Նիկոլայ Ալեքսանդրովիչ Մաքսիմով (Николай Александрович Максимов, մարտի 9 (21), 1880 կամ մարտի 21, 1880(1880-03-21)[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] - մայիսի 9, 1952(1952-05-09)[2][1], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), խորհրդային բուսաբան։ Բույսերի էկոլոգիական ֆիզիոլոգիայի հիմնադիրներից։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1946, թղթակից անդամ՝ 1932 թվականից)։

Նիկոլայ Մաքսիմով
Николай Максимов
Ծնվել էմարտի 9 (21), 1880 կամ մարտի 21, 1880(1880-03-21)[1]
Մոսկվա, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էմայիսի 9, 1952(1952-05-09)[2][1] (72 տարեկան)
Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանՕդինցովսկի շրջան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունբուսաբան
Հաստատություն(ներ)Սանկտ Պետերբուրգի համալսարան
Գործունեության ոլորտբուսաբանություն
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ
Տիրապետում է լեզուներինանգլերեն[3] և ռուսերեն[4]
Գիտական ղեկավարՎլադիմիր Պալադին
Եղել է գիտական ղեկավարՄիքայել Քրիստափորի Չայլախյան և Ivan I. Tumanow?
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

1902 թ. ավարտել է Պետերբուրգի համալսարանը։ 1917 թվականից Թիֆլիսի, Կրասնոդարի, Պետրոգրադի, Սարատովի, Մոսկվայի բուհերի պրոֆեսոր և բույսերի ֆիզիոլոգիայի իր հիմնադրած լաբորատորիաների վարիչ։ 1939 թվականից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Կլիմենտ Տիմիրյազևի անվան բույսերի ֆիզիոլոգիայի ինստիտուտում (1946-1952 թթ.՝ տնօրեն)։ Մաքսիմովի գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են բույսերի երաշտակայունության և ցրտադիմացկունության հարցերին։ 1930 թ. «Բույսերի երաշտակայունության ֆիզիոլոգիական հիմունքները» (1926) մենագրության համար արժանացել է Լենինի անվան մրցանակի (1930)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Максимов Николай Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  4. CONOR.Sl
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 368