Նիկողայոս Քոթանջյան
Նիկողայոս Գարեգինի Քոթանջյան (մարտի 15, 1928, Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2013, Երևան, Հայաստան), հայ գեղանկարիչ, արվեստաբան։ Արվեստագիտության թեկնածու։
Նիկողայոս Քոթանջյան | |
---|---|
Ի ծնե | Նիկողայոս Գարեգինի Քոթանջյան |
Ծնվել է | 1928 մարտի 15 |
Ծննդավայր | Կիրովաբադ |
Վախճանվել է | հունվարի 9, 2013 | (տարիքը 84)
Մահվան վայր | Երևան |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1946), Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1952) և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1957) |
Մասնագիտություն | նկարիչ |
Նիկողայոս Քոթանջյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելՍովորել է Կիրովաբադի նկարչական դպրոցում։ 1946 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1952 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1957 թվականին ավարտել է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի ասպիրանտուրան։ 1954 թվականից մասնակցել է ցուցահանդեսների[1]։ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[2]։ Նիկողայոս Քոթանջյանը եղել է Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի Արվեստի ինստիտուտի գիտաշխատող, միջնադարյան հայկական գեղանկարչությանը նվիրված մի շարք գիտական աշխատությունների հեղինակ է։
Ստեղծագործություններ
խմբագրել- «Գարուն»
- «Մայրություն»
- «Գազամուղի շինարարությունում»
- «Աղջկա դիմանկար»
- «Վերադարձ Հաղթանակի զբոսայգուց»
- «Աղջիկը սև զգեստով»
- «Ուրախ օր»
- «Արագիլներ»
- «Ծուղրուտի ավետարան» գիրք (2009, հայերեն, ֆրանսերեն, ռուսերեն)։ Գիրքը վաղ միջնադարյան հայկական գեղանկարչության առաջին գիտական ուսումնասիրությունն է և ձեռագիր Ավետարանի ամենահին նմուշներից մեկը։ Գիտական աշխատության չորս գլուխներում հեղինակն ընթերցողին է ներկայացրել գեղագրության ու մանրանկարչության յուրահատկությունները, ինչպես նաև մագաղաթից թղթին անցումային փուլը[3]։
Նկարազարդել է Ղազարոս Աղայանի հեքիաթները։
Մատենագրություն
խմբագրելР. Дрампян, Николай Котанджян (Буклет). Ереван, 1971 г.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան
- ↑ Նիկողայոս Քոթանջյանի աշխատանքները ՀԱՊ-ում
- ↑ Միջնադարյան հայկական ձեռագրի յուրօրինակությունը ներկայացված է Նիկոլայ Քոթանջյանի «Ծուղրուտի ավետարան» գրքում
Արտաքին հղումներ
խմբագրել- Նիկոլայ Քոթանջյան(չաշխատող հղում)