Նիկոլայ Ֆեոդորովիչ Մոնախով (մարտի 18 (30), 1875, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 5, 1936(1936-07-05)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային դերասան, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (1932)։

Նիկոլայ Մոնախով
Ծնվել էմարտի 18 (30), 1875
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 5, 1936(1936-07-05)[1] (61 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՏիխվինսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ

Դերասանական գործունեությունն սկսել է դրամատիկ թատրոնում (1895), 1896 թվականից ելույթ է ունեցել էստրադայում, 1904 թվականից խաղացել Կիևի, Սարատովի, Օդեսայի, Մոսկվայի «Էրմիտաժ», «Ազատ թատրոն» (1913-1914 թվականներին, ղեկ․ Կ․ Ա․ Մարշանիշվիլի), Պետերբուրգի «Բուֆ» և այլ օպերետային թատրոններում։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ակտիվորեն մասնակցել է Դրամատիկական մեծ թատրոնի (այժմ՝ Գ․ Տովստոնոգովի անվան) կազմակերպմանը, եղել առաջատար դերասան։

Դերերից են՝ Ֆիլիպ թագավոր (Շիլլերի «Դոն Կարլոս), Եգոր Բուլչով, Մորուքավոր զինվոր (Մ․ Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները», «Դոստիգաևը և ուրիշները»), կատակերգական դերերից՝ Տրուֆալդինո (Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան») և այլն։ Նկարահանվել է կինոյում։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Մոնախով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 700