Նիկոլայ Ֆեոդորովիչ Սիվեց (բելառուս․՝ Мікалай Фёдаравіч Сівец, սեպտեմբերի 24, 1953(1953-09-24), Տոլոչինի շրջան, Վիտեբսկի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), որակավորման բարձրագույն կատեգորիայի բելառուս վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր։ Պարգևատրվել է «Բելառուսի Հանրապետության առողջապահության գերազանցիկ» կրծքանշանով։ Վիրաբուժությունում թարախային բարդությունների կանխարգելման վերաբերյալ շուրջ հարյուր գիտական հոդվածների հեղինակ[1]։ Բելառուսական նորարարական «Մուկոսանին» հակասեպտիկ դեղամիջոցի հիմնական մշակողներից մեկն է[2]։

Նիկոլայ Սիվեց
բելառուս․՝ Мікалай Фёдаравіч Сівец
Ծնվել էսեպտեմբերի 24, 1953(1953-09-24) (70 տարեկան)
Տոլոչինի շրջան, Վիտեբսկի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Բելառուս
Մասնագիտությունվիրաբույժ
Գործունեության ոլորտՎիրաբուժություն և ֆլեբոլոգիա
Ալմա մատերՄինսկի պետական բժշկական համալսարան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր

Կենսագրություն խմբագրել

Նիկոլայ Ֆեոդորովիչ Սիվեցը գերազանցությամբ ավարտել է Վիտեբսկի բժշկական ուսումնարանը։ Բանակում ծառայելուց հետո ընդունվել է Մինսկի բժշկական ինստիտուտ, որն ավարտել է կարմիր դիպլոմով[3]։

Երկու տարի կլինիկական օրդինատուրա է անցել Բորովլյանի քաղաքի ուռուցքաբանության և բժշկական ճառագայթաբանության գիտահետազոտական ինստիտուտում, որից հետո հինգ տարի նվիրել է հետազոտական աշխատանքներին այն բաժնում, որը զբաղվում էր որովայնի ուռուցք ունեցող հիվանդների բուժման համակցված մեթոդների մշակմամբ։

1988 թվականից 20 տարի Սիվեցը ղեկավարել է Մինսկի 3-րդ կլինիկական հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքը։ Ամեն տարի նա կատարում էր ավելի քան երեք հարյուր բարդ վիրահատություն[4]։

2000 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ[4]

2011 թվականին Բելառուսի պետական բժշկական համալսարանում պաշտպանել է «Որովայնային վիրաբուժության վիրաբուժական միջամտության ոլորտում վարակների կանխարգելում» թեզը և ստացել բժշկական գիտությունների դոկտորի կոչում «Վիրաբուժություն» մասնագիտությամբ։ Գիտական աստիճանը շնորհվել է գիտականորեն հիմնավորված նոր արդյունքների համար, որոնք ձեռք են բերվել կլինիկական, փորձարարական, մանրէաբանական, լաբորատոր, պաթոմորֆոլոգիական մեծաքանակ նյութի հիման վրա[5]։

Այսօր Սիվեցը Մինսկի 6-րդ քաղաքային կլինիկական հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչն է։ Վիրահատություններն իրականացնում է հատուկ ժամանակակից տեխնոլոգիայի միջոցով` լազերային լույսատարի օգտագործումով։ Դա բուժման մեթոդ է, որն իսկական հեղափոխություն է կատարել ֆլեբոլոգիայում և օգտագործվում է աշխարհի լավագույն կլինիկաներում[6]։ Սիվեցը մասնագիտանում է լազերային տեխնոլոգիայի կիրառմամբ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների, տարբեր տեղայնացման ճողվածքների վիրաբուժական բուժման մեջ։

Ընտանիք խմբագրել

  • Կինը՝ Ռաիսա Իվանովնա Սիվեց
  • Որդին՝ Ալեքսեյ Նիկոլաևիչ Սիվեց, բժշկական գիտությունների թեկնածու[3]
  • Դուստրը՝ Տատյանա Նիկոլաևնա Սիվեց, բանաստեղծուհի, հրապարակախոս, «Գրականություն և արվեստ» («Літаратура і мастацтва») թերթի գլխավոր խմբագիր

Մասնակցություն միջազգային գիտական և գործնական գիտաժողովների խմբագրել

  • 2008 թվական՝ «Մարդու ինֆեկցիոն պաթոլոգիայի արդի հիմնախնդիրները» միջազգային գիտագործնական համաժողով, 16-17 հոկտեմբերի, Մինսկ։ Ելույթ «Մարդու վարակիչ հիվանդությունների բուժման և ախտորոշման ժամանակակից խնդիրները» բաժանմունքում «Հայրենական թերապևտիկ մուկոսանին նոր հակասեպտիկի հակամանրէային ակտիվությունը» զեկույցով[7]

Մատենագիտություն խմբագրել

  • Сивец Н. Ф. (в соавторстве) Желчекаменная болезнь: осложнения и дренирование ложа желчного пузыря при холецистэктомии // Здравоохранение : научно-практический ежемесячный журнал. — 2012. — № 6. — С. 57–58.
  • Сивец Н. Ф. Профилактика инфекций области хирургического вмешательства в абдоминальной хирургии. — Мн.: Белорусский государственный медицинский университет, 2010. — 47 с.
  • Сивец Н. Ф. Инфекции области хирургического вмешательства в неотложной абдоминальной хирургии. — Мн.: БГМУ, 2007. — С. 256.
  • Сивец Н. Ф. Профилактика эндогенного инфицирования операционной раны при остром аппендиците. — Мн.: Белорус. гос. ин-т усовершенствования врачей, 2000. — С. 22.

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Сивец, Николай Федорович». Национальная библиотека Беларуси. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 19-ին.
  2. «Антисептик Мукосанин - инновационная разработка | ЗАО «БелАсептика»». belaseptika.by (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
  3. 3,0 3,1 Березюк Е. В операционной в твоих руках чужая жизнь... // Рэспубліка : газета. — Мн.: Совет Министров Республики Беларусь, 2008.09.23. — В. 4600. — № 177. Архивировано из первоисточника 19 Հուլիսի 2014.
  4. 4,0 4,1 Романовский К. Живёт такой доктор… // Вечерний Минск : газета. —Мн., 2005-07-05. Архивировано из первоисточника 4 Մարտի 2016.
  5. Диссертации на соискание ученой степени доктора наук // Атэстацыя : журнал. — 2011-04-19. — № 1. Архивировано из первоисточника 27 Հուլիսի 2014.
  6. Высоцкая А., Левковец Е. (2010 թ․ մայիսի 10). «Операции с лазером – наиболее перспективное направление в лечении варикоза». СТВ. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 19-ին.
  7. «Международная научно-практическая конференция «Современные проблемы инфекционной патологии человека»». Республиканский научно-практический центр эпидемиологии и микробиологии. 2008 թ․ հոկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  Արտաքին տեսաֆայլեր
  СТВ հեռուստաալիքի հաղորդումը լազերով վիրահատությունների մասին։ Վիրահատում է Նիկոլայ Սիվեցը