Նիկոլաս Լոպես
Նիկոլաս Ֆեդերիկո Լոպես Ալոնսո (իսպ.՝ Nicolás Federico López Alonso առավել հայտնի է Նիկոլաս Լոպես (իսպ.՝ Nicolás López անունով, հոկտեմբերի 1, 1993[2], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, հարձակվող։
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ուրուգվայ | ||||||||||||||||||||||||||
Մականուն | Ճագար[1] | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 1, 1993[2] (30 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Մոնտեվիդեո, Ուրուգվայ | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 175 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 67 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ակումբային կարիերա խմբագրել
Նիկոլաս Լոպեսը «Նասիոնալ» ակումբի սան է։ 2011 թվականի ապրիլին նա ակումբի երիտասարդական թիմի կազմում մասնակցել է Պունտա գավաթի խաղարկությանը, հասել մինչև եզրափակիչ և դարձելմրցաշարի լավագույն ռմբարկո՝ 7 հանդիպումներում դառնալով 12 գոլի հեղինակ[1]։ Մրցաշարի ավարտից մեկ շաբաթ հետո հրավիրվել է «Նասիոնալի» առաջին թիմ[3]։ 2011 թվականին ապրիլի 24-ին կատարել է նորամուտն ակումբի հիմնական կազմում՝ մասնակցելով «Սետրալ Էսպանյլ» ակումբի դեմ խաղին՝ կազմելով հարձակողական եռյակ Տաբարե Վյուդեսի և Բրունո Ֆորնարոլիի հետ միասին։ Այդ խաղում նա խփել է իր առաջին գոլը մեծահասակների մակարդակում[4][5], իսկ նրա թիմը հաղթել է 3:1 հաշվով[1][6]։ Մայիսի 28-ին նա ակումբի կազմում անցկացրել է իր երկրորդ հանդիպումը՝ ձևակերպելով «դուբլ» «Դեֆենսոր Սպորտինգ» ակումբի դեմ խաղի 67-րդ րոպեին Ռիչարդ Պոտային փոխարինելուց հետո։ Խաղն ավարտվել է 3:0 հաշվով, և այդ հաղթանակը «Նասիոնալին» թույլ է տվել հաղթել Ուրուգվայի առաջնությունում։
2011 թվականի նոյեմբերին Լոպեսով հետաքրքրվել է իտալական «Ռոման»՝ տրանսֆերի համար առաջարկելով 1,5 միլիոն եվրո[7]։ 2012 թվականի հունվարի 11-ին Լոպեսը պայմանագիր է կնքել «Ռոմայի» հետ 4,5 տարի ժամկետով, իսկ տրանսֆերի գումարը կազմել է 1 միլիոն եվրո[8]։ Մարտի 3-ին ֆուտբոլիստը հեթ-տրիկ է ձևակերպել «Նոչերինայի» հետ խաղում, որն անցկացվել է Իտալիայի երիտասարդական առաջնության՝ Պրիմավերայի շրջանակներում[9]։ Ապրիլի 14-ին ուրուգվայցին պոկեր է ձևակերպել Պրիմավերայի՝ «Բարիի» դեմ խաղում՝ օգնելով իր ակումբին հաղթել 6:4 հաշվով[10]։ Օգոստոսի 26-ին «Կատանիայի» հետ խաղում Լոպեսը, դուրս գալով փոխարինման, խփել է իր առաջին գոլը նոր մրցաշրջանում՝ դրանով իսկ թիմին փրկելով պարտությունից։ Հանդիպումն ավարտվել է 2։ 2 հաշվով[11]։
2013 թվականի հուլիսի 13-ին տեղափոխվել է «Ուդինեզե» Վալերիո Վեռեի հետ[12]։ 2014 թվականի սեպտեմբերի 8-ին վարձավճարով տեղափոխվել է «Հելլաս Վերոնա»։ Վերջինիս կազմում իր համար առաջին գոլը խփել է 2014 թվականի հոկտեմբերի 19-ին «Միլանի» դեմ խաղում։ 2015/2016 մրցաշրջանի աշնանային հատվածում վարձավճարով խաղացել է իսպանական «Գրանադայի» կազմում, 2016 թվականի հունվարի 15-ին վերադարձել է «Ուդինեզե»[13]։ Հունվարին վարձավճարով տեղափոխվել է իր առաջին ակումբ՝ «Նասիոնալ»։
2016 թվականի հուլիսի 19-ին Լոպեսը պայմանագիր է կնքել բրազիլական «Ինտերնասիոնալի» հետ 4 տարի ժամկետով[14]։ 2019 թվականի դեկտեմբերին տեղափոխվել է «ՈՒԱՆԼ Տիգրես»[15]։
Միջազգային կարիերա խմբագրել
2013 թվականի հունվարին Ուրուգվայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Խուան Վերսերին Նիկոլասը հրավիրել է մասնակցելու Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությանը։ Այնտեղ խաղացողը դարձել է թիմի հիմնական հարձակողական ուժը՝ 6 խաղում խփելով 6 գոլ և արդյունքում դառնալով մրցաշարի լավագույն ռմբարկու։
Ելույթների վիճակագրություն խմբագրել
Ակումբային խմբագրել
- 2019 դեկտեմբերի 9-ի դրությամբ
