Նիկո Էլվեդի (գերմ.՝ Nico Elvedi, սեպտեմբերի 30, 1996(1996-09-30)[1], Ցյուրիխ, Շվեյցարիա), շվեյցարացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բորուսիա Մյոնխենգլադբախի և Շվեյցարիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական և աջ պաշտպանի դիրքում[2]։

Նիկո Էլվեդի
Nico Elvedi
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Շվեյցարիա Շվեյցարիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 30, 1996(1996-09-30)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Ցյուրիխ, Շվեյցարիա
Հասակ 189 սմ
Քաշ 78 կգ
Դիրք աջ, կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բորուսիա Մյոնխենգլադբախ
Համար 30
Պատանեկան կարիերա
2005-2006 Շվեյցարիա Գրայֆենզե
2006-2013 Շվեյցարիա Ցյուրիխ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2013-2015 Շվեյցարիա Ցյուրիխ II 24 (0)
2014-2015 Շվեյցարիա Ցյուրիխ 18 (1)
2015-ներկա Գերմանիա Բորուսիա Մյոնխենգլադբախ 93 (3)
Ազգային հավաքական
2012-2013 Շվեյցարիա Շվեյցարիա Մ17 11 (0)
2014 Շվեյցարիա Շվեյցարիա Մ18 1 (0)
2013-2016 Շվեյցարիա Շվեյցարիա Մ19 19 (2)
2015 Շվեյցարիա Շվեյցարիա Մ20 2 (1)
2016 Շվեյցարիա Շվեյցարիա Մ21 1 (0)
2016-ներկա Շվեյցարիա Շվեյցարիա 9 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 7-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 7-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Ցյուրիխ խմբագրել

Էլվեդին Ցյուրիխի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2014 թվականի մայիսի 15-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Լոզանա Սպորտի դեմ խաղում[3]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց օգոստոսի 21-ին՝ փոխարինման մտնելով Եվրոպայի Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Սպարտակ Տրնավայի դեմ խաղում[4]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց նոյեմբերի 9-ին՝ Արաուի դեմ խաղում[5]։ Ցյուրիխի կազմում Էլվեդին անցկացրեց 26 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Բորուսիա Մյոնխենգլադբախ խմբագրել

2015 թվականի հունիսի 24-ին Էլվեդին 4 տարվա պայմանագիր կնքեց Բորուսիա Մյոնխենգլադբախի հետ[6][7][8][9]։ Իր դեբյուտը Բունդեսլիգայում նշեց նոյեմբերի 7-ին՝ փոխարինելով Ռաֆայելին Ինգոլշտադտի դեմ խաղում[10]։ Առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում անցկացրեց նոյեմբերի 25-ին՝ փոխարինման մտնելով խմբային փուլի Սևիլյայի դեմ խաղում[11]։ Բորուսիայի կազմում իր առաջին գոլը խփեց 2017 թվականի օգոստոսի 20-ին՝ Քյոլնի դեմ խաղում[12]։ 2018 թվականի հունվարի 24-ին Էլվեդին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2021 թվականը[13][14][15]։ Մայիսի 5-ին նա գոլի հեղինակ դարձավ Ֆրայբուրգի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[16]։

Միջազգային կարիերա խմբագրել

Էլվեդին ներկայացրել է Շվեյցարիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2013 թվականին նա մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ խաղադաշտ դուրս գալով բոլոր 3 հանդիպումներում[17]։ Շվեյցարիան դուրս մնաց մրցաշարի խմբային փուլից՝ զբաղեցնելով վերջին հորիզոնականը իր խմբում[18]։

Շվեյցարիայի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը Էլվեդին նշեց 2016 թվականի մայիսի 28-ին՝ փոխարինելով Ֆիլիպ Սենդերոսին Բելգիայի դեմ ընկերական խաղում[19][20]։ 2016 թվականին նա ազգային հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[21][22], սակայն չանցկացրեց ոչ մի հանդիպում[23], իսկ Շվեյցարիան դուրս մնաց 1/8 եզրափակչից՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Լեհաստանին[24][25]։

