Նիկոլայ Մեշչանինով (ռուս.՝ Николай Петрович Мещанинов, 1913 - 1967)[1], խորհրդային նկարիչ, քանդակագործ, Ստալինյան մրցանակի դափնեկիր (1951 թվական)։

Նիկոլայ Մեշչանինով
Ծնվել է1913
Մահացել է1967
Պարգևներ և
մրցանակներ
Ստալինյան մրցանակ

Կենսագրություն խմբագրել

Նիկոլայ Մեշչանինովը ծնվել է 1913 թվականին։ Ապրել և աշխատել է Մոսկվայում։

Ավարտել է Վ. Սուրիկովի անվան Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտը։

1949 թվականից մասնակցել է ցուցահանդեսների, այդ թվում` Համամիութենական գեղարվեստական ցուցահանդեսների (1950 թվական, 1952 թվական)։

1951 թվականին նրան շնորհվել է 2-րդ աստիճանի Ստալինյան մրցանակ` կերպարվեստի բնագավառում` «Իշխանությունը` սովետներին, խաղաղությունը` ժողովուրդներին» կտավի համար, որն ստեղծել է Վասիլի Բասովի, Վիկտոր Պրիբիլովսկու և Միխայիլ Սուզդալցևի հետ։

1953 թվականին Մեշչանինովի վրձնին պատկանող Մոդեստ Մուսորգսկու և Ալեքսանդր Դարգոմիժսկու դիմանկարները տեղադրվել են Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճում։

Մահացել է 1967 թվականին։

Անձնական կյանք խմբագրել

Կինը Քսենիա Մեշչանինովան է (ծննդյամբ Աննենկովա)։

Դուստրը Նատալյա Մեշչանինովան է (1961 թվականի սեպտեմբերի 10), քանդակագործ, նկարիչ, կերամիստ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Мещанинов Николай Петрович». socrealizm.com.ua. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  2. «Художник Мещанинова Наталья». www.picture-russia.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.