Նիկողայոս Հրաշագործի հուշարձան (Բատայսկ)

Նիկողայոս Հրաշագործի հուշարձան (ռուս.՝ Памятник Николаю Чудотворцу), քանդակագործական բրոնզե շինություն Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Բատայսկ քաղաքում։ Հուշարձանը տեղադրվել է 2008 թվականին։ Քանդակի հեղինակը քանդակագործ Սերգեյ Իսակովն է[1]։

Նիկողայոս Հրաշագործի հուշարձան (Բատայսկ)
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Բարձրություն3 մետր
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԲատայսկ
Նյութբրոնզ

Պատմություն խմբագրել

Բատայսկ քաղաքում 2008 թվականի սեպտեմբերի 26-ին կայացել է Նիկողայոս Հրաշագործի հուշարձանի բացումը։ Նիկողայոս Զմյուռնացին (Հրաշագործ) ծնվել է մոտ 270 թվականին Փոքր Ասիայի Լիկիա գավառի Բաթարա քաղաքում Հայկական Գամիրքում (ներկայիս Անթալիայի մոտակայքում)` քրիստոնեական ընտանիքում։ Նրա ծնողները եղել են Թեոֆանեսն ու Նոնան։ Նիկողայոսը հայտնի է դարձել շնորհիվ կատարած բարի գործերի և հրաշքների։

Քանդակը լավ տեսանելի է քաղաքի հրապարակից, այն լրացնում է քաղաքի ճարտարապետաքանդակագործական համակառույցը։ Հուշարձանը պատրաստելու համար օգտագործվել է բրոնզ, բուն գործընթացը տեղի է ունեցել Մոսկվայի ձուլման արհեստանոցներում։ Արձանի բարձրությունը 3 մետր է, քաշը գերազանցում է մեկ տոննան։ 

Ռուսաստանի տարբեր քաղաքներում տեղադրված են Նիկողայոս Հրաշագործի հուշարձաններ` Օմսկում, Մայկոպում, Տամբովում, Սերգիև Պոսադում, Եյսկում, ինչպես նաև Չուկոտկայում և Կուրիլյան կղզիներում[1]։

Հուշարձանը բացվել Բատայսկ քաղաքի օրվա տոնակատարության շրջանակներում[2]։

Բացումը տեղի է ունեցել մշակույթի տան առջև։ Համաձայնեցվել է այդ հրապարակն անվանակոչել սուրբ Նիկողայոսի անունով։ Նիկողայոս Հրաշագործի հուշարձանի բացումը կատարվել է այդ սրբի անունով տաճարի բացման նախօրեին[3]։

Ծանոթագրություններ խմբագրել