Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նիկոլայ Հովհաննիսյան (այլ կիրառումներ)

Նիկոլայ Ալեքսանի Հովհաննիսյան (մայիսի 2, 1899, գ. Բահարլու, նախկին Երևանի նահանգի Սուրմալուի գավառում - հունվարի 28, 1945 Լեհաստան), հրետանու գեներալ-մայոր Նոյեմբեր 18, 1945։ ԽՄԿԿ անդամ 1920 թ.։

Նիկոլայ Հովհաննիսյան
մայիսի 2, 1899(1899-05-02)[1] - հունվարի 28, 1945(1945-01-28)[1] (45 տարեկան)
ԾննդավայրԲահարլու, Սուրմալուի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահվան վայրԼեհաստան[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Զորատեսակհրետանի[1]
Կոչումգեներալ-մայոր[1]
Մարտեր/
պատերազմներ
Խորհրդային բանակի ներխուժումը Լեհաստան[1], Խորհրդա-ֆիննական պատերազմ[1] և Հայրենական մեծ պատերազմ[1]
ԿրթությունՄ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա (1936)[1] և Կ․ Ե․ Վորոշիլովի անվան ռազմական ակադեմիա (1941)[1]
Պարգևներ
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան II աստիճանի Սուվորովի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Կենսագրություն խմբագրել

1920 թվականի դեկտեմբերից ծառայել է կարմիր բանակում։ Ավարտել է Մոսկվայի հրետանային դպրոցը և աշխատել դասակի՝ մարտկոցի հրամանատար, ապա՝ դիվիզիայի հրամանատարի օգնական։ 1936 թվականին ավարտել է Մ. Ֆրունզեի անվան ռազմա-քաղաքական ակադեմիան և աշխատանքի անցել 76-րդ Հայկական լեռնահրաձգային դիվիզիայում՝ որպես օպերատիվ բաժնի պետի տեղակալ, ապա՝ պետ, դիվիզիայի շտաբի պետ և ժամանակավոր հրամանատար։ Հովաննիսյանը, որպես դիվիզիայի հրամանատար, մասնակցել է Արևմտյան Բելառուսիայի ազատագրմանը, սովետա-ֆիննական պատերազմին 1939-1940 թթ.։ 1940-1941 թվականներին սովորել է Մոսկվայի Գլխավոր շտաբի ակադեմիայում, որն ավարտելուց հետո նշանակվել է Պոդոլսկ քաղաքի հրետանային ուսումնարանի պետ։ 1941-1945 թվականներին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1944 թվականի փետրվարի 20-ին գնդապետ Հովաննիսյանը նշանակվել է 3-րղ գվարդիական տանկային բանակի հրետանու հրամանատար, մասնակցել Կուրսկի ճակատամարտին, Դեսնայի, Դնեպրի ու Պրիպյատի գետանցմանը, Լվով, Պերեմիշլ, Ցարոսլավլ քաղաքների ազատագրմանը, Վերին Սիլեզիայի մարտերին, որտեղ և ընկել է հերոսի մահով։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է Լենինի, Հայրենական պատերազմի 1-ին, Սուվորովի 2-րդ աստիճանի, Կարմիր դրոշի 4, Կարմիր աստղի շքանշաններով ու մեդալներով։

Գրականություն խմբագրել

  • Ազգային-ազատագրական պայքարը Իրաքում (1945-1963), Ե., 1964։ Ազգային- ազատագրական պայքարը Լիբանանում (1939—1958 թթ.), Ե., 1967։ Նույնը արաբ., Բեյրութ, 1974։ Սիրիան անկախության համար մղված պայքարում (1917—1946 թթ.) (հեղինակակից՝ Սարգսյան), Երևան 1964։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 572