokal - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-06 
  5. «Herthas erste Pflicht ist erfüllt»։ www.tagesspiegel.de (գերմաներեն)։ Վերցված է 2019-08-06 
  6. «Hertha BSC - Rot-Weiß Oberhausen, Aug 20, 2010 - 2. Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-06 
  7. «Hertha BSC - VfL Bochum, Mar 30, 2013 - 2. Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-06 
  8. 8,0 8,1 «2. Bundesliga 2012/2013 Tabelle, 34. Spieltag»։ Fussballdaten (գերմաներեն)։ Վերցված է 2019-08-06 
  9. «34. Spieltag | 2. Bundesliga 2012/13»։ kicker (de-DE)։ Վերցված է 2019-08-06 
  10. «Hertha BSC - Eintracht Frankfurt, Aug 10, 2013 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-06 
  11. «SC Freiburg - Hertha BSC, Sep 19, 2014 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-06 
  12. «VfB Stuttgart - Hertha BSC, Mar 6, 2015 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-06 
  13. «Hertha BSC - SC Paderborn 07, Apr 5, 2015 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-06 
  14. «Borussia sign Nico Schulz from Hertha BSC - Borussia Mönchengladbach»։ www.borussia.de։ Վերցված է 2019-08-06 
  15. «Schulz joins Gladbach from Hertha»։ ESPN.com (անգլերեն)։ 2015-08-18։ Վերցված է 2019-08-06 
  16. VAVEL.com (2015-08-18)։ «Mönchengladbach sign Schulz»։ VAVEL (անգլերեն)։ Վերցված է 2019-08-06 
  17. «Schulz Completes Mönchengladbach Move»։ Read Bundesliga (անգլերեն)։ 2015-08-18։ Վերցված է 2019-08-06 
  18. «Sevilla FC - Borussia Mönchengladbach, Sep 15, 2015 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-06 
  19. «1. FC Köln - Borussia Mönchengladbach, Sep 19, 2015 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-06 
  20. «Nico Schulz suffers cruciate ligament rupture - Borussia Mönchengladbach»։ www.borussia.de։ Վերցված է 2019-08-06 
  21. «Monchengladbach hit by Xhaka, Schulz injuries»։ FourFourTwo (անգլերեն)։ 2015-10-13։ Վերցված է 2019-08-06 
  22. «1.FSV Mainz 05 - Borussia Mönchengladbach, Apr 29, 2017 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-06 
  23. Hoffenheim TSG 1899։ «TSG sign Nico Schulz»։ www.achtzehn99.de (en-US)։ Վերցված է 2019-08-06 
  24. «Nico Schulz joins Hoffenheim from Gladbach»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2019-08-06 
  25. «Schulz joins Hoffenheim from BMG»։ BeSoccer (en-EN)։ 2017-07-08։ Վերցված է 2019-08-06 
  26. «Hoffenheim sign Nico Schulz from Monchengladbach - Xinhua | English.news.cn»։ www.xinhuanet.com։ Վերցված է 2019-08-06 
  27. «Rot-Weiß Erfurt - TSG 1899 Hoffenheim, Aug 12, 2017 - DFB-Pokal - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-06 
  28. «TSG 1899 Hoffenheim - VfL Wolfsburg, Mar 10, 2018 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-06 
  29. «1.FC Kaiserslautern - TSG 1899 Hoffenheim, Aug 18, 2018 - DFB-Pokal - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-06 
  30. Hoffenheim TSG 1899։ «National player Schulz to stay until 2021»։ www.achtzehn99.de (en-US)։ Վերցված է 2019-08-06 
  31. «Hoffenheim renew contract of Germany player Schulz until 2021»։ Goalzz։ Վերցված է 2019-08-06 
  32. «TSG 1899 Hoffenheim - Bayern Munich, Jan 18, 2019 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-06 
  33. «Borussia Dortmund sign Nico Schulz»։ www.bvb.de (en-GB)։ Վերցված է 2019-08-06 
  34. «Borussia Dortmund sign Germany left-back Nico Schulz from Hoffenheim»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2019-08-06 
  35. «Borussia Dortmund sign Nico Schulz»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-08-06 
  36. «Transfer news: Borussia Dortmund snap up £22m Nico Schulz from Hoffenheim | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-08-06 
  37. «Borussia Dortmund complete £22m signing of Hoffenheim's Nico Schulz»։ Mail Online։ 2019-05-21։ Վերցված է 2019-08-06 
  38. «Dortmund land Hoffenheim's £22m star Schulz after missing Bundesliga title»։ The Sun (en-GB)։ 2019-05-21։ Վերցված է 2019-08-06 
  39. «Borussia Dortmund - Bayern Munich, Aug 3, 2019 - DFL-Supercup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-06 
  40. 40,0 40,1 «German Supercup: Borussia Dortmund 2-0 Bayern Munich» (en-GB)։ 2019-08-03։ Վերցված է 2019-08-06 
  41. «Jadon Sancho stars as Dortmund earn Supercup win over Bayern Munich»։ The Guardian (en-GB)։ 2019-08-03։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-08-06 
  42. «Jadon Sancho inspires Borussia Dortmund to Supercup win over Bayern Munich»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2019-08-06 
  43. «Nico Schulz: Germany's first-choice left-back who never went off the rails, even when his career tried to»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2019-08-06 
  44. uefa.com։ «Under-21 2015 - History - Germany»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-06 
  45. «Czech Republic U21 - Germany U21, Jun 23, 2015 - 2015 European Under-21 Football Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-06 
  46. uefa.com (2015-06-23)։ «Under-21 2015 - History - Czech Republic-Germany»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-06 
  47. «Portugal U21 - Germany U21, Jun 27, 2015 - 2015 European Under-21 Football Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-06 
  48. uefa.com (2015-06-27)։ «Under-21 2015 - History - Portugal-Germany»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-06 
  49. «Germany news: Khedira drops out Nationalelf squad, Havertz, Kehrer & Schulz called up | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-08-06 
  50. «Leroy Sane Recalled as Joachim Low Names His First Germany Squad Since World Cup Disaster»։ 90min.com (անգլերեն)։ 2018-08-29։ Վերցված է 2019-08-06 
  51. «Joachim Löw unveils first post-World Cup squad | DW | 29.08.2018»։ DW.COM (en-GB)։ Վերցված է 2019-08-06 
  52. «Germany - Peru, Sep 9, 2018 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-06 
  53. «Germany 2-1 Peru: Nico Schulz scores late winner for hosts» (en-GB)։ 2018-09-09։ Վերցված է 2019-08-06 
  54. «Hoffenheim's Nico Schulz marks debut with winner as Germany edge Peru»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2019-08-06 
  55. «Netherlands - Germany, Mar 24, 2019 - European Qualifiers - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-06 
  56. Reuters (2019-03-24)։ «Germany come through against Netherlands with late Nico Schulz goal»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-08-06 
  57. 57,0 57,1 «Nico Schulz»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2019-08-06 

Արտաքին հղումներԽմբագրել