Նիկողայոս Հրաշագործ եկեղեցի (Գրեկովո-Տիմոֆեևկա)

եկեղեցի Գրեկովո-Տիմոֆեևկա գյուղում

Նիկողայոս Հրաշագործ եկեղեցի (Սուրբ Նիկողայոս տաճար, Նիկողայոսի տաճար) (ռուս.՝ Церковь Николая Чудотворца; Свято-Никольский храм; Никольский храм), ուղղափառ եկեղեցի Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Մատվեևո-Կուրգանսկի շրջանի Գրեկովո-Տիմոֆեևկա գյուղում[1]։ Ենթարկվում է Ռոստովի թեմի Մատվեևո-Կուրգանյան գործակալությանը[2]։

Նիկողայոս Հրաշագործ եկեղեցի
ռուս.՝ Церковь Николая Чудотворца
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԳրեկովո-Տիմոֆեևկա, Մատվեևո-Կուրգանսկի շրջան և Ռոստովի մարզ
Դավանանքուղղափառություն
ԹեմՌոստովի և Նովոչերկասկի թեմ
Հիմնական ամսաթվերը1856
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Հիմնադրված1856
Քարտեզ
Քարտեզ
sv-nik.ru

Պատմություն խմբագրել

  Արտաքին պատկերներ
  Здание церкви
  Купол церкви изнутри

Գրեկովո գյուղը (ավելի ուշ սկսեց կոչվել Գրեկովո-Տիմոֆեևկա) հիմնադրվել է 1779 թվականին։ 1856 թվականին գյուղում սկսվել է եկեղեցական տաճարի շինարարությունը, որը շարունակվել է գրեթե երեք տարի. 1858 թվականին եկեղեցում կայացել է առաջին պատարագը։ Գեղեցիկ տաճարը դարձել է ոչ միայն Գրեկովո-Տիմոֆեևկայի, այլև շրջակա գյուղերի հոգևոր կենտրոնը։

Սուրբ Նիկողայոս Զմյուռնացու անունով օծված եկեղեցին կառուցվել է հինմոսկովյան ոգով՝ ճերմակ քարից, խիստ, կենտրոնական մեծ և փորագրված կամարաձև գոտիներով չորս փոքր գմբեթները հեշտությամբ պահող։ Այն ժամանակ նման տաճարները Ռուսաստանի հարավում հազվադեպ էին։ Եկեղեցուն պատկանող շինություններից էին քահանայի և դպիրի տները, ինչպես նաև պահակակետը։ Ավելի ուշ եկեղեցուն կից ստեղծվել է եկեղեցական-ծխական դպրոց։

1935 թվականին Մալոկիրսանովսկի գյուղական խորհրդի Անաստասիևսկի շրջանի Շիրոկովի անվան կոլտնտեսությունը զբաղեցրեց եկեղեցու շենքը և մինչև գյուղի գերմանական օկուպացիան՝ 1941 թվականի հոկտեմբերը, այն օգտագործեց որպես հացահատկի պահեստ։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եկեղեցու շենքում վերսկսվեցին ծիսակատարությունները, որոնք տևեցին մինչև խրուշչովյան ժամանակները։ 1963 թվականի մարտից եկեղեցին չի գործել և կրկին օգտագործվել է որպես հացահատկի պահեստ։

Ծիսակատարությունները տաճարում, որոնք տեղի են ունենում մինչ օրս, վերսկսվել են 1990-ական թվականների սկզբից, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո։ 1991 թվականին եկեղեցում սկսվել են վերականգնողական աշխատանքներ, կրկին կառուցվել է տանիքը, վերականգնվել է հատակը, նկարազարդվել են պատերը։ 2014 թվականին տաճարում տեղադրվել է կենտրոնական ոսկեզօծ գմբեթը, եկեղեցու տարածքն ասֆալտապատվել է, տեղադրվել են նոր դարպաս ու ցանկապատ[3]։

Սուրբ Նիկողայոս տաճարի վանահայրը քահանա Գեորգի Սերգեևիչ Սվետլովն է[4]։

Հասցեն՝ 346970, Ռոստովի մարզ, Մատվեևո-Կուրգանսկի շրջան, գյուղ Գրեկովո-Տիմոֆեևկա, Բերեգովայա փողոց, 12։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Никольский храм с. Греково-Тимофеевка Матвеево-Курганского района
  2. «Храм села Греково-Тимофеевка». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.
  3. История прихода
  4. «Иерей Светлов Георгий Сергеевич». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել