Նիկոլ Պրասկովյա Էլիկոլանի Վալիենտե Շերզինգեր[3] (անգլ.՝ Nicole Prescovia Elikolani Valiente Scherzinger, հայտնի է նաև որպես «Նիկոլ Կեա» (անգլ.՝ Nicole Kea), հունիսի 29, 1978(1978-06-29)[1], Հոնոլուլու, ԱՄՆ[2]), ամերիկացի փոփ, R&B երգչուհի, պարուհի, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, դերասանուհի և ֆոտոմոդել, ավելի հայտնի է որպես The Pussycat Dolls խմբի վոկալիստ։

Նիկոլ Շերզինգեր
Ի ծնե անունանգլ.՝ Nicole Prascovia Elikolani Valiente
Ծնվել էհունիսի 29, 1978(1978-06-29)[1] (45 տարեկան)
Հոնոլուլու, ԱՄՆ[2]
Երկիր ԱՄՆ
Ժանրերփոփ, ժամանակակից R&B, հիփ հոփ և պարային երաժշտություն
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, պարուհի, երաժիշտ, կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր, մոդել, երգերի հեղինակ, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, հեղինակ-կատարող, դաշնակահարուհի, նորաձևության դիզայներ և ձայնային դերասանուհի
Երգչաձայնքնարական սոպրանո
Գործիքներդաշնամուր և վոկալ
ԼեյբլA&M Records, Interscope Records, Polydor Records, RCA Records և Epic Records
ԿրթությունWright State University?, duPont Manual High School? և Youth Performing Arts School?
ԱնդամակցությունՓուսիքեթ Դոլս և Eden's Crush?
Կայքnicolescherzinger.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Nicole Scherzinger Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Նիկոլը ծնվել է 1978 թվականի հունիսի 29-ին Հավայիի նահանգի Հոնոլուլու քաղաքում[4]։ Նիկոլի հայրը՝ Ալֆոնսո Վալիենտեն, ֆիլիպինցի է, մայրը՝ Ռոզմարին, կիսով ռուս է, կիսով հավայուհի։ Նիկոլ Շերզինգերի երկրորդ անունը Պրասկովյա է, որը նրան տվել է իր ռուս տատիկը, ով ծնունդով Վլադիվոստոկից է[5]։ Երբ Նիկոլը ծնվել է, նրա մայրը 18 տարեկան է եղել։ 1981 թվականին Նիկոլի մայրը հեռանում է հորից։ Նրանք տեղափոխվում են Կենտուկի նահանգ՝ Լուիսվիլ, որտեղ որոշ ժամանակ անց Ռոզմարին հանդիպում է Հարի Շերզինգերին։ Շուտով նրանք ամուսնանում են, և ծնվում է երկրորդ աղջիկը՝ Կեալան։ Հարին փոխարինում է Նիկոլի հորը։ Նիկոլը դաստիարակվեց «պահպանողական կաթոլիկների շրջապատում»[6]։ Նիկոլ Շերզինգերն արտիստի իր կարիերան սկսել է որպես Լուսվիլում, որտեղ հաճախել է Արվեստի դպրոց և ելույթ ունեցել տեղի թատրոնում։ Այնուհետև նա ընդունվում է Ռայտի համալսարանի դերասանական վարպետության բաժին, սակայն 1999 թվականին թողնում է ուսումը՝ դառնալով Days Of The New խմբի բեկ վոկալիստ[7]։

Կարիերա խմբագրել

Սկզբնական շրջան խմբագրել

Նիկոլը մասնակցել է Days of the New խմբի երկրորդ ալբոմի ձայնագրմանը, որը լույս է տեսել 1999 թվականին, ինչպես նաև նա ձայնագրել է երկու երգ FOB խմբի անդամներից մեկի՝ Բարի Դրակի հետ. այն լույս է տեսել 2001 թվականին։ 2001 թվականին Նիկոլը մասնակցում է Popstars շոուին, որի շնորհիվ նա ձեռք բերեց տեղ Eden’s Crush աղջիկների խմբում։ Նա դարձավ խմբի գլխավոր վոկալիստներից մեկը։ Խմբի առաջին սինգլը՝ «Get Over Yourself», վաճառքով գրավեց առաջին տեղը և Billboard Hot 100 առաջին տասնյակի մեջ է մտել։ Eden’s Crush խմբի դեբյուտային ալբոմի երկրորդ սինգլը դարձավ «Love This Way» երգը։ Վերջին հաշվով London-Sire Records ընկերությունը անկում ապրեց և խումբը ցրվեց։ 2007 թվականի նոյեմբերին Նիկոլը այդ ժամանակների մասին պատմում էր՝