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Մայրց․ | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Նասիոնալ | 2010/11 | Պրիմերա Դիվիզիոն | 4 | 3 | - | - | - | - | - | - | 4 | 3 |
2011/12 | 2 | 0 | - | - | - | - | - | - | 2 | 0 | ||
Ընդհանուր | 6 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 6 | 3 | ||
Ռոմա | 2012/13 | Սերիա Ա | 6 | 1 | 1 | 0 | - | - | - | - | 7 | 1 |
Ընդհանուր | 6 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 7 | 1 | ||
Ուդինեզե | 2013/14 | Սերիա Ա | 21 | 2 | 6 | 1 | 1 | 0 | - | - | 28 | 3 |
Ընդհանուր | 21 | 2 | 6 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 28 | 3 | ||
Վերոնա (վարձավճար) | 2014/15 | Սերիա Ա | 10 | 1 | 1 | 0 | - | - | - | - | 11 | 1 |
Ընդհանուր | 10 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 11 | 1 | ||
Գրանադա (վարձավճար) | 2015/16 | Լա Լիգա | 8 | 0 | 2 | 0 | - | - | - | - | 10 | 0 |
Ընդհանուր | 8 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 10 | 0 | ||
Նասիոնալ (վարձավճար) | 2015/16 | Պրիմերա դիվիզիոն | 12 | 7 | - | - | 9 | 4 | - | - | 21 | 11 |
Ընդհանուր | 12 | 7 | 0 | 0 | 9 | 4 | 0 | 0 | 21 | 11 | ||
Ինտերնասիոնալ | 2016 | Սերիա Ա | 12 | 0 | 2 | 1 | - | - | - | - | 14 | 1 |
2017 | Սերիա Բ | 32 | 9 | 5 | 2 | - | - | 16 | 6 | 53 | 17 | |
2018 | Սերիա Ա | 35 | 11 | 4 | 0 | - | - | 11 | 3 | 50 | 14 | |
2019 | 25 | 1 | 8 | 1 | 10 | 3 | 8 | 3 | 51 | 8 | ||
Ընդհանուր | 104 | 21 | 19 | 4 | 10 | 3 | 35 | 12 | 168 | 40 | ||
ՈՒԱՆԼ Տիգրես | 2019/20 | Լիգա MX | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | - | - | 0 | 0 |
Ընդհանուր կարիերայում | 167 | 35 | 29 | 5 | 20 | 7 | 35 | 12 | 251 | 59 |
Նվաճումներ խմբագրել
Ակումբային խմբագրել
- Ուրուգվայի չեմպիոն – 2011
- Աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն – 2013
Անձնական խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 «El futuro habla con los pies». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Carrasco paró entre la oncena a Nicolás López(չաշխատող հղում)
- ↑ «Nicolás López ; 1993 – Uruguay» (Italian). Generazione di Talenti. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 27-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Nacional cumplió y llega arriba al clásico» (Spanish). Ovación Digital. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 27-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Bien alto». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ «Рому» может усилить 18-летний уругваец
- ↑ «Рома» официально сообщила о переходе 18-летнего уругвайского нападающего
- ↑ AS Roma — Nocerina
- ↑ Bari — AS Roma
- ↑ Catania guastafeste di Zeman VIDEO Il 2-2 dell’Olimpico
- ↑ «Roma confirm Benatia signing». soccernews.com. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «UFFICIALE: Nico Lopez lascia il Granada e torna all'Udinese» (իտալերեն). Fantagazzetta. 2016 թ․ հունվարի 15. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Inter contrata atacante uruguaio Nico López» (պորտուգալերեն). Site oficial do Sport Club Internacional de Porto Alegre. 19.07.2016. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «Já negociado, Nico López se despede do Inter: "Saio levando este clube no coração"» (բրազիլական պորտուգալերեն). Globoesporte.com. 2019 թ․ դեկտեմբերի 13. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 9-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Ֆուտբոլիստի էջը «Ռոմայի» պաշտոնական կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլաս Լոպես» հոդվածին։ |