Նիկոլ Քամիլ Ռիչի (անգլ.՝ Nicole Camille Richie, սեպտեմբերի 21, 1981(1981-09-21)[1][2][3], Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասանուհի, երգչուհի, պրոդյուսեր, ֆոտոմոդել և դիզայներ։

Նիկոլ Ռիչի
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 21, 1981(1981-09-21)[1][2][3] (42 տարեկան)
ԾննդավայրԲերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունԱրիզոնայի համալսարան, Մոնտկլեր քոլեջի նախապատրաստական ​​դպրոց և Ուիլյամ Ֆլոյդի ավագ դպրոց
Մասնագիտությունդերասանուհի, բարձրաշխարհիկ հեղինակություն, մոդել, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, երգչուհի, երաժիշտ և նորաձևության դիզայներ
ԱմուսինJoel Madden?
Ծնողներհայր՝ Peter Michael Escovedo?, մայր՝ Karen Moss?
ԵրեխաներSparrow Madden?
Կայքnicolerichie.com
 Nicole Richie Վիքիպահեստում

Երաժիշտ Լայոնել Ռիչիի որդեգրած դուստրը։ Նրան ճանաչում են բերել «Պարզ կյանք» ռեալիթի շոուն և սկանդալային աշխարհիկ կյանքը։

Կենսագրություն խմբագրել

Նիկոլ Քամիլ Էսկովեդոն ծնվել է Բերքլի քաղաքում (Կալիֆոռնիա նահանգում) և ունի մեքսիկական, անգլիական և աֆրոամերիկյան ծագում։ Նրա կենսաբանական հայրը Պիտեր Մայքլ Էսկովեդոն է, իսկ կենսաբանական մայրը՝ Կարեն Մոսն է։ Երբ նա երեք տարեկան էր, նրա կենսաբանական ծնողները համաձայնել էին թույլ տալ նրան տեղափոխվել Լայոնել Ռիչիի մոտ, քանի որ նրանք չէին կարողանում ապահովել Նիկոլի բարեկեցությունը։ «Իմ ծնողները ընկերություն էին անում Լայոնելի հետ»,- ասել է դերասանուհին 2003 թվականին։ «Ծնողներս հավատում էին, որ նրանք կարող են ինձ ավելի լավ պահել»։ Լայոնել Ռիչին և նրա կինը՝ Բրենդա Հարվի Ռիչին վերցրել են աղջկան դարձրել են իրենց ընտանիքի անդամ։ Երբ Նիկոլը 9 տարեկան էր Ռիչին պաշտոնապես որդեգրել է նրան։ Աղջիկը մինչև հիմա շփվում է իր հարազատ մոր հետ։ Նիկոլի կնքահայրերն են Մայքլ Ջեքսոնը և Քվինսի Ջոնսը։

Մանուկ հասակում Նիկոլը զբաղվել է գեղասահքով, սովորել է նվագել կիթառ, թավջութակ, ջութակ և դաշնամուր։

Կարիերա խմբագրել

Կարիերան կինոյում և հեռուստատեսությունում խմբագրել

Ռիչիի առաջին հեռուստատեսային նախագիծը, որը նրան մեծ ճանաչում է բերել, դարձել է «Հասարակ կյանք» ռեալիթի շոուն, որը հայտնվել Է Fox հեռուստաալիքում 2003 թվականի դեկտեմբերի 2-ին և ունեցել է մեծ հաջողություն է։

Ռիչին կինոյում իր առաջին դերը խաղացել է 2005 թվականին «Ամերիկացի երեխաներ» ֆիլմում։ Ավելի ուշ նա խաղացել է չնչին դերեր հեռուստատեսային սերիալներում, ինչպիսիք են «Իվ», «Չակ», «8 պարզ կանոններ իմ դեռահաս դստեր ընկերոջ համար» և «Ամերիկյան երազանքներ»։

