Նիկոլ Փաշինյանի առաջին կառավարություն
Փաշինյանի կառավարություն, Հայաստանի 16-րդ կառավարությունը, որը ձևավորվել է 2018 թվականի մայիսին՝ Հայաստանում թավշյա հեղափոխությանից հետո։ 2018 թվականի մայիսի 8-ին ՀՀ Ազգային ժողովում ստանալով բավարար քանակությամբ ձայներ՝ Նիկոլ Փաշինյանը երկրի նախագահ Արմեն Սարգսյանի կողմից նշանակվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ[1]՝ իր ձեռքը վերցնելով կառավարման ապարատը։ 2019 թվականի հունվարի 14-ին՝ ՀՀ 7-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստի օրը նախագահի կողմից Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Նիկոլ Փաշինյանը կրկին նշանակվեց վարչապետ[2], ինչի արդյունքում դե յուրե ավարտվեց այս կառավարության լիազորությունների ժամկետը։

Փաշինյանի կառավարությունը մինչ 2018 թվականի հոկտեմբերի 3-ը կազմված էր խորհրդարանական երեք քաղաքական ուժերի կոալիցիայից, որոնք են «Ելք» դաշինքը (ներառում է «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները), «Ծառուկյան» դաշինքը և Հայ Հեղափոխական Դաշնակցությունը։ 2018 թվականի հոկտեմբերի 2-ին Փաշինյանը վեց նախարարի աշխատանքից ազատման միջնորդություն ներկայացրեց նախագահին այն բանից հետո, երբ իրենց կուսակցությունները («Ծառուկյան» դաշինքը և Հայ Հեղափոխական Դաշնակցությունը) աջակցեցին վիճահարույց օրենքի ընդունմանը[3]։ Ավելի ուշ Դաշնակցությունը մեղադրեց վարչապետին, որ նա «քաղաքական մենիշխանություն հաստատելու նորօրյա փորձ է կատարում»[4]։
Հայաստանի կառավարությունը բաղկացած է տասնյոթ նախարարությունից և տասնվեց ենթակա մարմիններից։ Յուրաքանչյուր նախարարություն պատասխանատու է պետական ապարատի համապատասխան ոլորտ(ներ)ի կառավարական որոշումների մշակման և իրականացման համար[5][6]։
Կառավարության ձևավորման պատմություն խմբագրել
2017 թվականին անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի, ինչն էլ իրենից ենթադրում էր քաղաքական նոր ինստիտուտների և հայեցակարգերի առաջ քաշում։ Ըստ այդ փոփոխությունների՝ Հայաստանի Հանրապետության վարչապետը դառնում էր երկրի գլուխը, իսկ նախագահի նախկին լայն լիազորությունները մեծապես սահմանափակվում էին։ 2018 թվականի ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում նախկին նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը ընտրվում է վարչապետ՝ խախտելով վարչապետական աթոռին չհավակնելու նախկինում մամուլին տված իր խոստումը։
Այս իրողության արձանագրումից հետո նախկինում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ սկսված համաժողովրդական շարժումը ավելի մեծ ծավալներ է ընդունում։ Դա հանգեցնում է նրան, որ Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման նախորդ օրը՝ ապրիլի 23-ին, գործող կառավարության ղեկավարը հայտարարում է իր հրաժարականի մասին։ Այնուամենայնիվ շարժումը չի դադարում, քանի որ ցուցարարներն իրենց առջև խնդիր էին դրել ամեն կերպ բացառել Սերժ Սարգսյանի ստվերային կառավարումն ու հասնել «Հանրապետական» կուսակցության կապիտուլյացիային։ Շուտով Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարում է այն մասին, որ իրենց կուսակցությունը վարչապետի պաշտոնում չի առաջադրի որևէ թեկնածու։ Այս հանգամանքից հետո Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը ՀՀ Ազգային ժողովում դրվում է քվեարկության։ Մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանն ընտրվում է Հայաստանի վարչապետ․ այս ընտրությանը հաջորդում են իշխանական մարմինների և կառավարության նոր կազմի ձևավորումը։ Ընտրվելուց հետո ՀՀ վարչապետն իր շնորհակալական ելույթում ասել է․
Ծառայում եմ Հայաստանի Հանրապետության ժողովրդին ու Հայաստանի Հանրապետությանը - Նիկոլ Փաշինյան
|
Կառուցվածք խմբագրել
Կառավարչական աշխատակազմ խմբագրել
Պաշտոն | Անուն, ազգանուն | Կուսակցություն | Քաղաքական ուժ | Պաշտոնավարման սկիզբ / ավարտ |
---|---|---|---|---|
ՀՀ վարչապետ | Նիկոլ Փաշինյան | «Քաղաքացիական պայմանագիր» | «Ելք» դաշինք | մայիսի 8, 2018 |
ՀՀ առաջին փոխվարչապետ | Արարատ Միրզոյան | «Քաղաքացիական պայմանագիր» | «Ելք» դաշինք | մայիսի 11, 2018 - հունվարի 14, 2019[7] |
ՀՀ փոխվարչապետ | Տիգրան Ավինյան | «Քաղաքացիական պայմանագիր» | «Ելք» դաշինք | մայիսի 11, 2018 |
ՀՀ փոխվարչապետ | Մհեր Գրիգորյան | Անկուսակցական | «Ծառուկյան» դաշինք | մայիսի 12, 2018 |
