Նիկոլայ Սերգեյի Ջաղինյան (հոկտեմբերի 4, 1881(1881-10-04), Կողբ, Հայաստան - դեկտեմբերի 22, 1942(1942-12-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային ինժեներ-տեխնոլոգ։

Նիկոլայ Ջաղինյան
Ծնվել էհոկտեմբերի 4, 1881(1881-10-04)
ԾննդավայրԿողբ, Հայաստան
Մահացել էդեկտեմբերի 22, 1942(1942-12-22) (61 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունճարտարագետ

Կենսագրություն խմբագրել

1908 թվականին ավարտել է Զարկովի տեխնոլոգիական ինստիտուտը։ 1922 թվականին Կողբում Ջաղինյանի ղեկավարությամբ կառուցվել է ՀԷԿ։ 1931-1936 թվականներին եղել է «Հայշինտրեստ»-ի կառավարչի տեղակալ և գլխավոր ինժեներ, 1936-1940 թվականներին՝ Կառուցվածքների ԳՀԻ-ի (այժմ Շինարարության և ճարտարապետության ինստիտուտ) տնօրենի տեղակալ և գիտնական ղեկավար, դասախոսել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։

1940 թվականից աշխատել է Մոսկվայում սկզբում որպես շինանյութերի արդյունաբերության ձեռնարկությունների նախագիծ «Սոյուզստրոմպրոյեկտ» հա մամիութենական տրեստի կառավարիչի տեղակալ և գլխավոր ինժեներ, այնուհետև 4 նույն տրեստի Մոսկվայի բաժանմունքի տնօրեն։ Ջաղինյանն առաջադրել և արտադրության մեջ արմատավորել է հորանաձև վառարանում կիրը, պտտվող վառարանում գիպսը բովելու նոր եղանակներ, ստեղծել արհեստական քարերի արտադրության ավտոմատ (այդ աշխատանքների համար ստացել է հեղինակային վկայականներ)[1]։

Զբաղվել է ՀԽՍՀ բնակարանային շինարարություն ինդուստրացման հարցերով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «AV Production - Նիկոլայ Ջաղինյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։