Նիկոլայ Սադչիկով (ռուս.՝ Николай Иванович Садчиков, մարտի 20, 1946(1946-03-20), Մոսկվա, ԽՍՀՄ - դեկտեմբերի 23, 2015(2015-12-23), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս դիվանագետ։

Նիկոլայ Սադչիկով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր մարտի 20, 1946(1946-03-20)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Վախճանի օր դեկտեմբերի 23, 2015(2015-12-23) (69 տարեկան)
Վախճանի վայր Մոսկվա, Ռուսաստան
Թաղված Տրոեկուրովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսաստան
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

1969 թվականին ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Տիրապետել է ֆրանսերենին, արաբերենին և անգլերենին։

1972 թվականից զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1990 թվականից մինչև 1995 թվականը զբաղեեցրել է ԽՍՀՄ, իսկ 1991 թվականից հետո՝ Ռուսաստանի Դաշնության միջազգային ծովային կազմակերպության մշտական ներկայացուցչի պաշտոնը։
  • 1995-ից մինչև 1997 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայության դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 1997-1999 թվականներին Նյու Յորքում եղել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս։
  • 1999 թվականի հունիս-օգոստոս ամիսներին եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայության դեպարտամենտի տնօրենի պաշտոնակատար։
  • 1999 թվականի օգոստոսից մինչև 2001 թվականի հունիսը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայության դեպարտամենտի տնօրեն, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կոլեգիայի անդամ։
  • 2001 թվականի մայիսի 31-ից մինչև 2005 թվականի օգոստոսի 5-ը Շվեդիայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 2005 թվականի օգոստոսի 26-ից մինչև 2010 թվականի մայիսի 31-ը հանդիսացել է Վատիկանի և Մալթայի շքանշանի Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ[3][4]։
  • 2010 թվականի մայիսի 31-ից մինչև 2013 թվականի հունվարի 11-ը Վատիկանում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան, ինչպես նաև Ինքնիշխան Մալթայի շքանշանի Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ[4][5]։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու որդի։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1995 թվականի հուլիսի 18)[6]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1998 թվականի հունիսի 2)[7]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2003 թվականի սեպտեմբերի 20)[8]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Указ Президента Российской Федерации от 31.05.2001 г. № 625 "О назначении Садчикова Н.И. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Королевстве Швеция"
  2. Указ Президента Российской Федерации от 05.08.2005 г. № 925 "О Садчикове Н.И."
  3. Указ Президента Российской Федерации от 26.08.2005 г. № 989 "О назначении Садчикова Н.И. Представителем Российской Федерации при Ватикане и при Суверенном Мальтийском Ордене по совместительству"
  4. 4,0 4,1 Указ Президента Российской Федерации от 31.05.2010 г. № 654 "О назначении Садчикова Н.И. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Ватикане и Представителем Российской Федерации при Суверенном Мальтийском Ордене по совместительству"
  5. Указ Президента Российской Федерации от 11.01.2013 г. № 16 "О Садчикове Н.И."
  6. Указ Президента Российской Федерации от 18 июля 1995 года № 715 «О присвоении дипломатических рангов»
  7. Указ Президента Российской Федерации от 2 июня 1998 года № 651 «О присвоении дипломатических рангов»
  8. Указ Президента Российской Федерации от 20 сентября 2003 года № 1076 «О присвоении Садчикову Н. И. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла»

Արտաքին հղումներ խմբագրել