Այլ ծրագրեր խմբագրել

2005 թվականին լույս է տեսել Նիկոլ Ռիչիի «Ճշմարտությունը ադամանդների մասին» գիրքը։ Գլխավոր հերոսուհու՝ Քլոե Փարքերի կերպարը հիմնված է Նիկոլի կենսագրության վրա, թեև գրքում շատ բան հորինված է։ Ռիչին Bongo Jeans-ում աշխատել է մոդել և եղել է Jimmy Choo ապրանքանիշի դեմքը։

Անձնական կյանք խմբագրել

2010 թվականի դեկտեմբերի 11-ին Ռիչին ամուսնացել է Ջոել Մեդենի հետ[5], նրանք հանդիպում էին 2006 թվականի նոյեմբեր ամսից[6], նրանք ունեն դուստր և որդի՝ Հարլոու Ուինթեր Քեյթ Մեդենը (11.01.08)[7] և Սփարոու Ջեյմս Միդնայթ Մեդենը (09.09.09)[8]։

Խնդիրներ առողջության հետ խմբագրել

2006 թվականի աշնանը սկսեցին լուրեր տարածվել այն մասին, որ Նիկոլ Ռիչին տառապում է սննդային խանգարմամբ։ Vanity Fair Ռիչիմ ամսագրի հարցազրույցում անկեղծացել է «Ես գիտեմ, որ հիմա շատ նիհար եմ։ Ես չեմ ցանկանում որ աղջիկները նայեն ինձ և ասեն. Ես նույնպես ցանկանում եմ այդպիսի տեսք ունենալ։»։ Նա նաև ասել է, որ գտնվում է բժշկի և ճիշտ սննդակարգի մասնագետի հսկողության տակ։ 2006 թվականի սեպտեմբերին Ռիչին հայտարարել է, որ չի տառապում ոչ անորեքսիայով, ոչ բուլիմիայով, ոչ էլ որևէ այլ սննդային խանգարմամբ։

2007 թվականի մարտին Ռիչին հոսպիտալացվել է հիպոգլիկեմիա ախտորոշմամբ[9]։

 
Ռիչիի լուսանկարը, 2006 թվականին ձերբակալության ժամանակ

Խնդիրներ օրենքի հետ խմբագրել

2003 թվականի փետրվարին Նիկոլ Ռիչին ձեռբակալվել է Կալիֆոռնիա Մալիբու քաղաքում։ Նրան մեղադրանք է առաջադրվել հերոին պահելու և անվավեր ճանաչված իրավունքներով մեքենա վարելու համար։

2006 թվականի դեկտեմբերի 11-ին Ռիչին կրկին ձերբակալվեց թմրանյութերի ազդեցության տակ ավտոմեքենա վարելու կասկածանքով։ Նա մեղադրվել է մարիխուանայի և ուժեղ ներգործող ցավազրկող դեղամիջոցների գործածման մեջ, սակայն առաջադրված մեղադրանքներով իրեն մեղավոր չի ճանաչել։ Հուլիսի 27-ին կայացած դատական լսումների ժամանակ Ռիչին դատապարտվել է չորս օրվա ազատազրկման։ Նրան նաև տուգանք և երեք տարվա փորձաշրջան է նշանակվել։ 2007 թվականի օգոստոսի 23-ին Ռիչին ժամանել է Լինվուդ բանտ՝ իր պատիժը կրելու համար, սակայն ազատ է արձակվել 82 րոպե անց՝ բանտի գերբնակեցման և հանցագործության ոչ բռնի բնույթի պատճառով, ինչի համար նա դատապարտվել էր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 GeneaStar
  2. 2,0 2,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
  3. 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #1011884178 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. «Nicole Richie and Joel Madden Wedding Draws Family, Friends – and an Elephant!». People. 2010 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 16-ին.
  6. «Couples Watch». People. 2006 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 16-ին.
  7. «Interview with Lionel & Nicole Richie». Larry King Live. CNN. 2009 թ․ մայիսի 28. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 16-ին.
  8. «Nicole Richie & Joel Madden Welcome a Baby Boy». People. 2009 թ․ սեպտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 16-ին.
  9. Rep Says Nicole Richie Is Hypoglycemic Արխիվացված 2012-08-04 Wayback Machine People.com

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլ Ռիչի» հոդվածին։