Նիկոլաս Տալյաֆիկո

արգենտինացի ֆուտբոլիստ

Նիկոլաս Տալյաֆիկո (անգլ.՝ Nicolás Tagliafico, օգոստոսի 31, 1992(1992-08-31)[1][2][3], Rafael Calzada, Almirante Brown Partido, Բուենոս Այրես, Արգենտինա[4]), արգենտինացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Այաքսի և Արգենտինայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է ձախ պաշտպանի դիրքում[5]։

Նիկոլաս Տալյաֆիկո
Nicolás Tagliafico
Տալյաֆիկոն Արգենտինայի հավաքականի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Nicolás Alejandro Tagliafico
Քաղաքացիությունը Արգենտինա Արգենտինա
Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 31, 1992(1992-08-31)[1][2][3] (31 տարեկան)
Ծննդավայր Rafael Calzada, Almirante Brown Partido, Բուենոս Այրես, Արգենտինա[4]
Հասակ 171 սմ
Քաշ 65 կգ
Դիրք ձախ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Նիդերլանդներ Այաքս
Համար 31
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2010-2015 Արգենտինա Բանֆիլդ 90 (2)
2012-2013   Իսպանիա Ռեալ Մուրսիա 27 (0)
2015-2018 Արգենտինա Ինդեպենդիենտե 85 (2)
2018-ներկա Նիդերլանդներ Այաքս 15 (1)
Ազգային հավաքական
2007 Արգենտինա Արգենտինա Մ15 2 (0)
2009 Արգենտինա Արգենտինա Մ17 5 (0)
2011 Արգենտինա Արգենտինա Մ20 12 (1)
2017-ներկա Արգենտինա Արգենտինա 8 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 3-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 3-ի, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

Բանֆիլդ խմբագրել

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Տալյաֆիկոն սկսել է Բանֆիլդում։ Իր դեբյուտը նշել է 2011 թվականի մարտի 11-ին՝ Տիգրեի դեմ խաղում[6]։ Իր առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց մարտի 22-ին՝ Հուրականի դեմ խաղում[7]։ Իր առաջին գոլը խփեց 2012 թվականի ապրիլի 22-ին՝ Սան Լորենսո դե Ալմագրոյի դեմ խաղում[8]։

2012 թվականի օգոստոսին Տալյաֆիկոն վարձավճարով տեղափոխվեց Իսպանիայի Սեգունդա Դիվիզիոնում հանդես եկող Ռեալ Մուրսիա[9][10]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 11-ին՝ Իսպանիայի գավաթի Ալմերիայի դեմ խաղում[11]։ Իր դեբյուտը առաջնությունում նշեց սեպտեմբերի 15-ին՝ Միրանդեսի դեմ խաղում[12]։ Վարձավճարից հետո Տալյաֆիկոն վերադարձավ Բանֆիլդ՝ օգնելով թիմին տեղափոխվել Արգենտինայի բարձրագույն դիվիզիոն։ Բանֆիլդի կազմում արգենտինացին անցկացրեց 92 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ։

Ինդեպենդիենտե խմբագրել

2015 թվականի ձմռանը Տալյաֆիկոն տեղափոխվեց Ինդեպենդիենտե։ Իր դեբյուտը նշեց 2015 թվականի փետրվարի 15-ին՝ Նյուելս Օլդ Բոյզի դեմ խաղում[13]։ Իր առաջին գոլը խփեց 2015 թվականի հոկտեմբերի 5-ին՝ Ռիվեր Փլեյթի դեմ խաղում[14]։ 2017 թվականին նա Ինդեպենդիենտեի հետ հաղթեց Հարավամերիկյան գավաթը։ Ակումբի կազմում Տալյաֆիկոն անցկացրեց 121 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ[15]։

Այաքս խմբագրել

2018 թվականի Տալյաֆիկոն 4․5 տարվա պայմանագիր կնքեց Այաքսի հետ[16][17]։ Իր դեբյուտը նշեց հունվարի 21-ին՝ Ֆեյենորդի դեմ խաղում[18]։ Իր առաջին գոլը խփեց մարտի 11-ին՝ Հերենվենի դեմ խաղում[19]։

Միջազգային կարիերա խմբագրել

Տալյաֆիկոն Արգենտինայի մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց 2011 թվականի աշխարհի առաջնությանը[20]՝ օգնելով իր թիմին հասնել քառորդ եզրափակիչ, սակայն այստեղ՝ Պորտուգալիայի դեմ հանդիպման հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում նա չիրացրեց իր հարվածը[21] և Արգենտինան պարտվեց 4-5 հաշվով[22]։

Առաջին անգամ Արգենտինայի ազգային հավաքական Տալյաֆիկոն հրավիրվեց 2017 թվականի հունիսին՝ Բրազիլիայի և Սինգապուրի դեմ խաղերի համար։ Իր դեբյուտը նշեց 2017 թվականի հունիսի 9-ին՝ Բրազիլիայի դեմ խաղում[23]։ Իր առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց 2018 թվականի մարտի 23-ին՝ Իտալիայի դեմ խաղում[24]։

