Նիկողոս Թաշչյան

հայ խմբագիր

Նիկողոս (Նիկողայոս) Թաշչյան (հունիսի 17, 1841(1841-06-17), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - սեպտեմբերի 9, 1885(1885-09-09), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), հայ կոմպոզիտոր, երաժշտագետ, մանկավարժ։

Նիկողոս Թաշչյան
Նիկողայոս Թաշչյան - Nikoghayos Tashchyan.png
Հիմնական տվյալներ
Ծնվել էհունիսի 17, 1841(1841-06-17)
Ստամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 9, 1885(1885-09-09) (44 տարեկան)
Ստամբուլ, Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունխմբագիր և ուսուցիչ

ԿենսագրությունԽմբագրել

Նիկողայոս Թաշչյանը ծնվել է Կ. Պոլսում։ Նախնական կրթությունն ստացել է Խասգյուղի Ներսիսյան դպրոցում, աշակերտելով Գաբրիել Երանյանին, որին հետագայում հաջորդելու էր։ Ավարտելով երաժշտական կրթությունը, նվիրվել է ուսուցչական աշխատանքի, որպես երաժշտության դասատու պաշտոնավարել հայկական դպրոցներում։ Սովորեցրել է նաև երաժշտական նոտաներ։

1861 թվականին եղբոր՝ Հակոբիկ Թաշչյանի հետ հրատարակել է «Նվագ օսմանյան» կիսամյա հանդեսը, իսկ Գ. Երանյանի հետ՝ «Քնար հայկական» երաժշտական պարբերականը։ 1863 թվականին Վարդան Փափազյանի և Տիգրան Չուխաջյանի հետ հրատարակել է «Օսմանյան երաժշտություն» հանդեսը։ «Քնար հայկական», «Նվագ օսմանյան» և «Օսմանյան երաժշտություն» հանդեսները տպագրվում էին վիմատիպ, պարունակում հայերեն և թուրքերեն երգեր։ «Օսմանյան երաժշտության» մեջ տպագրված են Տիգրան Չուխաջյանի մի քանի գործեր։

Որպես ուսուցիչ աշխատել է Սկյուտարի Մեզպուրյան և Սամաթիայի Արամյան վարժարաններում։ 1871 թվականին Գևորգ կաթողիկոսի կողմից հրավիրվել է Էջմիածին, Գևորգյան ճեմարանում դասավանդելու երաժշտություն։ Այնտեղ 1874 թվականին հրատարակել է «Դասագիրք եկեղեցական ձայնագրության» ձեռնարկը, ապա իր գլուխգործոցը՝ «Ձայնագրյալ երգեցողություն Ս. Պատարագի և ձայնագրյալ շարականը»՝ բաղկացած 1000-ից ավելի մեծադիր էջերից։ 1880-ականներին վերադարձել է Կ. Պոլիս, շարունակել սիրած գործը[1]։ Էջմիածնում նրան աշակերտել է կոմպոզիտոր Մակար Եկմալյանը։ Հայտնի է եղել նաև որպես հրապարակախոս։ 1864 թվականին «Ժամանակ» պարբերականում տպագրել է մի շարք հոդվածներ[2]։

1879 թվականից եղել է Կ. Պոլսի մայր եկեղեցու երաժշտապետը։

Նիկողոս Թաշչյանը վերաձայնավորել է հայկական հոգևոր երգերը (Հ. Լիմոնճյանի նոտագրությամբ), որոնք հրատարակվել են Էջմիածնում՝ «Ձայնագրեալ երգեցողութիւնք սրբոյ Պատարագի» (1874), «Ձայնագրեալ շարական հոգևոր երգոց... Հայաստանեայց» (1875) և «Երգք ձայնագրեալք ի ժամագրոց Հայաստանեայց ս. եկեղեցւոյ» (1877) հատորներով[3][4]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Թաշճեան, Նիկողայոս, Ձայնագրեալ քաղուածք օրհնութեանց, հետևակք օրհնութեանց տէրունական տօնից, այլ և կարգ հանգստեան և անդաստանի շարականաց ի լրումն ձայնքաղի
  2. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող»։ էջ 352 
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  4. Եկեղեցական երաժշտութեան վարպետները’ Նիկողայոս Թաշճեան

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 141