Նիկոլայ Վորվուլյով
Նիկոլայ Դմիտրևիչ Վորվուլյով (հունվարի 9 (22), 1917, Պավլովսկ, Վորոնեժի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 29, 1967, Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս սովետական երգիչ (բարիտոն)։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1956 թ.)։
Նիկոլայ Վորվուլյով | |
---|---|
Ծնվել է | հունվարի 9 (22), 1917 |
Ծննդավայր | Պավլովսկ, Վորոնեժի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 29, 1967 (50 տարեկան) |
Մահվան վայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Բայկովո գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Բելառուսի երաժշտական պետական ակադեմիա (1954) |
Մասնագիտություն | երգիչ և օպերային երգիչ |
Աշխատավայր | Բելառուսի օպերայի և բալետի ազգային թատրոն |
Զբաղեցրած պաշտոններ | member of the Supreme Soviet of the Byelorussian SSR of the 5th convocation? և list of members of the Supreme Soviet of the Byelorussian SSR (1955–1959)? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Q44055812? |
Մինսկում երգեցողության դասեր է առել Վ․ Ֆ․ Կաբինից։ Մասնակցել է կարմիր բանակային-ինքնագործունեությանը (1939 թվականից՝ Բելառուս, զինվորական օկրուգի երգի-պարի անսամբլի մեներգիչ)։ Օպերային բեմելը կայացել է 1946 թ., Բելառուս, օպերայի և բալետի թատրոնում, Էսկամիլիոյի դերերգով (Բիզեի «Կարմեն»)։ Միաժամանակ սովորել է Մինսկի կոնսերվատորիայի Ե․ Է․ Վիտինգի դասարանում (ավարտել է 1954 թվականին)։ 1957—1967 թթ.՝ Տ․ Գ․ Շեչենկոյի անվան Ուկրաինական օպերայի և բալետի թատրոնի (Կիև) մեներգիչ։ Դերերգերից են՝ Դև (Ռուբինշտեյնի «Դև»), Իշխան Իգոր (Բորոդինի «Իշխան իգոր»), Եվգենի Օնեգին (Չայկովսկու «Եվգենի Օնեգին»), Գրյազնոյ (Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն»), Ապանաս (Տիկոցկու «Աղջիկը Պոլեսյայից»), Ռիգոլեաւոո, Ամոնասրո (Վերդիի «Ռիգոլեաւոո», «Աիդա»)։ Հյուրախաղերով հանդես է եկել ԽՍՀՄ տարբեր քաղաքներում (այդ թվում Երևանում՝ 1957 թ., 1960 թ.) և արտասահմանում։ Պարգևատրվել է Լենինի 2 և 3 այլ շքանշաններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 502)։ ![]() |