Դա դժոխք էր։ Ես խմբում մյուս չորս աղջիկների հետ, ամեն օր ինձ համար տանջանք էր։ Մենք հեռուստատեսությունում էինք, իսկ դրությունը շատ վատ էր։ Ես նա էի, որին ոչ ոք չէր սիրում, և ես ոչինչ չէի կարողանում անել, երեևի դա նրանից էր, որ ես հմայիչ էի։ Մյուս աղջիկները մտածում էին, որ ես փառամոլ և լեզվանի եմ։ Նրանք այդպիսի բաներ ասում էին և՛ իմ երեսին, և՛ իմ ետևից, և ես ամեն օր այդ խմբում լաց էի լինում։ Խումբը պետք է լիներ ուրախ և ազատ, բայց իրականությունը այլ էր։ Ես այն ժամանակ շատ զգացմունքային էի, բայց դարձա շատ չոր։ Ես չէի կարող գալ տիկնիկների մոտ առանց այդ խմբում ձեռք բերած իմ փորձի։

Eden’s Crush խմբի ցրվելուց հետո Նիկոլը «Նիկոլ Կեա» ծածկաանունով ձայնագրում է մի քանի մեներգային կոմպոզիցիաներ, որոնց թվում էր «Breakfast in Bed» երգը՝ «50 առաջին համբույրներ» ֆիլմի սաունդթրեքը։ Նա աշխատել է նաև ճապոնացի երաժիշտ Yoshiki-ի հետ, ձայնագրել է նաև «I’ll Be Your Love» երգը Տոկիոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ։

The Pussycat Dolls խմբագրել

 
The Pussycat Dolls

2003 թվականի մայիսին Նիկոլը միանում է Pussycat Dolls բուրլեսկ խմբին։ Առաջին անգամ նա տեսնում է The Late Show with David Letterman խմբի ելույթը, որտեղ Կարմեն Էլեկտրան կատարում է «Big Spender» երգը՝ Բոբ Ֆոսի Sweet Charity (Թանկագին Չարիդի) մյուզիկլից։ 2006 թվականին Նիկոլը ասել է՝ «Այն ինձ գրավել է, որովհետև ես քոլեջում խաղացել եմ Վելմա Կելի «Չիկագո» մյուզիկլում»[8]։ Ներկայումս The Pussycat Dolls խումբը հայտնի է ամբողջ աշխարհում։ նրանց «Don’t Cha», «Buttons» և «Stickwitu» հիթերը գրավել են բարձր հորիզոնականներ ԱՄՆ-ում, իսկ PCD ալբոմը 2006 թվականին դարձել է կրկնակի պլատինակիր։ Նիկոլը խմբի միակ մասնակիցն էր, որը մասնակցում էր խմբի երգերը գրելուն։ Նա Կարոյ Դիո Գուարդիի հետ միասին գրել է «I Don’t Need A Man» և «Buttons»` Շոն Գարետի հետ։ Այնուհետև Կարոյի հետ համահեղինակությամբ գրել է բոնուսային թրեկ` «Flirt», PCD ալբոմի համար։ 2006 թվականին Նիկոլը Pussycat Dolls խմբի հետ մեկնում է համերգային շրջագայության նոր ալբոմի համար։ 2006 թվականին բացահայտվեց, որ Dolls-ը աշխատում է Interscope Records-ի հետ, ընկերությանը ներկայացնելով հսկողություն ֆինանսների և բիզնես գործունեության վրա։ 2006 թվականին Նիկոլը դառնում է 22-րդը Մաքսիմ ամսագրի Hot 100-ում[9]։ 2007 թվականին նույն ամսագրում նա դառնում է 21-րդը։ 2008 թվականին Շերզինգերը հայտնվում է Men’s Fitness ամսագրի շապիկին։ The Pussycat Dolls խմբի հանրահայտության ալիքի վրա Նիկոլը ձայնագրում է բազմաթիվ դուետներ։ 2005 թվականին նա երգել է Շեգիի, Վիտորիո Գրիգոլոի և Ուլիոմ Սմիտի հետ։ 2006 թվականին նա Ավանտի հետ ձայնագրել է «Lie About Us» սինգլը, 2007 թվականին` Դիդիի հետ «Come to Me» երգը, 2008 թվականին ամերիկացի երգիչներ Թիմբերլենդի և Քերի Հիլսոնի հետ համատեղ տեսահոլովակ է նկարահանել «Scream» երգի համար։ Այս երգը դարձավ Թիմբերլենդի համար առաջինը, որը չմտավ Billboard-ի ցուցակում։ 2008 թվականի փետրվարին Նիկոլը նորից սկսում է աշխատել տիկնիկների հետ, մայիսի 20-ին լույս է տեսնում այդ խմբի հետ առաջին սինգլը երկրորդ ալբոմից, որի անունը When I Grow Up է, և այն գրավում էր 9-րդ հորիզոնականը Billboard-ի ցուցակում։ 2008 թվականի սեպտեմբերի 19-ին The Pussycat Dolls խումբը բաց է թողնում նոր երկրորդ ալբոմ Doll Domination անունով, իսկ 2009 թվականի հունվարին խումբը մեկնում է համաշխարհային շրջագայության։

