Նիկոլայ Ալեքսանդրովիչ Կլիչ (ռուս.՝ Николай Александрович Клич, դեկտեմբերի 17, 1895(1895-12-17), Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 16, 1941(1941-10-16), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ռազմական գործիչ, հրետանու գեներալ-լեյտենանտ (1940

Նիկոլայ Կլիչ
Ծնվել էդեկտեմբերի 17, 1895(1895-12-17)
ԾննդավայրԿարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 16, 1941(1941-10-16) (45 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԴոնսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Հայաստանի Առաջին Հանրապետություն
ԿրթությունԹիֆլիսի կադետային կորպուս
Մասնագիտությունռազմական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան և «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ

Մասնակցել է Հայաստանում 1921 թվականի Փետրվարյան ապստամբության բռնի ճնշմանը (որպես Հայաստանի կարմիր բանակի 1-ին հրետանային մարտկոցի հրամանատար) և նպաստել Հայաստանում բոլշևիկյան ռեժիմի ամրապնդմանը։ Եղել է Հայկական դիվիզիայի հրետանու պետ։ Հետագայում ավարտել է Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմ. ակադեմիան (1928), աշխատել ԽՍՀՄ պաշտպանության մինիստրությունում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի խորհրդա-գերմանական ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների սկզբում նշանակվել է Արևմտյան ենթաճակատի հրետանու հրամանատար, զոհվել է հոկտեմբերին։

Պարգևատրվել է Կարմիր դրոշի 3 (մեկը՝ ՀԽՍՀ) և Լենինի շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 482