Նիկոս Պապազոգլու

հույն երգիչ

Նիկոս Պապազոգլու (հուն․՝ Νίκος Παπάζογλου, մարտի 20, 1948(1948-03-20), Սալոնիկ, Հունաստան - ապրիլի 17, 2011(2011-04-17)[1], Սալոնիկ, Հունաստան), հույն երգիչ, երգահան, երաժիշտ։ Ծնվել, ապրել ու մահացել է Սալոնիկում (Թեսաղոնիկե)։ Բեմերում յուրահատուկ էր իր կարմիր փողկապով։ Նա ունեցել է բացառիկ խոր ձայն, բանաստեղծական կրքոտ երգերով։ Հիմնականում երգեր է ստեղծագործել հին ու ավանդական ժանրերը մեկտեղելով Ժամանակակից ձայների հետ։

Նիկոս Պապազոգլու
Ծնվել էմարտի 20, 1948(1948-03-20)
Սալոնիկ, Հունաստան
Երկիր Հունաստան
Մահացել էապրիլի 17, 2011(2011-04-17)[1] (63 տարեկան)
Սալոնիկ, Հունաստան
Մասնագիտություներգիչ, կոմպոզիտոր և երգերի հեղինակ
Գործիքներվոկալ

Պապազոգլուն իր երգի ասպարեզն սկսել է 1960-ականների կեսերին Հունաստանում, ելույթ ունենալով տեղական տարբեր երաժշտական խմբերի հետ։ 1972 թվականին, Հունական «Զիլոտիս» խմբի հետ անցել է Գերմանիայի Աախեն քաղաքը, միջազգային ճանաչում ձեռք բերելու նպատակով։ Այնուհետև, կարճ ժամանակով մեկնել է Իտալիայի Միլան քաղաքը նոր երգեր ձայնագրելու համար։ Շատ չանցած, նա երադարձել է Հունաստան[2]։

1976 թվականին, Ախարնիս փառատոնի շրջանակներում, Պապազոգլուն ծանոթացել է երգահան-կոմպոզիտոր Մանոլիս Ռասուլիսին հետ, որտեղից էլ սկսել է նրանց համագործակցությունը։ 1978 թվականին թողարկել են Էկդիկիսի դիս Կիֆտիաս (հուն․՝ Εκδίκηση της γυφτιάς, նշանակում է՝ Գնչուների վրեժը Հունաստանում) վիճահարույց ալբոմը։ Նրանց համագործակցությունը տևել է մինչև նրանց մահը։

1984 թվականից, Պապազոգլուն սկսել է համերգներով շրջագայել Հունաստանի զանազան շրջաններում իր հետ ունենալով Լոքսի Ֆալագա երաժշտական խումբը։ Այս բոլորի արդյունքում, Պապազոգլուն մեծ համբավ է ձեռք բերել Հունաստանում և արտերկրում որպես "կարմիր փողկապով բագլամասը ձեռքին կրող" երգիչ։

Նրա հայտնի երգերից են Ախ Էլլադա, Ի մագես դեն իփարխուն փիա, Կանիս էդո դեն տրագուդա, Իդրոխոս, և այլն։

Նիկոս Պապազոգլուն ապրել ու ստեղծագործել է իր ծննդավայր Սալոնիկում, կողքին ունենալով կնոջն ու 2 զավակներին։ Մահացել է 2011 թվականին քաղցկեղից։

Ծանոթագրություններ խմբագրել