Մենակատարի կարիերա խմբագրել

 

Շերզինգերը իր դեբյուտային ալբոմի վրա աշխատել է 2006-2008 թվականներին, աշխատելով այնպիսի պրոդյուսերների հետ ինչպիսիք են will.i.am-ը, Կարա Դիոգուարդին և Բրայան Մայկլ Կոկս։ 2007 թվականի մարտի 17-ին Մանիտոբում տված հարցազրույցի ժամանակ Նիկոլը հայտարարել է, որ ալբոմը կկոչվի Her Name is Nicole։ Սկզբում այն նախատեսված էր թողարկել 2007 թվականին, բայց այժմ թողարկման պաշտոնական ամսաթիվը անհայտ է։ Տրեկլիստը ամբողջությամբ հրատարակել է amazon.co.uk-ը։ Նրա առաջին մենակատարային սինգլը՝ «Whatever U Like», ձայնագրվել է T.I. ռեպերի մասնակցությամբ, այն լույս է տեսել 2007 թվականին։ Երգը առևտրային հաջողություն չունեցավ, և շուտով հայտարարվեց, որ առաջատար սինգլը ալբոմում «Whatever U Like»-ի փոխարեն պետք է լինի «Baby Love» երգը։ 2007 թվականի սեպտեմբերին Շերզինգերի պաշտոնական կայքը և Interscope-ը սկսեցին առաջ տանել «Baby Love» երգը, որպես առաջատար սինգլ։ Հյուսիսային Ամերիկայում սինգլների անհաջողությունից հետո (Եվրոպայում և Բրազիլիայում «Baby Love» երգը հաջողակ էր) Շերզինգերի կայքում հարցում կազմակերպեցին երրորդ սինգլը ընտրելու համար։ Ներկայացված էին «Supervillian», «Happily Never After», «Who’s Gonna Love You» և «Power’s Out» երգերը։ Նոյեմբերի 28-ին հարցումը փոխվում է և «Power’s Out» ու «Supervillian» երգերի փոխարեն ներկայացվեցին «Puakenikeni» և «Physical» երգերը։ Դեկտեմբերի 10-ին կայքում հայտարարվեց, որ ալբոմի պաշտոնական սինգլը «Puakenikeni» երգն է։ «Supervillian» և «Puakenikeni» երգերը հասանելի էին միայն iTunes-ին[10][11]. Как и более ранние синглы Николь, они не смогли добиться успеха в чартах США. В связи с этим, Interscope объявил об отложении альбома Шерзингер на неопределенный срок. Позднее Шерзингер в интервью говорила, что решение не выпускать альбом приняла она, а не лейбл[12]։ Ինչպես նաև Նիկոլի ավելի վաղ սինգլները ԱՄՆ-ում չկարողացան հասնել հաջողության։ Դրա հետ կապված Interscope-ը հայտարարեց Շերզինգերի ալբոմի թողարկումը հետաձգել անորոշ ժամանակով։ Հետագայում Շերզինգերը հարցազրույցի ժամանակ ասում է, որ ալբոմի չթողարկման որոշումը ընդունել է ինքը, այլ ոչ թե լեյբլը։ 2011 թվականի մարտի 18-ին լույս տեսավ Նիկոլի «Killer Love» ալբոմը, որը Եվրոպայում քննարկվեց և ընդունվեց, իսկ ԱՄՆ-ում անհայտ պատճառներով ալբոմը լույս չտեսավ։ Ալբոմը լավ արձագանքներ ստացավ, իսկ ալբոմի երկրորդ սինգլը՝ «Don’t Hold Your Breath» գլխավորեց բրիտանական աղյուսակը։ «Right There» սինգլը հասավ Billboard-ի մինչև 39-րդ տեղը, ցույց տալով լավ վաճառք և պարբերաբար կրկնվում էր։ Ալբոմի «Wet» երգը դարձավ հաջորդ սինգլը։ Ալբոմը ներառում է նաև Ստինգի հետ դուետը, ինչպես նաև Էնրիկե Իգլենսիանսի հետ «Heartbeat» հանրահայտ ռեմիքսը։ 2011 թվականի մայիսին պաշտոնապես հայտարարվեց, որ Նիկոլ Շերզինգերը դարձել է The X Factor հանրահայտ շոույի ժյուրիի անդամ։ 2011 թվականի դեկտեմբերին Շերզինգերը հայտարարել է, որ սկսել է աշխատել նոր նյութի վրա։ Երկրորդ ալբոմը նա պլանավորել է ձայնագրել դուետներ այնպիսի արտիստների հետ ինչպիսիք են Snoop Dogg-ը, 50 Cent-ը և Fergie-ը։ 2014 թվականի նոյեմբերի 17-ին կայացավ 2-րդ ստուդիական ալբոմի՝ Big Fat Lie քննարկումը։ Առաջին սինգլը «Your Love» երգն էր։

