Նիկոլայ Ստրելեցկի
Նիկոլայ Ստանիսլավովիչ Ստրելեցկի (1885—1967), շինարարական կոնստրուկցիաների և կամրջաշինության բնագավառի խորհրդային գիտնական։ ԽՍՀՍ ԳԱ թղթակից անդամ (1931), սոցիալիստական աշխատանքի հերոս (1966)։
Նիկոլայ Ստրելեցկի | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 2 (14), 1885 |
Ծննդավայր | Osowiec Fortress, Osowiec-Twierdza, Gmina Goniądz, Mońki County, Պոդլյասկի վոյեվոդություն, Լեհաստան |
Մահացել է | փետրվարի 15, 1967[1] (81 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի տրանսպորտի համալսարան |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | գիտնական և ճարտարագետ |
Աշխատավայր | Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | Լենինի շքանշան Սոցիալիստական աշխատանքի հերոս Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ |
Անդամություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Ավարտել է Պետերբուրգի հաղորդակցության ուղիների ինժեներների ինստիտուտը (1911)։ 1915-ից դասախոսել է (1918-ից՝ պրոֆեսոր․) Մոսկվայի բարձրագույն տեխնիկական ուսումնարանում, 1933-ից՝ Մոսկվայի Վ․ Վ․ Կույբիշևի անվ․ ինժեներաշինարարական ինստիտուտում։ Հիմնական աշխատությունները վերաբերում են կառույցների և կոնստրուկցիաների ամրության տեսությանը։ Մշակել է տրանսպորտային և արդյունաբերական կառույցների տիպայնացման հիմունքները։ Ստրելեցկիի նախագծերով կառուցվել են մի շարք խոշոր երկաթուղային մետաղական կամուրջներ (Օկայի, Վոլգայի, Դնեպրի և այլնի վրա)։ Պարգևատրվել է Լենինի 3-րդ շքանշանով։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Стрелецкий Николай Станиславович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 153)։ |