2018 թվականի հունիսին Տալյաֆիկոն ընդգրկվեց Արգենտինայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[25][26]։ Նա մասնակցեց իր թիմի բոլոր 4 հանդիպումներին[27], սակայն Արգենտինան 1/8 եզրափակչում 4-3 հաշվով պարտվեց Ֆրանսիային[28][29] և դուրս մնաց առաջնությունից[30][31]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի հուլիսի 3-ի դրությամբ[32]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բանֆիլդ 2010–11 Պրիմերա Դիվիզիոն 9 0 0 0 0 0 0 0 9 0
2011–12 33 1 0 0 0 0 0 0 33 1
2013–14 Պրիմերա B Նասիոնալ 34 0 2 1 0 0 36 1
2014 Պրիմերա Դիվիզիոն 14 1 0 0 0 0 14 1
Ընդհանուր 90 2 2 1 0 0 0 0 92 3
Ռեալ Մուրսիա (վարձավճար) 2012–14 Սեգունդա Դիվիզիոն 27 0 1 0 28 0
Ինդեպենդիենտե 2015 Պրիմերա Դիվիզիոն 31 1 2 0 6 0 0 0 39 1
2016 16 1 2 0 4 0 3 0 25 1
2016–17 29 0 1 0 11 0 2 0 43 0
2017–18 9 0 0 0 5 0 0 0 14 0
Ընդհանուր 85 2 5 0 26 0 5 0 121 2
Այաքս 2017–18 Էրեդիվիզի 15 1 0 0 0 0 15 1
Կարիերայի ընդհանուր 217 5 8 1 26 0 5 0 256 6

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի հուլիսի 3-ի դրությամբ[32]

Արգենտինա
Տարի Խաղեր Գոլեր
2017 1 0
2018 7 0
Ընդհանուր 8 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Ինդեպենդիենտե

Միջազգային խմբագրել

Արգենտինա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. 4,0 4,1 4,2 https://www.eldiariosur.com/alte-brown/2021/11/9/nicolas-tagliafico-con-el-diario-sur-siempre-espero-la-vuelta-mi-barrio-50445.html
  5. «Argentina - N. Tagliafico - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  6. «Club Atlético Tigre - Club Atlético Banfield, Mar 11, 2011 - Torneo Final - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  7. «Club Atlético Banfield - Club Atlético Huracán, Mar 22, 2011 - Torneo Final - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  8. «Club Atlético Banfield - Club Atlético San Lorenzo de Almagro, Apr 22, 2012 - Torneo Final - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  9. AS, Diario (2012 թ․ օգոստոսի 15). «Tagliafico-Ferreyra: el Murcia 'saca una cabeza'». AS.com (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  10. «El Murcia logra las cesiones de Tagliafico y Jonathan Gómez». Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  11. «UD Almería - Real Murcia CF, Sep 11, 2012 - Copa del Rey - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  12. «Real Murcia CF - CD Mirandés, Sep 15, 2012 - LaLiga2 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  13. «Club Atlético Newell's Old Boys - CA Independiente de Avellaneda, Feb 15, 2015 - Primera División - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  14. «CA Independiente de Avellaneda - Club Atlético River Plate, Oct 5, 2015 - Primera División - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  15. «Who is Nicolás Tagliafico? Ajax purchase Argentine international defender». Ajax Daily (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունվարի 4. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  16. «Eredivisie: Ajax complete Nicolas Tagliafico signing | Goal.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  17. Editorial, Reuters. «Soccer-Independiente's Argentine full back Tagliafico joins Ajax». U.K. (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին. {{cite news}}: |first= has generic name (օգնություն)
  18. «Ajax Amsterdam - Feyenoord Rotterdam, Jan 21, 2018 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  19. «Ajax Amsterdam - SC Heerenveen, Mar 11, 2018 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  20. FIFA.com. «FIFA U-20 World Cup Colombia 2011 - Teams - Argentina - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  21. «Nicolás Tagliafico: the New Javier Zanetti?». Mediolana® (ամերիկյան անգլերեն). 2011 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  22. FIFA.com. «FIFA U-20 World Cup Colombia 2011 - Matches - Portugal-Argentina - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  23. «Brazil - Argentina, Jun 9, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  24. «Argentina - Italy, Mar 23, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  25. «Argentina Squad World Cup 2018 (Confirmed)». TOTAL SPORTEK (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ մայիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.
  26. «Argentina's 2018 World Cup squad: Who joins Aguero and Messi in Russia? | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  27. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - Nicolas TAGLIAFICO - Nicolas Tagliafico - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  28. «France - Argentina, Jun 30, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  29. «World Cup 2018: France reach quarter-finals with 4-3 win over Argentina». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 30. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  30. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - News - France into quarter-finals after seven-goal thriller - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  31. «Messi comes up short again, new star arises as France eliminates Argentina at World Cup». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  32. 32,0 32,1 «Nicolás Tagliafico». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլաս Տալյաֆիկո» հոդվածին։