Աշխատակազմի ղեկավար | Էդուարդ Աղաջանյան | «Քաղաքացիական պայմանագիր» | «Ելք» դաշինք | մայիսի 10, 2018 |
Նախարարական կազմ խմբագրել
Ենթակա մարմիններ խմբագրել
Ստորև ներկայացված են կառավարությանը և նախարարություններին ենթակա տասնվեց հատուկ մարմինները
Հատուկ մարմին | Ղեկավար | Կուսակցություն | Նշանակում | Ղեկավար մարմին |
---|---|---|---|---|
Քաղաքացիական ավիացիայի կոմիտե | Տաթևիկ Ռևազյան | Անկուսակցական | հուլիսի 10, 2018 | ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն |
Ազգային անվտանգության ծառայություն | Արթուր Վանեցյան | Անկուսակցական | մայիսի 10, 2018 | Կառավարություն |
Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն | Աշոտ Մարտիրոսյան | Անկուսակցական | սեպտեմբերի 11, 2008 | Կառավարություն |
Ոստիկանական ուժեր | Վալերի Օսիպյան | Անկուսակցական | մայիսի 10, 2018 | Կառավարություն |
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե | Սարհատ Պետրոսյան | Անկուսակցական | 2018 | Կառավարություն |
Պետական եկամուտների կոմիտե | Դավիթ Անանյան | Անկուսակցական | մայիսի 17, 2018 | ՀՀ Վարչապետ |
Քաղաքաշինության պետական կոմիտե | Ավետիք Էլոյան | Անկուսակցական | հոկտեմբերի 11, 2016-2019 | Կառավարություն |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «ՀՀ նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ նախագահ.հայ։ Վերցված է 2018-05-19
- ↑ «Շատ էական է, որ իշխանության բոլոր ճյուղերը կարողանան համագործակցել, ներդաշնակ լինել մի նպատակի համար, որը մեր երկիրն է. Արմեն Սարգսյան - Մամուլի հաղորդագրություններ - Լրատվություն - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ www.president.am (հայերեն)։ Վերցված է 2019-01-15
- ↑ «Նախագահը ստորագրել է նախարարների ազատման հրամանագրերը»։ Hetq.am (հայերեն)։ Վերցված է 2019-01-15
- ↑ «ՀՅԴ․ «Գործ ունեք ուղղակի ժողովրդավարության անվան տակ...»։ Hetq.am (հայերեն)։ Վերցված է 2019-01-15
- ↑ LLC Helix Consulting։ «Կառավարություն - Կառուցվածք - Հայաստանի Հանրապետության Կառավարություն»։ www.gov.am (անգլերեն)։ Վերցված է 2019-01-15
- ↑ LLC Helix Consulting։ «Կառավարություն - Կազմ - Հայաստանի Հանրապետության Կառավարություն»։ www.gov.am (անգլերեն)։ Վերցված է 2019-01-15
- ↑ «Արարատ Միրզոյանն ընտրվեց 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2019-01-15
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 «Արմեն Սարգսյանի հրամանագրերով աշխատանքից ազատվեցին վեց նախարարները»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2018-10-03
- ↑ LLC Helix Consulting։ «Կառավարություն - Կազմ - Հայաստանի Հանրապետության Կառավարություն»։ www.gov.am (անգլերեն)։ Վերցված է 2019-01-15
- ↑ «Новоназначенный министр культуры о сюрпризе с кадрами в правительстве и логике назначений»։ newsarmenia.am։ Վերցված է 2018-05-16
- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am»։ www.parliament.am։ Վերցված է 2019-01-15
- ↑ Տոնոյան Դավիթ (2018-05-11)։ «Դավիթ Տոնոյան ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար»։ Հայաստանի Հանրապետության Կառավարություն։ Վերցված է 2019-01-15
- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am»։ www.parliament.am։ Վերցված է 2019-01-15
- ↑ LLC Helix Consulting։ «Կառավարություն - Կազմ - Հայաստանի Հանրապետության Կառավարություն»։ www.gov.am (անգլերեն)։ Վերցված է 2019-01-15
- ↑ LLC Helix Consulting։ «Կառավարություն - Կազմ - Հայաստանի Հանրապետության Կառավարություն»։ www.gov.am (անգլերեն)։ Վերցված է 2019-01-15
- ↑ «Government - Team Members - The Government of the Republic of Armenia»։ www.gov.am (անգլերեն)։ Վերցված է 2018-05-16
- ↑ «Մանե Թանդիլյանը հայտարարում է իր հրաժարականի մասին»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2019-01-15
- ↑ LLC Helix Consulting։ «Կառավարություն - Կազմ - Հայաստանի Հանրապետության Կառավարություն»։ www.gov.am (անգլերեն)։ Վերցված է 2019-01-15
- ↑ LLC Helix Consulting։ «Կառավարություն - Կազմ - Հայաստանի Հանրապետության Կառավարություն»։ www.gov.am (անգլերեն)։ Վերցված է 2019-01-15
- ↑ «Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նոր նախարարը նախկինում ՀՔԾ քննիչ է եղել (ֆոտո)»։ news.am (հայերեն)։ Վերցված է 2018-05-13