Նիկոլայ Վիկտորովիչ Նասոնով (ռուս.՝ Николай Викторович Насонов, փետրվարի 14 (26), 1855 կամ փետրվարի 26, 1855(1855-02-26), Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 11, 1939(1939-02-11)[1] կամ փետրվարի 1, 1939(1939-02-01), Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային կենդանաբան, Պետերբուրգի ԳԱ ակադեմիկոս (1906

Նիկոլայ Նասոնով
Ծնվել էփետրվարի 14 (26), 1855 կամ փետրվարի 26, 1855(1855-02-26)
Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էփետրվարի 11, 1939(1939-02-11)[1] (83 տարեկան) կամ փետրվարի 1, 1939(1939-02-01) (83 տարեկան)
Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունկենսաբան և կենդանաբան
Հաստատություն(ներ)Վարշավայի համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՄոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[2]
Պարգևներ
Լենինյան մրցանակ և Ստալինյան մրցանակ
Երեխա(ներ)Dmitrij Nasonow?, Arseny Nasonov? և Vsevolod Nasonov?
 Nikolai Nasonov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Մոսկվայի համալսարանը (18791889-1906 թվականներին Վարշավայի համալսարանի պրոֆեսոր։ 1906-1921 թվականներին Կենդանաբանական թանգարանի, 1921—1931 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ փորձառական կենդանաբանության լաբորատորիայի տնօրեն։

Հիմնական աշխատանքները վերաբերում են միջատների, խեցգետնակերպերի, թարթիչավոր որդերի և որոշ ողնաշարավորների մորֆոլոգիային, կարգաբանությանը, էկոլոգիային և սաղմնաբանությանը։ 1911 թվականին կազմակերպել է «Ռուսաստանի և սահմանակից երկրների ֆաունան» (հետագայում՝ «ԽՍՀՄ ֆաունան») կապիտալ աշխատանքի հրատարակությունը։

Նասոնովի նախաձեռնությամբ ԽՍՀՄ ԳԱ կից ստեղծվել է հանձնաժողով Բայկալ լճի ուսումնասիրման և Բայկալյան կենսաբանական կայանի (այժմ՝ ՌԴ ԳԱ Սիբիրյան բաժանմունքի Լիմնոլոգիայի ինստիտուտ) կազմակերպման համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Насонов Николай Викторович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Նասոնով» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Նասոնով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 183