2018 թվականի մայիսին Էլվեդին ընդգրկվեց Շվեյցարիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[26][27]։ Առաջնությունում նա չանցկացրեց ոչ մի հանդիպում[28], իսկ Շվեյցարիան դուրս մնաց 1/8 եզրափակչից՝ 1-0 հաշվով պարտվելով Շվեդիային[29][30]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում Էլվեդին խփեց նոյեմբերի 18-ին՝ ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի Բելգիայի դեմ խաղում[31][32]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի հունվարի 7-ի դրությամբ[33]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ցյուրիխ 2013–14 Սուպեր Լիգա 2 0 0 0 2 0
2014–15 16 1 3 0 5 0 24 1
Ընդհանուր 18 1 3 0 5 0 0 0 26 1
Բորուսիա Մյոնխենգլադբախ 2015–16 Բունդեսլիգա 21 0 1 0 2 0 24 0
2016–17 25 0 2 0 8 0 35 0
2017–18 33 2 3 0 36 2
2018–19 14 1 1 0 15 1
Ընդհանուր 93 3 7 0 10 0 0 0 110 3
Կարիերայի ընդհանուր 111 4 10 0 15 0 0 0 136 4

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի հունվարի 7-ի դրությամբ[33]

Շվեյցարիա
Տարի Խաղեր Գոլեր
2016 3 0
2017 1 0
2018 5 1
Ընդհանուր 9 1

Միջազգային գոլեր խմբագրել

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Նոյեմբերի 18, 2018 Սվիսպորարենա, Լյուցերն, Շվեյցարիա   Բելգիա 4–2 5–2 ՈՒԵՖԱ Ազգերի Լիգա A 2018–19

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Switzerland - N. Elvedi - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  3. «FC Lausanne-Sport - FC Zürich, May 15, 2014 - Super League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  4. «Spartak Trnava - FC Zürich, Aug 21, 2014 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  5. «FC Aarau - FC Zürich, Nov 9, 2014 - Super League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  6. «Borussia sign Nico Elvedi from FC Zurich - Borussia Mönchengladbach». www.borussia.de. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  7. Fisher, Alex. «Borussia Monchengladbach snap up Nico Elvedi from FC Zurich | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  8. «Nico Elvedi signs for Borussia Monchengladbach on four-year deal». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  9. «German club snap up Nico Elvedi from FC Zurich». www.pulse.ng (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ հունիսի 24. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  10. «Borussia Mönchengladbach - FC Ingolstadt 04, Nov 7, 2015 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  11. «Borussia Mönchengladbach - Sevilla FC, Nov 25, 2015 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  12. «Borussia Mönchengladbach - 1. FC Köln, Aug 20, 2017 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  13. «Nico Elvedi extends contract - Borussia Mönchengladbach». www.borussia.de. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  14. IANS (2018 թ․ հունվարի 25). «Elvedi pens contract extension at Monchengladbach». Business Standard India. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  15. «Elvedi extends Gladbach contract to 2021». www.goalzz.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  16. «Borussia Mönchengladbach - SC Freiburg, May 5, 2018 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  17. uefa.com. «Under-17 - Technical report - Team analysis - Switzerland». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  18. UEFA.com. «U17 EURO - Standings». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  19. «Switzerland - Belgium, May 28, 2016 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  20. «Kevin De Bruyne strikes for Belgium to see off Switzerland in Geneva». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  21. «Three teenagers in final Switzerland squad». ESPN.com (անգլերեն). 2016 թ․ մայիսի 30. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  22. «Euro 2016: Senderos cut from Switzerland squad | Goal.com». www.goal.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  23. uefa.com. «UEFA EURO 2016 - History - Switzerland». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  24. «Switzerland - Poland, Jun 25, 2016 - EURO 2016 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  25. «Poland hold nerve after Switzerland's Granit Xhaka blazes penalty wide». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  26. «Revealed: Every World Cup 2018 squad - Final 23-man lists | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  27. «Switzerland at the 2018 World Cup: Scores, schedule, complete squad, TV and live stream, players to watch». CBSSports.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  28. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - Nico ELVEDI - Nico Elvedi». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  29. «Sweden - Switzerland, Jul 3, 2018 - World Cup 2018 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  30. «Emil Forsberg ousts Switzerland and sends Sweden into World Cup last eight». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  31. «Switzerland - Belgium, Nov 18, 2018 - UEFA Nations League A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  32. «Switzerland 5-2 Belgium: Nations League comeback takes hosts into finals». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  33. 33,0 33,1 «Nico Elvedi». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել