Նիկոլայ Վլադիմիրովիչ Ստանկևիչ (ռուս.՝ Николай Владимирович Станкевич, սեպտեմբերի 27 (հոկտեմբերի 9), 1813, Օստրոգոժսկ, Վորոնեժի նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 25 (հուլիսի 7), 1840, Նովի Լիգուրե, Ալեսանդրիա, Պիեմոնտ, Իտալիա[1] ), ռուս հասարակական գործիչ փիլիսոփա, բանաստեղծ։

Picto infobox auteur.png
Նիկոլայ Ստանկևիչ
Stankevich.jpg
Ծնվել էսեպտեմբերի 27 (հոկտեմբերի 9), 1813 Օստրոգոժսկ, Վորոնեժի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 25 (հուլիսի 7), 1840 (26 տարեկան) Նովի Լիգուրե, Ալեսանդրիա, Պիեմոնտ, Իտալիա[1]
բնական մահով
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
ՈւղղությունՄայրցամաքային փիլիսոփայություն և Russian philosophy?
Մասնագիտությունփիլիսոփա, բանաստեղծ և գրող
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Ալմա մատերՄոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Ազդվել էՖրիդրիխ Շելինգ, Իմանուիլ Կանտ, Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել և Յոհան Գոտլիբ Ֆիխտե
Commons-logo.svg Nikolay Stankevich Վիքիպահեստում

Ավարտել է Մոսկվայի համալսարանը (18341831 թվականի վերջից Մոսկվայի համալսարանում Ստանկևիչի շուրջը ստեղծվել է գրական փիլիսոփայական խմբակ։1837 թվականին թոքախտով հիվանդ Ստանկևիչը մեկնել է արտասահման՝ բուժվելու։ Ուսումնասիրել է Ֆ․ Շելինգի, Ի․ Կանտի և Յո․ Ֆիխտեի, հետագայում՝ նաև Գ․ Էնգելի և Լ․ Ֆոյերբախի փիլիսոփայությունը։ Ստանկևիչը փիլիսոփայության մեջ տեսնում էր ճշմարտությունը ճանաչելու և կյանքը կատարելագործելու միջոցը։ 1833 թվականից, Մոսկվայի համալսարանի ուսանողների հակակառավարական խմբի հետ կապի համար, Ստանկևիչը եղել է ոստիկանական հսկողության տակ։ Պատմական առաջադիմության գլխավոր ուժը տեսել է լուսավորության մեջ, ռուս մտավորականության հիմնական խնդիրը համարել է լուսավորական գաղափարներ, հումանիզմ պրոպագանդելը։ Ստանկևիչը պաշտպանել է իսկական ժողովըրդականության սկզբունքը, հանդես եկել գրականության և արվեստի մեջ կեղծիքի ու գռեհիկության դեմ, դրանց նշանակությունը տեսել է ժողովրդին ծառայելու մեջ։ Ստանկևիչի բանաստեղծական ժառանգությունը մեծ չէ։ Բանաստեղծություններում արտահայտել է ռուս առաջավոր մտավորականության համար բնորոշ մտքեր ու զգացմունքներ։ Ստանկևիչի նամակները 1930-ական թվականներից հոգևոր կյանքի ուսումնասիրման անգնահատելի աղբյուր են։ Ստանկևիչը մեծ ազդեցություն է գործել Վ․ Բելինսկու, Տ․ Գրանովսկու և Ի․ Տուրգենևի վրա։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Станкевич Николай Владимирович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 105