Նիկոլո Ձանիոլո (իտալ.՝ Nicolò Zaniolo, հուլիսի 2, 1999(1999-07-02)[1], Մասսա, Տոսկանա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռոմայի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողական կիսապաշտպանի դիրքում[2]։

Football pictogram.svg
Նիկոլո Ձանիոլո
Nicolò Zaniolo
Nicolò Zaniolo con l'Italia U19.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 2, 1999(1999-07-02)[1] (20 տարեկան)
Ծննդավայր Մասսա, Տոսկանա, Իտալիա
Հասակ 190 սմ
Քաշ 79 կգ
Դիրք հարձակվողական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ռոմա
Համար 22
Պատանեկան կարիերա
2008-2010 Իտալիա Ջենոա
2010-2016 Իտալիա Ֆիորենտինա
2016-2017 Իտալիա Վիրտուս Էնտելա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2016-2017 Իտալիա Վիրտուս Էնտելա 7 (0)
2017-2018 Իտալիա Ինտեր Միլան 0 (0)
2018-ներկա Իտալիա Ռոմա 27 (4)
Ազգային հավաքական
2016-2017 Իտալիա Իտալիա Մ18 2 (0)
2017-2018 Իտալիա Իտալիա Մ19 18 (6)
2018-ներկա Իտալիա Իտալիա Մ21 6 (0)
2019-ներկա Իտալիա Իտալիա 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 18-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 18-ի, 2019

Ակումբային կարիերաԽմբագրել

Վաղ կարիերաԽմբագրել

Ձանիոլոն հանդես է եկել Ջենոայի, Ֆիորենտինայի[3] և Վիրտուս Էնտելայի ակադեմիաներում[4][5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2017 թվականի մարտի 11-ին՝ Սերիա BԲենևենտոյի դեմ խաղում[6]։ Իր առաջին հանդիպումը Վիրտուս Էնտելայի մեկնարկային կազմում անցկացրեց ապրիլի 29-ին՝ Տրապանիի դեմ խաղում[7]։ Ակումբի կազմում Ձանիոլոն անցկացրեց 7 հանդիպում՝ ստանալով 3 դեղին քարտ։

2017 թվականի հուլիսի 5-ին Ձանիոլոն միացավ Ինտեր Միլանին 1․75 միլիոն եվրոյի դիմաց[8][9][10]։ Այստեղ նա սկսեց հանդես գալ ակումբի Մ19 թիմի կազմում։ 2018 թվականի ապրիլի 14-ին՝ Ատալանտայի դեմ խաղում Ձանիոլոն հայտնվեց Ինտերի պահեստայինների նստարանին 64 համարի մարզաշապիկով[11], սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ[12]։

ՌոմաԽմբագրել

2018 թվականի հունիսի 26-ին Ձանիոլոն 5 տարվա պայմանագիր կնքեց Ռոմայի հետ[13][14]։ Նա Դավիդե Սանտոնի հետ միասին դարձավ Ռաջա Նայնգոլանի՝ Ինտեր տեղափոխության մի մասը[15][16]։ Իր դեբյուտը Ռոմայի կազմում Ձանիոլոն նշեց սեպտեմբերի 19-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Ռեալ Մադրիդի դեմ խաղում[17][18]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց սեպտեմբերի 26-ին՝ փոխարինելով Խավիեր Պաստորեին Ֆրոզինոնեի դեմ խաղում[19]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց դեկտեմբերի 26-ին՝ Սասուոլոյի դեմ խաղում[20][21]։ 2019 թվականի հունվարի 27-ին Ձանիոլոն 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ատալանտայի դեմ խաղում[22]։ Փետրվարի 3-ին նա գոլ խփեց Միլանի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[23]։ Իր առաջին գոլը եվրոպական մրցաշարերում իտալացին խփեց փետրվարի 12-ին՝ դուբլ ձևակերպելով Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի Պորտուի դեմ խաղում և օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[24][25]։ Ռոմայի կազմում իր առաջին մրցաշրջանում Ձանիոլոն անցկացրեց 36 հանդիպում[26]՝ դառնալով 6 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ, ճանաչվելով Սերիա A-ի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[27][28][29] և գրավելով Տոտենհեմի ուշադրությունը[30][31][32]։

2019 թվականի օգոստոսի 14-ին Ձանիոլոն երկարաձգեց իր պայմանագիրը Ռոմայի հետ մինչև 2024 թվականը[33][34][35]։

Միջազգային կարիերաԽմբագրել

Ձանիոլոն ներկայացրել է Իտալիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[36]։ 2018 թվականին նա մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[37]՝ անցկացրած 5 հանդիպումներում դառնալով գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ և ընդգրկվելով մրցաշարի խորհրդանշական հավաքականում[38]։ Իտալիան հասավ առաջնության եզրափակիչ, որտեղ սակայն հանդիպման լրացուցիչ ժամանակում պարտվեց Պորտուգալիային[39][40][41]։ 2019 թվականի հունիսին Ձանիոլոն մասնակցեց Եվրոպայի Մ21 առաջնությանը[42][43][44]՝ անցկացնելով 2 հանդիպում[45], սակայն Իտալիան դուրս մնաց մրցաշարի խմբային փուլից[46][47]։

Իտալիայի ազգային հավաքական Ձանիոլոն առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի սեպտեմբերի 1-ին Ռոբերտո Մանչինիի կողմից՝ Լեհաստանի և Պորտուգալիայի դեմ խաղերի համար[48][49][50], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[51][52]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց 2019 թվականի մարտի 23-ին՝ փոխարինելով Մարկո Վեռատտիին Ֆինլանդիայի դեմ խաղում[53]։

Կարիերայի վիճակագրությունԽմբագրել

Ակումբային վիճակագրությունԽմբագրել

2019 թվականի օգոստոսի 18-ի դրությամբ[54]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Վիրտուս Էնտելա 2016–17 Սերիա B 7 0 0 0 7 0
Ռոմա 2018–19 Սերիա A 27 4 2 0 7 2 36 6
2019–20 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 27 4 2 0 7 2 0 0 36 6
Կարիերայի ընդհանուր 34 4 2 0 7 2 0 0 43 6

Միջազգային վիճակագրությունԽմբագրել

2019 թվականի օգոստոսի 18-ի դրությամբ[54]

Իտալիա
Տարի Խաղեր Գոլեր
2019 2 0
Ընդհանուր 2 0

ՆվաճումներԽմբագրել

ՄիջազգայինԽմբագրել

Իտալիա Մ19

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնություն. երկրորդ տեղ. 2018[40]

ԱնհատականԽմբագրել

  • Սերիա A-ի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ 2018–19[27]
  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնության խորհրդանշական հավաքական․ 2018[38]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Italy - N. Zaniolo - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-21 
  3. Jones Dean։ «Nicolo Zaniolo Is Tipped as Roma's New Francesco Totti—So What Happens Next?»։ Bleacher Report (անգլերեն)։ Վերցված է 2019-08-17 
  4. «Getting to Know Nicolo Zaniolo»։ Chiesa Di Totti։ Վերցված է 2018-07-21 
  5. «A debut at the Bernabeu: Who is Roma midfielder Nicolo Zaniolo?»։ www.asroma.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-17 
  6. «Benevento Calcio - Virtus Entella, Mar 11, 2017 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-21 
  7. «Trapani Calcio - Virtus Entella, Apr 29, 2017 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-21 
  8. «Nicolo Zaniolo signs for Inter»։ FC Internazionale - Inter Milan։ Վերցված է 2018-07-21 
  9. «Inter secure teenager Zaniolo | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2019-08-17 
  10. «Virtus Entella Confirm the Sale of Nicolo Zaniolo to Inter Milan on a 4-Year Deal»։ 90min.com (անգլերեն)։ 2017-07-06։ Վերցված է 2018-07-21 
  11. «Atalanta 0-0 Inter: Stalemate in Bergamo»։ FC Internazionale - Inter Milan։ Վերցված է 2018-07-21 
  12. «Atalanta BC - Inter Milan, Apr 14, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-21 
  13. «Zaniolo seals move to the Giallorossi»։ www.asroma.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-21 
  14. «Nicolò Zaniolo joins Roma»։ FC Internazionale - Inter Milan։ Վերցված է 2018-07-21 
  15. «Official: Inter sign Nainggolan | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-07-21 
  16. «BREAKING - Inter Sign Nainggolan For €24M + Santon & Zaniolo»։ Sempreinter (en-US)։ 2018-06-20։ Վերցված է 2018-07-21 
  17. «Real Madrid - AS Roma, Sep 19, 2018 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-17 
  18. «Real Madrid-Roma: confirmed line-ups and live updates»։ Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն)։ Վերցված է 2019-08-17 
  19. «AS Roma - Frosinone Calcio, Sep 26, 2018 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-17 
  20. «AS Roma - US Sassuolo, Dec 26, 2018 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-17 
  21. Madu Zito (2018-12-26)։ «This Nicolo Zaniolo goal was the perfect day-after-Christmas gift»։ SBNation.com։ Վերցված է 2019-08-17 
  22. «Atalanta BC - AS Roma, Jan 27, 2019 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-17 
  23. «AS Roma - AC Milan, Feb 3, 2019 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-17 
  24. «AS Roma - FC Porto, Feb 12, 2019 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-17 
  25. «Roma 2-1 FC Porto: Nicolo Zaniolo scores twice in win for hosts» (en-GB)։ 2019-02-12։ Վերցված է 2019-08-17 
  26. «Nicolo Zaniolo | Football Stats | Roma | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-08-17 
  27. 27,0 27,1 «Zaniolo named Young Player of the Year»։ www.asroma.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-17 
  28. «Ronaldo MVP in Serie A Awards | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2019-08-17 
  29. «Cristiano Ronaldo named Serie A Player of the Season»։ MARCA in English (անգլերեն)։ 2019-05-18։ Վերցված է 2019-08-17 
  30. «Spurs may swap two big name players for Roma's Nicolò Zaniolo»։ Onefootball English (en-GB)։ 2019-07-15։ Վերցված է 2019-08-17 
  31. «Tottenham Prepare to Launch Player-Plus-Cash Deal for Roma Youngster Nicolo Zaniolo»։ 90min.com (անգլերեն)։ 2019-07-14։ Վերցված է 2019-08-17 
  32. «Tottenham desperate to land Nicolo Zaniolo – and could offer this player in exchange»։ FourFourTwo (անգլերեն)։ 2019-07-17։ Վերցված է 2019-08-17 
  33. «Nicolo Zaniolo signs contract extension»։ www.asroma.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-17 
  34. «Official: Zaniolo extends Roma contract | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2019-08-17 
  35. Verschueren Gianni։ «Nicolo Zaniolo Signs 5-Year AS Roma Contract Amid Transfer Rumours»։ Bleacher Report (անգլերեն)։ Վերցված է 2019-08-17 
  36. «Who is Nicolo Zaniolo? Roma and Italy’s most exciting teenager since Francesco Totti | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-08-17 
  37. uefa.com։ «Under-19 - Technical report - Team analysis - Italy»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-17 
  38. 38,0 38,1 uefa.com։ «Under-19 - Technical report - Team of the Tournament»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-17 
  39. «Italy U19 - Portugal U19, Jul 29, 2018 - European U19 Championship 2018 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-17 
  40. 40,0 40,1 «Portugal U19 4-3 Italy U19 (AET): Pedro Correia snatches dramatic winner in Euro final»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-08-17 
  41. UEFA.com։ «Italy-Portugal - Under-19»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-17 
  42. «Italy squad for U21 Euros | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2019-08-14 
  43. «Euro Under-21s: Moise Kean to Luka Jovic, Italy to England - a complete guide | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-08-14 
  44. «Parte l’avventura europea: Di Biagio ufficializza la lista dei 23 Azzurrini»։ www.figc.it։ Վերցված է 2019-08-17 
  45. UEFA.com։ «Italy - U21 EURO - Squad»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-14 
  46. «Italy out of U21 Euros | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2019-08-17 
  47. «France, Romania into semis at Euro U21 championships, hosts Italy out»։ France 24 (անգլերեն)։ 2019-06-24։ Վերցված է 2019-08-17 
  48. «Zaniolo makes Italy history | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2019-08-17 
  49. «Chiellini rejoins Italy squad; 17yo Pellegri called up»։ USA TODAY (անգլերեն)։ Վերցված է 2019-08-17 
  50. «Italy squad to face Poland and Portugal announced»։ www.sportskeeda.com (անգլերեն)։ 2018-09-02։ Վերցված է 2019-08-17 
  51. «Italy - Poland, Sep 7, 2018 - UEFA Nations League A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-17 
  52. «Portugal - Italy, Sep 10, 2018 - UEFA Nations League A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-17 
  53. «Italy - Finland, Mar 23, 2019 - European Qualifiers - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-17 
  54. 54,0 54,1 «Nicolò Zaniolo»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-07-21 

Արտաքին հղումներԽմբագրել