Նիկոս (Նիկոլաոս) Կապետանիդիս (հունարեն՝ Νίκος (Νικόλαος) Καπετανίδης, անգլ.՝ Nikos (Nikolaos) Kapetanidis, 1889, Ռիզե, Ռիզեի մարզ, Թուրքիա - 1921, Ամասիա, Թուրքիա), հույն լրագրող և թերթի հրատարակիչ, Պոնտայի ամենահայտնի դեմքերից մեկը։ Կախաղան հանվեց քեմալականների, թուրքական ազգային շարժման ներկայացուցիչների կողմից, որի գլխավոր գաղափարախոսը Մուստաֆա Քեմալն էր (ավելի ուշ՝ Աթաթուրքը)։

Նիկոս Կապետանիդիս
հուն․՝ Νικόλαος Καπετανίδης
Դիմանկար
Ծնվել է1889
ԾննդավայրՌիզե, Ռիզեի մարզ, Թուրքիա
Մահացել է1921
Մահվան վայրԱմասիա, Թուրքիա
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԿրթությունPhrontisterion of Trapezous?
Մասնագիտությունլրագրող և newspaper proprietor

Կենսագրություն խմբագրել

Նիկոլաոս Կապետանիդիսը ծնվել է 1889 թվականին Ռիզունդա քաղաքում (թուրքերեն՝ Ризе), որն այն ժամանակ Օսմանյան կայսրության կազմում էր (ժամանակակից Թուրքիա)։ Սովորել է Պոնտայի հունական կրթության ազդեցիկ կենտրոնում՝ Տրապիզոնի Ֆրոնտիստիրիոնում, որի ավարտից հետո դարձել է տեղի հունական մամուլի ամենահայտնի լրագրողներից և ակտիվ ներկայացուցիչներից մեկը[1]։

Հրատարակել է իր սեփական Εποχή («Դարաշրջան») թերթը[1]։

Զբաղվել է կրթության հարցերով՝ աջակցելով տեղական դպրոցներում հունարեն լեզվի (դիմոտիկայի) ժողովրդական խոսուն ձևի օգտագործմանը։ Ավելին, Կապետանիդիսը պնդում էր, որ կրթությունը չպետք է գտնվի կրոնական իշխանությունների, մասնավորապես Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարքարանի վերահսկողության տակ[1][2]։

Կախաղան է բարձրացվել[3] քեմալականների կողմից Ամասիայում 1921 թվականի սեպտեմբերին Պոնտոսի հույների ցեղասպանության ժամանակ, որը Օսմանյան կայսրության կառավարության նախաձեռնած Փոքր Ասիայի հույների ավելի լայն ցեղասպանության մաս է կազմում[4][5]։

Քեմալի ազգային շարժման կողմից սանձազերծված զանգվածային ոչնչացման քաղաքականության իրականացման ընթացքում Ամասիայում մահապատժի ենթարկված հունական համայնքի այլ հայտնի գործիչների թվում էր նաև քաղաքական գործիչ և գործարար, օսմանյան խորհրդարանի անդամ Մաթֆեոս Քոֆիդիսը (1855-1921)։

Հիշատակ խմբագրել

2017 թվականի մայիսին Աթենքի Մարուսի շրջանում տեղադրվել է Նիկոս Կապետանիդիսի կիսանդրին՝ քանդակագործ Գագիկ Ալթունյանի կողմից[6][7][8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Photiadis, Kostas Οι Περί Γλώσσης Αντιλήψεις του Μητροπολίτη Τραπεζούντας Χρύσανθου Φιλιππίδη και ο Εκπαιδευτικός Δημοτικισμός της Εφημερίδας Εποχή (Τραπεζούντα 1920). — University of Western Macedonia. — С. pp. 1, 7–8.
  2. «Κοινοτική Δράση». Επιτροπή Ποντιακών Μελετών. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին.
  3. Hofmann, Tessa (2007). «Verfolgung, Vertreibung und Vernichtung der Christen im Osmanischen Reich 1912-1922».
  4. Koromēla, Marianna (1991). «Hoi Hellēnes stē Maurē Thalassa: apo tēn epochē tou Chalkou hōs tis arches tou 20ou aiōna».
  5. Vergeti, Maria. «Ethno-Regional Identity: The Case of Pontian Greeks».
  6. «Την Κυριακή τα αποκαλυπτήρια της προτομής του Νίκου Καπετανίδη στο Μαρούσι». Pontos News. Μαΐου 5, 2017. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 16-ին.
  7. «Η προτομή του εθνομάρτυρα Ν. Καπετανίδη δεσπόζει σε πλατεία του Αμαρουσίου». Pontos News. Μαΐου 9, 2017. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 16-ին.
  8. «Αποκαλυπτήρια της Προτομής του εθνομάρτυρα του Ποντιακού Ελληνισμού Νίκου Καπετανίδη». Zougla. Μαΐου 8, 2017.