Նիկոլայ Գեորգիևիչ Կորսուն (ռուս.՝ Николай Георгиевич Корсун, հունվարի 8, 1877(1877-01-08), Կարսի մարզ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 14, 1958(1958-11-14)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային ռազմական պատմաբան, գեներալ-լեյտենանտ (1940), պրոֆեսոր (1938), ռազմական գիտությունների դոկտոր (1941

Նիկոլայ Կորսուն
Նիկոլայ Կորսուն.jpg
հունվարի 8, 1877(1877-01-08) - նոյեմբերի 14, 1958(1958-11-14)[1] (81 տարեկանում)
ԾննդավայրԿարսի մարզ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՎեդենսկոե գերեզմանատուն
ՔաղաքացիությունԽՍՀՄ
Կոչումգեներալ-լեյտենանտ
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ
ՊարգևներԿարմիր դրոշի շքանշան, Լենինի շքանշան, Կարմիր Աստղի շքանշան, «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ, Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ (1914-1918) ծառայել է Կովկասյան ռազմաճակատում։ 1918 թվականից կամավոր մտել է կարմիր բանակ։ Եղել է ռազմական պատասխանատու պաշտոններում (1918-1922)։ Գիտա-մանկավարժական աշխատանք է կատարել Մ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում (1922-1954

Կորսունի ուսումնասիրությունները հիմնականում վերաբերում են առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան և Բալկանյան ռազմաճակատների իրադարձություններին։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Կորսունը մասնակցել է Կովկասյան գլխավոր լեռնաշղթայի պաշտպանության պլանների մշակմանը։ Պարգևատրվել է Լենինի 2, Կարմիր դրոշի 2, Կարմիր աստղի 2 շքանշաններով։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Корсун Николай Георгиевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 663