Ընտանիք խմբագրել

Հայրը՝ Ալֆոնսո Վալիենտե, Մայրը՝ Ռոզմարի Էլիկոլանի, Խորթ հայրը՝ Հարի Շերզինգեր, Քույրը՝ Քեալա։

Անձնական կյանք խմբագրել

 

Հանդիպել է հանրահայտ բրիտանացի ավտոմրցարշավորդ, աշխարհի կրկնակի չեմպիոն Լուիս Հեմիլթոնի հետ։ 2015 թվականի փետրվարի 4-ից զույգը բաժանվեց։ Պատճառը Նիկոլը մեկնաբանում է հետևյալ կերպ. «Մենք միասին ենք եղել 8 տարի, և ես հոգնեցի սպասել նրանից ամուսնության առաջարկություն»։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

Սինգլներ խմբագրել

Մասնակցություն խմբագրել

Ֆիլմագրություն խմբագրել

 

Շերզինգերը նկարահանվել է հեռուստատեսյին սիթքոմներում ինչպիսիք են՝ «իմ կեսը և իմ կեսը» և «Իմ կինը և երեխաները»։ Նա խաղացել է Միս Պուերտո-Ռիկոյի դերը «Հայրիկի երևից» ֆիլմում։ Ստացել է նաև փոքրիկ դեր «Սերը ոչինչ չարժե» ֆիլմում։ 2007-2008 թվականներին նկարահանվել է նաև գովազդային հոլովակներում։ 2008 թվականին նա հայտնվում է «Pussycat Dolls Present: Girlicious» ռեալիթի շոույում, որտեղ կատարում է երկու երգ իր «Her Name Is Nicole» ալբոմից։ Ավելի ուշ նորից հայտնվում է շուոյի մի շարք էպիզոդներում։

2010 թվականին Շերզինգերը նկարահանվում է «Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին» սիթքոմի 6-րդ եթերաշրջանի 9-րդ սերիայում՝ մարմնավորելով կանադուհի երբեմնի աստղ Ռոբին Շերբաթսկիի (Քոբի Սմալդերս) լավագույն ընկերուհու Ջեսիկա Գլիտերին։

2012 թվականին նկարահանվում է «Սևազգեստ մարդիկ 3» ֆիլմում, որտեղ կատարում է գլխավոր չարագործի հանցակցի դերը՝ Լիլի անունով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #135465656 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. «Николь Шерзингер». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 14-ին.
  4. «Николь Шерзингер - Askmen.com». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 14-ին.
  5. «Русские корни голливудских звёзд». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 14-ին.
  6. «Stray Pussycat Doll Nicole Scherzinger goes solo». Daily Mail.
  7. Days Of The New Singer Reveals Past On Nicole Scherzinger | Hip Hop News > HipHopDX.com
  8. «The Columbus Dispatch - Local/State». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 17-ին.
  9. [1] Արխիվացված 2008-08-06 Wayback Machine Maximonline.com
  10. iTunes.com
  11. iTunes.com
  12. Copsey, Robert (22 сентября 2010). «Scherzinger: 'Solo LP will surprise'». Digital Spy. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել